Մասնակից:Սարգսյան Հասմիկ/Եվայի սիրեցյալը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգսյան Հասմիկ/Եվայի սիրեցյալը

«Եվայի սիրեցյալը» (անգլ.՝ «Eve's Lover»), 1925 թվականի սև ու սպիտակ համր ֆիլմ, ռեժիսոր Ռոյ Դել Ռութի առաջին դրամատիկական աշխատանքը, որը նախկինում մասնագիտացված էր կոմեդիա ժանրի վրա:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Բերնսայդը պողպատի գործարանի սեփականատերն է: Նրա մրցակից՝ Օսթին Ստարֆիլդն առաջարկում է սննկացած արիստոկրատ բարոն Ջերալդո Մեդդոքսին գայթակղել Եվային, և հարսանիքից հետո վերահսկել նրա բիզնեսը և վաճառել գործարանն իրեն: Եվ քանի որ բարոնն ավելի վաղ վճարել էր Ստարֆիլդին կեղծ կտրոնով, որը կարող է դառնալ շանտաժի գործիք, նա այլընտրանք չունի, քան իրականություն դարձնել նրա պլանը: Ամուսնանալով Եվայի հետ՝ բարոնը հասկանում է, որ սիրահարվել է կնոջը և հրաժարվում է օգնել Ստարֆիլդին:

Շուտով նոր խնդիրներ են առաջանում: Մեդդոքսի նախկին ընկերուհին՝ Ռենա Դ'Արսին, ժամանում է քաղաք և պատմում է Եվային, որ բարոնն ամուսնացել է իբրև փողի համար: Հավատալով Ռենային՝ Եվան բաժանվում է Մեդդոքսից: Միևնույն ժամանակ Ստարֆիլդը վարձում է քարոզիչների, որպեսզի նրանք համոզեն Եվայի գործարանի աշխատողներին գործադուլ հայտարարել, սակայն բարոնի ջանքերի շնորհիվ նրա պլանները ձախողվում են: Ստարֆիլդին ձերբակալում են հրահրման համար, իսկ Եվան հասկանում է, որ թերագնահատել է Մեդդոքսին և նրանք նորից միանում են:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Այրին Ռիչ Եվա Բրենսայդ
Ուիլլարդ Լուիս Օստին Սարֆիլդ
Կլարա Բոյ Ռենա Դ'Արսի
Բերտ Լիտել բարոն Ջերալդո Մեդդոքսին

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներկա պահին համարվում է կորսված, քանի որ 1940-ականների վերջին և 1950-ականների սկզբներին օգտագործվել են Warner Bros-ի ստուդիայի մի քանի ֆիլմերը, 1948 թվականին Ջեք Ուորները չի ոչնչացրել այնպիսի կինոժապավեններ, ինչպիսիք են «Համաձայնության քաղաք» (1933), «Բացեք աչքերը» (1919), «Համբուրիր ինձ նորից» (1925) «Եվայի սիրեցյալը» (1925) և այլն:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:1925 ֆիլմեր Կատեգորիա:Ամերիկյան ֆիլմեր Կատեգորիա:Ամերիկյան դրամա ֆիլմեր Կատեգորիա:Warner Bros. ֆիլմեր