Մասնակից:Սվետա Աղասարյան/Ավազարկղ23

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոնիտավորում գյուղատնտեսական կենդանիների[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների տոհմային և մթերատվության հատկանիշների համալիր գնահատում։ Նպատակն է տոհմային վերարտադրության համար լավագույն կենդանիների ընտրությունը՝ ապահովելով տվյալ ցեղի հետագա կատարելագործումն ընդունված ուղղությամբ։ Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների բոնիտավորումը կիրառվել է 1934-ից ինչպես տոհմային, այնպես էլ ապրանքային տնտյուններում։ Գնահատումն անցկացնում են տնտեսության անասնաբույծներն ու գիտական աշխատակիցները՝ ամեն տարի՝ սահմանված ժամկետներում։ Բոնիտավորում են կենդանիների բոլոր սեռահասակային խմբերը, դրանց գնահատում են ըստ ծագման, արտակազմվածքի, կենդանի զանգվածի, մթերատվության, վերարտադրողականության, դրանցից ստացված սերնդի արժեքավորության, իսկ մատղաշները՝ հիմնականում ըստ ծագման, արտակազմվածքի և կենդանի զանգվածի։ Առաջին փուլում որոշվում է կենդանու ցեղն ու ցեղային աստիճանը,երկրորդ փուլում՝ կենդանիներին բաժանում են դասերի։ Դասերի համար սահմանված են կենդանու տոհմային և մթերատվության հատկանիշների նվազագույն ցուցանիշներ։ Վերջին փուլում կենդանիներին բաժանում են տոհմային,արտադրության և խոտանվող խմբերի։