Մասնակից:Ռիմա Մանասերյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆինանսական շուկաների արդյունավետությունը: Գոյություն ունեն ֆինանսական շուկաների արդյունավետության մի քանի հայեցակարգեր: Դրանցից ամենատարածվածը տեղեկատվության կամ գնային արդյունավետությունն է, որը չափում է, թե որքան արագ և ամբողջական կերպով է մի ակտիվի գինն արտահայտում ակտիվի արժեքի մասին հասանելի տեղեկատվությունը: Այլ հայեցակարգերը վերաբերում են ֆունկցիոնալ/գործառնական արդյունավետությանը, ինչը հակադարձ համեմատական է այն ծախսերին, որոնք ներդրողներն իրականացնում են գործարքներ կատարելիս, ինչպես նաև բաշխման արդյունավետությանը, ինչը չափում է, թե ինչպես է շուկան վարկատուներից միջոցներն ուղղում վարկառուներին այնպես, որ միջոցներն օգտագործվեն հնարավորինս արդյունավետ կերպով:

Շուկայի արդյունավետության տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայի արդյունավետության երեք հիմնական տեսակներն են՝ բաշխիչ, գործառնական և տեղեկատվական:[1] Այնուամենայնիվ, գոյություն ունեն շուկայի արդյունավետության նաև այլ տեսակներ:

Ջեյմս Թոբինի կողմից սահմանվել է արդյունավետության չորս տեսակ, որոնք կարող են արտահայտվել ֆինանսական շուկայում.[2]

1. Տեղեկատվական արբիտրաժի արդյունավետություն

Ակտիվների գներն ամբողջապես արտացոլում են հասանելի տեղեկատվությունը (արդյունավետ շուկայի համար պահանջվող նվազագույն պահանջները, քանի որ արբիտրաժը ներառում է իրացվելի, ռիսկերից զերծ գործարքներ):

Արբիտրաժը ենթադրում է ֆինանսական գործիքների գների նմանությունից օգտվելով երկու և ավելի շուկաներում առևտրի միջոցով շահույթ ստանալու գործընթաց:

Այն ենթադրում է ոչ ռիսկային գործարքներ, իսկ առևտրի համար ստացվող տեղեկատվությունն անվճար է: Այդ է պատճառը, որ շահույթ ստանալու հնարավորությունները ամբողջապես չեն օգտագործվում, և, կարելի է ասել, արբիտրաժը շուկաների անարդյունավետ վիճակի արդյունքն է:

Նշվածն արտացոլում է արդյունավետության ոչ այնքան ուժեղ մոդելը:

2. Ֆունդամենտալ գնահատման արդյունավետություն

Ակտիվների գներն արտացոլում են ակտիվների պահման հետ կապված վճարների սպասվող հոսքերը (շահույթի վերաբերյալ կանխատեսումները ճիշտ են, դրանք գրավում են ներդրողներին):

Ֆունդամենտալ գնահատումը ներառում է ավելի ցածր ռիսկ և քիչ չափով շահույթի ստացման հնարավորություններ: Այն վերաբերում է ներդրումների կանխատեսվող եկամտաբերության ճշտությանը:

Ֆինանսական շուկաները բնութագրվում են կանխատեսելիությամբ և անհամաչափ ուղղություններով, որոնք ստիպում են գներին շեղվել իրենց ֆունդամենտալ գնահատականից (չկանխատեսվող):

Նշվածն արտացոլում է տեղեկատվական արդյունավետության թույլ մոդելը:

3. Ապահովագրական լրիվ արդյունավետություն

Սա ապահովում է ապրանքների և ծառայությունների շարունակական մատակարարման գործընթացը անկանխատեսելի իրավիճակներում:

4. Ֆունկցիոնալ կամ գործառնական արդյունավետություն

Ֆինանսական շուկաներում առկա ապրանքներն ու ծառայությունները տրամադրվում են նվազագույն ծախսերով և ուղղակիորեն ձեռնտու են մասնակիցներին:

Ցանկացած ֆինանսական շուկա պարունակում է նշված արդյունավետության տեսակների համակցությունը:

Բաշխիչ արդյունավետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական արդյունավետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական արդյունավետության մակարդակները[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին Եվգենի Ֆաման արդյունավետ ֆինանսական շուկան սահմանեց <<շուկա, որտեղ գները միշտ ամբողջապես արտացոլում են հասանելի տեղեկատվությունը>>:[3]

Ֆաման սահմանեց շուկայական արդյունավետության երեք մակարդակ.

1. Արդյունավետության թույլ մակարդակ

Արժեթղթերի գները ակնթարթորեն և ամբողջությամբ արտացոլում են նախորդ գների մասին տեղեկատվությունը: Սա նշանակում է, որ գների ապագա տեղաշարժը հնարավոր չէ կանխատեսել՝ օգտագործելով անցյալ գները, այսինքն՝ բաժնետոմսերի գների նախկին տվյալները չեն կարող կիրառվել գների ապագա փոփոխությունները կանխատեսելու համար:

2. Արդյունավետության միջին մակարդակ

Ակտիվների գներն ամբողջապես արտացոլում են հանրության համար հասանելի տեղեկատվությունը: Սա է պատճառը, որ միայն հավելյալ տեղեկատվության տիրապետող ներդրողները կարող են շուկայում առավելություն ունենալ: Գների ցանկացած շեղում արագորեն հայտնաբերվում է և ճշգրտվում ֆոնդային բորսայի կողմից:

3. Արդյունավետության ուժեղ մակարդակ

Ակտիվների գները ամբողջապես արտացոլում են հանրությանը հայտնի և ներքին տեղեկատվությունը: Ուստի ոչ ոք չի կարող շուկայում գների կանխատեսման համար ունենալ առավելություն, քանի դեռ չկան այնպիսի տվյալներ, որոնք լրացուցիչ արժեք կտրամադրեն:

Արդյունավետ շուկայի հիպոթեզները (EMH)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆամայի կողմից ստեղծվել են նաև արդյունավետ շուկայի հիպոթեզները, ըստ որոնց ցանկացած պահի շուկայում ձևավորված գինը արդեն իսկ արտացոլում է ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև գնի արագ փոփոխության է ենթարկվում, որպեսզի արտացոլի նոր տեղեկատվությունը:

Հետևաբար շուկայի ոչ մի մասնակից չի կարող գերազանցել շուկան՝ կիրառելով նույն տեղեկատվությունը, որը արդեն իսկ հասանելի է բոլոր ներդրողներին, բացառությամբ <<բախտի բերման>> դեպքերի: [4]

Պատահական քայլի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ այլ տեսություն՝ կապված է արդյունավետ շուկայի հիպոթեզների հետ, որը ստեղծվել է Լուիզ Բաչելերի կողմից, ներկայացնում է <<պատահական քայլի>> տեսությունը, ըստ որի ֆինանսական շուկաներում գները ձևավորվում են պատահական կերպով:

Ուստի շուկայում գների փոփոխության միտումների կամ օրինաչափությունների բացահայտումը չի կարող կիրառվել ֆինանսական գործիքների ապագա գները կանխատեսելու նպատակով:

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական շուկայի արդյունավետության վերաբերյալ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակտիվների ապագա գների կանխատեսումը ոչ միշտ է ճշգրիտ (ներկայացնում է թույլ արդյունավետության մակարդակը),
  • Ակտիվների գները մշտապես արագորեն արտացոլում են հասանելի ամբողջ տեղեկատվությունը (ներկայացնում է արդյունավետության միջին մակարդակը),
  • Ներդրողները չեն կարող հաճախակի գերազանցել շուկայում (ներկայացնում է արդյունավետության ուժեղ մակարդակը):

Ֆիանանսական շուկայի անարդյունավետության վերաբերյալ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակադեմիական ֆինանսների ոլորտում կա հսկայական գրականություն, որը վերաբերում է իմպուլսի էֆեկտին, որը հայտնաբերվել է Ջեգադիշի և Թիթմենի կողմից:[5][6] Բաժնետոմսերը, որոնք նախորդ երեքից տասներկու ամիսների ընթացքում համեմատաբար լավ (վատ) արդյունք են ցույց տվել, առաջիկա 3-12 ամիսներին շարունակում են ցույց տալ ևս լավ (վատ) արդյունք: Իմպուլսի ռազմավարությունը դա շահող և կորուստ կրած վերջին մասնակիցներն են, և ցույց է տալիս ռիսկով կշռված միջին եկամուտները: Հիմնվելով բաժնետոմսերի եկամտաբերության նախորդ մակարդակների վրա, ինչը հանդիսանում է անցյալ գների գործառույթը (շահաբաժինները կարելի է անտեսել), իմպուլսի էֆեկտն առաջացնում է հզոր փաստ թույլ արդունավետությամբ շուկայի դիմաց, ինչը նկատվել է բազմաթիվ երկրների բաժնետոմսերի եկամտաբերության, արդյունաբերության ոլորտի եկամտաբերության և ազգային ֆոնդային շուկայի ցուցանիշներում: Ավելին, Ֆամայի կողմից ընդունվել է այն փաստը, որ իմպուլսը հիմնական անոմալիան է:[7][8]
  • Հունվար ամսվա ազդեցությունը (շուկայում տեղի ունեցող գների կրկնվող և կանխատեսելի տեղաշարժերը և մոդելները),
  • Ֆոնդային շուկայի վթարները, ակտիվների և վարկային <<պղպջակները>>,
  • Ներդրողները, որոնք հաճախ են շուկայում գերազանցում, ինչպես օրինակ Ուորեն Բաֆեթը, ինստիտուցիոնալ ներդրողները և ընկերությունները վաճառում են իրենց բաժնետոմսերը:
  • Որոշակի սպառողական վարկերի շուկայական գները չեն հարմարվում օրենսդրական փոփոխություններին, ինչը հանգեցնում է հետագա կորուստների:

Եզրակացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական շուկայի արդյունավետությունը ֆինանսական աշխարհի կարևոր թեմաներից է: Չնայած, ըստ ֆինանսիստների մեծամասնության, շուկաները ո՛չ արդյունավետ են բացարձակ առումով, և ո՛չ էլ ծայրաստիճան անարդյունավետ, այնուամենայնիվ շատերը համաձայն չեն, թե որտեղ են համաշխարհային շուկաներն ընկնում արդյունավետության գծում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pilbeam, Keith (2010). Finance & Financial Markets. Palgrave Macmillan. էջ 237. ISBN 978-0-230-23321-8.
  2. Market Efficiency: Stock Market Behaviour in Theory and Practice. Edward Elgar. 1997. ISBN 978-1858981611. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  3. Vaughan Williams, Leighton (2005). Information efficiency in financial and betting markets. ISBN 978-0-521-81603-8.
  4. Investopedia ULC (2009). «Efficient Market Hypothesis - EMH».
  5. Jegadeesh, N; Titman, S (1993). «Returns to Buying winners and selling losers: Implications for stock market efficiency». Journal of Finance. 48 (1): 65–91. doi:10.1111/j.1540-6261.1993.tb04702.x.
  6. Jegadeesh, N; Titman, S (2001). «Profitability of Momentum Strategies: An evaluation of alternative explanations» (PDF). Journal of Finance. 56 (2): 699–720. doi:10.1111/0022-1082.00342.
  7. Fama, E; French, K (1996). «Multifactor explanation of asset pricing anomalies». Journal of Finance. 51 (1): 55–84. doi:10.1111/j.1540-6261.1996.tb05202.x.
  8. Fama, E; French, K (2008). «Dissecting Anomalies». Journal of Finance. 63 (4): 1653–1678. doi:10.1111/j.1540-6261.2008.01371.x.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pilbeam, Keith (2005). Finance and Financial Markets. Palgrave Macmillan. ISBN 978-1-4039-4835-9.
  • Mishkin, Frederic (1998). The economics of money, banking, and financial markets. Addison Wesley. ISBN 978-0321014405.
  • Hasan, Iftekhar; Hunter, William C. (2004). Bank and financial market efficiency. Emerald Group. ISBN 978-0762310999.
  • Davidson, Paul. Financial markets, money and the real world. Edward Elgar Publishing, 2002.
  • Emilio Colombo, Luca Matteo Stanca. Financial Market Imperfections and Corporate Decisions. Springer, 2006.
  • Frisch, Ragnar Anton Kittel. Econometrica. Econometric Society, JSTOR, 1943.
  • Leffler, George Leland. The Stock Market. 2. Ronald Press Co., 1951.
  • Marc, Levinson. Guide to Financial Markets. 3. Bloomberg Press, 2003.
  • Peters, Edgar E. Fractal Market Analysis: Applying Chaos Theory to Investment and Economics. John Wiley and Sons, 1994.
  • Teall, John L. Financial market analytics. Greenwood Publishing Group, 1999.