Jump to content

Մասնակից:Ռիտա Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմինեի գրադարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմինեի գրադարան
ԵրկիրՀայաստան Հայաստան, Գյումրի
Տեսակգրադարան
Գործունեության ոլորտգրադարանային գործ
Հիմնվել է2023 թ․
ՀասցեԳայի 1, ԳՏԿ, 2-րդ հարկ
Այլ տվյալներ
Կայքarminehslibrary.am

Արմինեի գրադարանը գործում է Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) երկրորդ հարկում՝ Գայի 1 հասցեում։

Արմինեի գրադարանի առաքելությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմինեի գրադարանի առաքելությունն է զարգացնել ընթերցանության և շարունակական կրթության մշակույթը, նպաստել Հայաստանում գրքասեր համայնքի ձևավորմանը՝ կիսվելով այն գրականությամբ, որը կարդում էր Արմինեն։

Արմինեի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմինե Գրիգորյանը ծնվել է 1989թ․ Գյումրիում։ Նա ուներ բանասիրական և ծրագրավորման կրթություն։ 2015 թվականից մասնագիտացել է կառավարման համակարգերի ավտոմատացման մեջ՝ դառնալով իր ոլորտում լավագույն մասնագետներից մեկը։ Ցավոք, 2023թ․ Արմինեն անժամանակ հեռացավ կյանքից։

Արմինեն առանձնանում էր հայրենասիրությամբ, կրթելու և կրթվելու անընդհատ մղումով։ Արմինեի հեռանալուց հետո ընկերները որոշեցին ի կատար ածել նրա երազանքը՝ ունենալ սեփական գրադարան։

Գրադարանային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմինեի գրադարանը բացվել է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի 2-րդ հարկում։ Գրադարանը բաղկացած է 4 ժանրից՝ պատմական, կենսագրական, բիզնես և մոտիվացիոն։ Գրքերը երկլեզու են՝ հայերեն և ռուսերեն։

Արմինեի գրադարանը ունի նաև գրքասերների համայնք, որոնց շրջանակներում պարբերաբար անցկացվում են գրքի քննարկումներ, սեմինար-թրեյնինգներ և այլ միջոցառումներ։

Գրադարանից օգտվելու կանոնները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գրադարանից անվճար կարող են օգտվել բոլոր գրքասերներն ու ընթերցասերները։
  • Գրադարանից գիրք վերցնելու համար անհրաժեշտ է գրանցվել https://arminehslibrary.am/ կայքում: Յուրաքանչյուր գրանցված ընթերցող կարող է վերցնել մեկ գիրք, որը վերադարձնելուց հետո շարունակել օգտվել գրադարանից։
  • Գրքերը տրվում են 14 օր ժամկետով, անհրաժեշտության դեպքում ժամկետը երկարացվում է միայն 1 անգամ։
  • Ընթերցողը պարտավոր է խնամքով վերաբերվել գրքերին:
  • Արգելվում է գրքի մեջ նշում կատարել, էջ պոկել կամ ծալել:
  • Գիրքը կորցնելու կամ վնասելու դեպքում ընթերցողը պարտավոր է տասնօրյա ժամկետում գրադարանին վերադարձնել նույն գրքից:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Գրադարաններ այբբենական կարգով