Մասնակից:Սարգսյան Անգելինա/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգսյան Անգելինա/Ավազարկղ 2
Ծանոթագրություններ

Բակուս (իտալ.՝ Bacco), նախկինում հայտնի որպես Սուրբ Հովհաննես Մկրտիչ (իտալ.՝ San Giovanni Battista), նկար, որը պահվում է Փարիզի Լուվր թանգարանում: Այն հիմնված է իտալացի Վերածննդի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի նկարի վրա։ Ենթադրվում է, որ այն ստեղծվել է իր անհայտ հետևորդի կողմից հնարավոր է հենց Լեոնարդո դա Վինչիի արհեստանոցում։ Արվեստաբան Սիդնեյ Ջ. Ֆրիդբերգը նկարը վերագրում է Լեոնարդոյի երկրորդ միլանյան շրջանին[1]։ Բակուս նկարի հնարավոր հեղինակների թվում էին լոմբարդյան նկարիչներ Չեզարե դա Սեստոն, Մարկո դ'Օջիոնոն, Ֆրանչեսկո Մելցին և Չեզարե Բեռնացանոն[2]։ Նկարում պատկերված է տղամարդու մարմին՝ ծածկված ընձառյուծի մորթով, իսկ գլխին կար պսակ: Նա նստած է հովվերգական բնապատկերի ֆոնին: Նա աջ ձեռքով ցույց է տալիս ձախ կողմը, իսկ ձախ ձեռքով, իր թիրուսը սեղմելով, մատնանշում է գետինը։

Նկարում սկզբնապես պատկերված էր Հովհաննես Մկրտիչը։ 17-րդ դարի վերջին՝ 1683-1693 թվականներին, այն վերափոխվեց, և արական կերպարը սկսեց ներկայացնել Բակուսին։

Իտալացի գիտնական Կասիանո դալ Պոցցոն, ով 1625 թվականին տեսել է նկարի բնօրինակը Ֆոնտենբլո պալատում, նկարագրել է, որ այն չունի ոչ բարեպաշտություն, ոչ պարկեշտություն, ոչ էլ նմանություն Հովհաննես Մկրտչին[3]: Գեղեցիկ, երիտասարդ և թեթևակի անդրոգեն Հովհաննեսը այս նկարում հակասում էր գոյություն ունեցող ավանդույթներին՝ որպես կանոն՝ տարեց ճգնավոր մարգարեի կերպարը աղավաղելով: Բայց այս նկարի պատկերը շատ նման է Լեոնարդո դա Վինչիի Հովհաննես Մկրտիչին, որը նույնպես պահվում է Լուվրում[4]։

Նկարի փոփոխության ժամանակ Հովհաննես Մկրտչի կերպարը վերածվել է հեթանոսական աստվածության կերպարի, երկար խաչաձև գավազանը դարձել է Բակոսի թիրուսը։ Ավելացվել է խաղողի ծաղկեպսակ: Մորթյա հագուստը Հովհաննես Մկրտչի ժառանգությունն է, բայց այն ծածկված էր ընձառյուծի բծերով, որոնք, ինչպես ծաղկեպսակը, կապված էին Բակուսի հետ՝ հռոմեական գինու և արբեցողության աստծուն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. S.J. Freedberg, «A Recovered Work of Andrea del Sarto with Some Notes on a Leonardesque Connection» The Burlington Magazine 124 No. 950 (May 1982:266, 281—288) p. 285
  2. Freedberg 1982, p. 285
  3. A. Ottino della Chiesa, Leonardo Pittore (Milan) 1967:109
  4. Marilyn Aronberg Lavin, «Giovannino Battista: A Study in Renaissance Religious Symbolism» The Art Bulletin 37.2. (June 1955).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Musée du Louvre, Hommage à Léonard de Vinci 1952