Jump to content

Մասնակից:Սարոյան Օնիկ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հարոլդ Էնդրյու Բլեքման (12 նոյեմբերի, 1908 թվական - 4 մարտի, 1999 թվական), Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի անդամ: Այդ պաշտոնը զբաղեցրել է 1970-1994 թվականներին: Հայտնի է դարձել որպես «Ռոե ընդդեմ Ուեյդի» աբորտների օրինականությանը վերաբերող օրենքների մեծ մասի հեղինակ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իլինոյս նահանգի Նեշվիլ քաղաքում, մեծացել է Մինեսոտա նահանգի Սենթ Պաուլ քաղաքի արվարձանում[2]: Հարվարդի քոլեջ գնալու համար կրթաթոշակ է շահել: 1929 թվականին ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով մաթեմատիկայի բակալավրի կոչում: Միացել է Phi Beta Kappa հասարակությանը: Հարվարդում նա միացել է Lambda Chi Alpha եղբայրությանը և երգել Harvard Glee Club երգչախմբում: Սովորել է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1932 թվականին համալսարանն ավարտելուց հետո նա փոխել է բազմաթիվ զբաղմունքներ:

Որոշ ժամանակ Բլեքմանն աշխատել է (որպես մասնագետ, իրավախորհրդատու) որպես փաստաբան փաստաբանական գրասենյակում (այժմ հայտնի է որպես Dorsey & Whitney), որտեղ հիմնականում զբաղվել է հարկման, հոգաբարձության, գույքի և քաղաքացիական վեճերով:

  1. Greenhouse 2005, էջ. 250
  2. Dearborn, David Curtis; Brayton, John Anderson; Brenneman, Richard E.; Society, New England Historic Genealogical (1998). Notable Kin: An Anthology of Columns First Published in the NEHGS Nexus, 1986-1995 (անգլերեն). New England Historic Genealogical Society, Boston, Massachusetts, by Carl Boyer, 3rd. ISBN 978-0-936124-17-9.