Մասնակից:Սահակյան Անահիտ/Ավազարկղ 25

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օուլուի համալսարան (ֆիններեն՝ Oulun yliopisto, շվեդ.՝ Uleåborgs universitet) - համալսարան է, որը գտնվում է Օուլու քաղաքում, Ֆինլանդիայի խոշորագույն համալսարաններից մեկը։ Համալսարանը հիմնադրվել է 1958 թվականին։ Համալսարանը ունի շուրջ 16․000 ուսանող և 2800 աշխատակից, որոնցից ավելի քան 200-ը դասախոսներ են․ Այն ունի չափազանց լայն ակադեմիական բազա։

2012 թվականին համալսարանը ազգային մակարդակով երկրորդ տեղում էր՝ համաձայն համաշխարհային համալսարանների գիտական վարկանիշի[1]: 2013 թվականին բրիտանական հեղինակավոր QS Quacquarelli Symonds վարկանիշային աղյուսակում աշխարհի լավագույն համալսարանների շարքում զբաղեցրեց 253-րդ տեղը[2]:

Օուլուի համալսարանը միջազգային գիտական կենտրոն է, որը հայտնի է բարձրորակ կրթությամբ և հետազոտությամբ: Համալսարանի ֆակուլտետները սերտորեն համագործակցում են բազմաթիվ ընկերությունների հետազոտական բաժինների հետ: Այս համագործակցությունը երաշժխիք է, որ ուսումնական գործընթացում ձեռք բերած գիտելիքները համապատասխանում են համաշխարհային վերջին միտումներին: Համալսարանում սովորում են ավելի քան հազար օտարերկրյա ուսանողներ: Կենսաբանական բաժանմունքը ունի բուսաբանական այգի:

Օուլուն Ֆինլանդիայի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է , վեցերորդը՝ աշխարհում: Այն հայտնի է որակավորված մասնագետներով, բարձրորակ ծառայություններով և արդյունաբերության և բիզնեսի բազմազան կառույցներով: Օուլուն բարձր տեխնոլոգիաների կենտրոն է, որում կենտրոնացած են բազմաթիվ միջազգային ընկերություններ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1.1919 թվականին ստեղծվեց Օուլու քոլեջի ասոցացիան՝ քաղաքում համալսարան հիմնելու համար

2.1958 Օուլուի համալսարանը հիմնելու մասին օրենք

3.1959 թվականին համալսարանը սկսում է իր գործունեությունը: Փիլիսոփայության ֆակուլտետ (կենսաբանության և մաթեմատիկայի ծրագրեր), տեխնոլոգիական ֆակուլտետ (ճարտարապետություն,, քաղաքացիակն և արդյունաբերական շինարարություն) և Օուլուի մանկավարժական դպրոց:

4.1960 թվական՝ բժշկության ֆակուլտետ

5.1965 թվականին կրթությունը սկսվում է հումանիտար ֆակուլտետում

6.1965 թվական՝ տեխնիկական ֆակուլտետին ավելացան էլեկտրատեխնիկայի և մեքենաշինության ֆակուլտետներ

7.1972 թվականին ստեղծված բանասիրական ֆակուլտետի բաժնում ստեղծվեծ հումանիտար և բնագիտական ֆակուլտետներ

8.1974 թվական՝ մանկավարժական ֆակուլտետ

9.1985 թվականին տեխնոլոգիական ֆակուլտետում ստեծվեց հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի պրոֆեսորադասախոսություն

10.1994 թվականին կենսաբանական, տեղեկատվական տեխնոլոգիաները և հյուսիսային հիմնախնդիրները նշվում էին որպես գերակա ոլորտ

11.2000 թվական՝ տնտեսագիտության և բիզնես կառավարման ֆակուլտետ

12.2006 թվական՝ միկրո և նանոտեխնոլոգիաների կենտրոն

13.2007 թվական՝ Օուլուի հանքարդյունաբերության դպրոց

14.2008 թվական՝ Մարտի Աթիսարիարի համաշխարհային տնտեսությանն և բիզնեսի ինստիտուտ

15.2009 թվական՝ ինտերնետի տիրապետման կենտրոն (CIE)

16.2010 թվական՝ նոր համալսարանական ակտ, նոր գերակա ոլորտներ

17.2011 թվականին ստեծվել է միկրոկենսաբանության և նանոտեխնոլոգիայի կենտրոն՝ միկրո և նանոտեխնոլոգիաների կենտրոնը և էլեկտրոնային մանրադիտակի ինստիտուտը համատեղելով

18.2011 թվական՝ Օուլուի համալսարանի ավարտական դասարանը (1.8.2011-ից)

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Մանկավարժական ֆակուլտետ

2.Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ

3.Բժշկական ֆակուլտետ

4.Բնական գիտությունների ֆակուլտետ

5.Տեխնոլոգիական ֆակուլտետ

6.Հումանիտար ֆակուլտետ

Դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օուլուի համալսարանը առաջարկում է անգլերենի դասավանդման մագիստրոսի հետևյալ ծրագրերը.

1.Արտարապետական ձևավորում

2.Աստղագիտություն և տիեզերական ֆիզիկա

3.Կենսաբժշկական ճարտարագիտություն

4.Բնապահպանական ճարտարագիտություն

5.Համակարհչային տեսողության և ազդանշանի մշակումը

6.Էկոլոգիա և բնակչության գենետիկա

7.Կրթություն և գլոբալացում

8.Ֆինանսներ

9.Ֆինանսական և վարչական հաշվետվություններ

10.Առողջություն և բարեկեցություն շրջանի տարածքում

11.Միջազգային բիզնեսի կառավարում

12.Վերապատրաստում, կրթություն և տեխնոլոգիա

13.Նյութերի մագնիսական ռեզոնանս

14.Սպիտակուցների կառուցվածքները և կենսատեխնոլոգիան

15.Ծրագրային ապահովման, համակարգերի և ծառայությունների զարգացում գլոբալ միջավայրում

16.Ֆիզիկա

17.Անլար ճարտարագիտություն

18.Տնտեսական երկրաբանություն

Ուսանողական ծառայություններ

1.Անհատական կրթության պլան

2.Անձնական դաստաիարակ

3.Ուսանողների բնակարանային ապահովում

4.Վերջին սարքավորումները և նպաստներ ընդունելության համար

5.Բժշկական ծառայություններ

6.Ուսանողական կազմակերպություններ

7.Մարզական ակումբ

8.Կումմի ընտանեկան ծրագիր

Դոկտորանտուրա

Օուլուի համալսարանում մագիստրոսի կոչում ստանալուց հետո շրջանավարտն իրավունք ունի շարունակել ասպիրանտուրան: Յուրաքանչյուր դեպք քննվում է անհատական ֆակուլտետի ներկայացուցիչների հետ: Համալսարանը աշխատում է 70 ոլորտներում[3]: Միևնույն ժամանակ, հետազոտության չորս հիմնական ուղղությունները ներառում են[4].

1.Տեղեկատվական տեխնոլոգիաներ (համակարգչային տեսողություն, անլար ցանցեր, արագընթաց էլեկտրոնիկա, կենսաբժշկական ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր և ծրագրաշարեր)

2.Կենսաբանություն և առողջություն (արտաբջջային մատրիցի ուսումնասիրություններ, սրտանոթային հիվանդությունների, ֆերմենտային կառուցվածքների և նյութափոխանակության, գեների և շրջական միջավայրի ուսումնասիրություններ)

3.Մշակութային ինքնություն և փոխազդեցություն (մշակութային ինքնություն և փոխազդեցություն, լեզու, կրթություն և փոխազդեցություն)

4.Շրջակա միջավայր, բնական ռեսուրսներ և նյութեր (բնապահպանակն խնդիրներ, բնական ռեսուրսներ և էներգախնայողություն, կատալիզատորներ և նորարական նյութեր, մոդելավորում և հաշվարկային գիտություններ)

Կարիերա

Համալսարանի մասնագիտական ծառայությունները ուսանողներին առաջարկում է անհատական կարիերայի պլանավորման ծառայություններ: Գիտահետազոտական ինստիտուտներ, ինչպիսիք են՝ CWC, Infotech, Biocenter Oulu և Thule-ն, առաջարկում են ակադեմիական կարիերայի հնարավորություններ: Համալսարանի, քաղաքի, գիտահետազոտական ինստիտուտների և գործարարար դաշտի միջև համագործակցությունը ծավալուն և արդյունավետ է:

2012 թվականին ուսանողների թիվը 15.880 էր, իսկ դասավանդող անձնակազմը՝ 3000 մարդ[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Academic Ranking of World Universities 2012». Shanghai Jiao Tong University. Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին. Վերցված է 2012-10-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Рейтинг лучших вузов по версии QS: Хельсинкский университет на 69-м месте // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 10 сентября 2013.(Ստուգված է 28 Դեկտեմբերի 2013)
  3. «University of Oulu – An international scientific community known for high-quality research and education». Innovation Europe. Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին. Վերցված է 2010-06-22-ին.
  4. «University of Oulu – Research focus and development areas». Արխիվացված է օրիգինալից 2013-05-13-ին. Վերցված է 2012-10-23-ին.
  5. Oulun yliopiston vuosikertomus(ֆին.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Julku, L., Julku. K. 1983. Oulun yliopiston perustamisen historia 1905—1958. Studia Historica Septentrionalia 6. Julkaisija: Pohjois-Suomen historiallinen yhdistys, Rovaniemi. Painopaikka: Kirjapaino Osakeyhtiö Kaleva, Oulu. ISBN 951-95472-6-6, ISBN 951-95472-5-8
  • Salo, M., Lackman, M. 1998. Oulun yliopiston historia 1958—1993. Julkaisija: Oulun yliopisto. Painopaikka: Kainuun Sanomain Kirjapaino, Kajaani. ISBN 951-42-5017-6
  • Salo, M. 2003. Pohjoinen Alma Mater. Oulun yliopisto osana korkeakoululaitosta ja yhteiskuntaa perustamisvaiheista vuoteen 2000. Studia Historica Septentrionalia 42. Julkaisija: Pohjois-Suomen historiallinen yhdistys, Rovaniemi. Painopaikka: Gummerus Kirjapaino Oy, Jyväskylä. ISBN 952-9888-21-X

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]