Մասնակից:Ստեփանյան Նարեկ/Ասի. «Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ…»,

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ասի. «Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ…» Հովհաննես Թումանյանի քառյակներից, հեղինակն այն գրել է 1921 թվականի մայիսի 6-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի № 109 և № 261 ֆոնդերում պահվում են չորս ինքնագիր, Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում են ևս մեկ ինքնագիր։

Քառյակն առաջին անգամ տպագրվել է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 62֊րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 214֊րդ էջում։

Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 526.