Մասնակից:Սոֆի Շահնազարյան/Ավազարկղ16

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չափագիտության համաշխարհային օր, միջազգային մասնագիտական տոն։ Նշվում է մայիսի 20-ին։ Սահմանվել է Կշիռների և չափումների միջազգային կոմիտեի կողմից 1999 թվականի հոկտեմբերին, կոմիտեի 88-րդ նիստում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Renaud Goullioud՝ ՆԱՍԱ-ում Ռեակտիվ շարժման լաբորատորիայում ծրագրի ղեկավար։

1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում դիվանագիտական- չափագիտական կոնֆերանսում 17 երկրների ներկայացուցիչների կողմից ստորագրվեց հայտնի մետրային կոնվենցիան՝ առաջին միջկառավարական համաձայնագիրը գիտատեխնիկական համագործակցության մասին, որը հիմք դրեց միակ միջազգային չափագիտական տարածության ստեղծմանը[1]: Չափագիտության համաշխարհային օրվա ստեղծումը կապված է 1875 թվականի մայիսի 20-ի հետ: Պայմանագրի բազմակողմանի ստորագրումը մեծ մասամբ հնարավոր է դարձել ականավոր ռուս գիտնականների ջանքերի շնորհիվ, մասնավորապես` Դմիտրի Մենդելեևի, և ակադեմիկոսներ Օ.Վ. Ստրուվեի, Գ.Ի. Վիլադայի և Բ.Յակոբիի:

Չափագիտության համաշխարհային օրվա նախաշեմին մամուլում հրապարակվում է չափ ու կշռի միջազգային բյուրոյի տնօրենի ուղերձը (2013 թվականից այդ պաշտոնը զբաղեցնում Է Մարտին Միլթոնը) չափագիտական հանրությանը[2]:

Տոների կարգախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005՝ «Համաշխարհային վստահությունը հետազոտության միջողով Միավորների միջազգային համակարգի շրջանակներում»։
  • 2006՝ «Չափագիտությունը ի նպաստ ամբողջ աշխարհի»։
  • 2007՝  «Չափումներ մեր միջավայրում»։
  • 2008՝ «Օլիմպիական խաղերն անհնար են առանց չափումների»։
  • 2009՝ «Չափումներ առևտրի մեջ»։
  • 2010՝ «Չափումներ գիտության և տեխնիկայի մեջ: Կամուրջ դեպի նորարարություն»։
  • 2011՝ «Չափումներ քիմիայի մեջ: Քիմիական չափումներ մեր կյանքի, մեր ապագայի համար»։
  • 2012՝ «Չափագիտություն անվտանգության համար»։
  • 2013՝ «Չափումներ առօրյա կյանքում»։
  • 2014՝ «Չափումները և էներգետիկ գլոբալ խնդիրը»։
  • 2015՝ «Չափումներ և լույս»։
  • 2016՝ «Չափումներ դինամիկ աշխարհում»[3]։
  • 2017՝ «Չափումներ փոխադրամիջոցների համար»[4]։
  • 2018՝ «Մշտական զարգացման մեջ՝ Միավորների միջազգային համակարգը»[5]։
  • 2019՝ «Չափման միավորների միջազգային համակարգը սկզբունքորեն ավելի լավ է»[6] (անգլ.՝ The International System of Units — Fundamentally better»[7]
  • 2020՝ «Չափումներ համաշխարհային առևտրի համար»:[8][9] (англ. «Measurements for global trade»)։
  • 2021՝ «Չափումներ առողջության համար»։

2015[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին չափագիտության համաշխարհային օրն անցկացվել է «Չափումներ և լույս» կարգախոսի ներքո, քանի որ 2015 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է լույսի միջազգային տարի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Всемирный день метрологии — 20 мая. История и особенности праздника в проекте Календарь Праздников 2010
  2. Directors of the BIPM since 1875
  3. Паторей С.Всемирный день метрологии 2016. Послание Директора МБЗМ // Главный метролог. — 2016. — № 2. — С. 2.
  4. ««Измерения для транспорта». Такова тема Всемирного дня метрологии-2017». Ростест-Москва. 2017-02-18. Վերցված է 2017-05-20-ին.
  5. Послание директора Международного бюро законодательной метрологии
  6. Эштреков С. Международная система единиц измерений – принципиально лучше // elgkbr.ru. — 2019. — 22 мая.
  7. «World Metrology Day 2019». Արխիվացված է օրիգինալից 2014-05-28-ին. Վերցված է 2017-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Милтон М., Доннеллан Э. Приветствие директоров МБМВ и МБЗМ // Главный метролог. — 2020. — № 2. — С. 7.
  9. «World Metrology Day - 20 May 2020». www.worldmetrologyday.org. Արխիվացված է օրիգինալից 2014-05-28-ին. Վերցված է 2020-05-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրավչենկո Յու.Վ. մայիսի 20՝ չափագետների մասնագիտական տոն// չափագիտության աշխարհ:2004:-№ 8:-Ս: 104-105:
  • Կրուտիկով Վ.Ն. Չափագիտության համաշխարհային օրվան ընդառաջ // Գլխավոր չափագետ:— 2006. — № 2. — С. 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]