Մասնակից:Ջամալյան Զարուհի/Ավազարկղ12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինքնակենսագրական (լատ. Curriculum vitae՝ կյանքի պատմություն), մարդու մասնագիտական գործունեության վերաբերյալ կարճ տեղեկություն պարունակող փաստաթուղթ։ Այն օգտագործվում է գործնական միջավայրում։

Ինքնակենսագրականը պատկանում է գրավոր հաղորդակցաման համոզող նամակի տեսակին, քանի որ դրանով անձը փորձում է հետաքրքրություն առաջացնել այն կազմակերպության մոտ, որին դիմել է։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակենսագրականը իր մեջ ներառում է անձնական տվյալներ, աշխատանքային փորձ, կրթություն, լեզուների իմացություն, համակարգչային հմտություններ, լրացուցիչ կրթություն բաժինները։

Անձնական տվյալններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական տվյալների մեջ կան պարտադիր և ոչ պարտադիր հատվածներ։ Պարտադիր դաշտերից է անուն ազգանունը, որը ցանկալի է գրել երևացող տեղ և մի քիչ մեծ մյուս ինֆորմացիայի համեմատ։ Ինքնակենսագրականը պարտադիր պետք է սկսվի անուն ազգանունով՝ պարզ և հաստ, մինչև մնացած տեղեկատվությանը անցնելը՝ ինչպիսիք են հեռախոսահամարը, հասցեն, ծննդյան ամսաթիվ և այլն։ Այն չպետք է վերնագրվի «CV» («Curriculum vitae») կամ այլ անվամբ[1]։

Հաջորդը՝ հեռախոսահամարը, որը պարտադիր է լինի գործող համար։ Էլեկտրոնային փոստի հասցեն (e-mail) ևս պարտադիր դաշտերից է համարվում և կարևոր է, որ այն արտացոլի անուն ազգանունը, չլինի ծիծաղելի։ Պարտադիր է նշել ծննդյան օրը, ամիսը և թիվը, քանի որ այս ինֆորմացիան ամբողջացնում է գործատուի պատկերացումը դիմոողի մասին։ Ցանկալի, բայց ոչ պարտադիր դաշտերից է բնակության հասցեն, որի մեջ պետք է արտացոլվի «մարզ, քաղաք, փողոց, բնակարան (տուն)»։

Նկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակենսագրականում նկարը ոչ պարտադիր, բայց ցանկալի բաղադրիչներից մեկն է։ Եթե որոշել ենք ինքնակեսագրականում ներառել նկար, ապա այն պետք է լինի ֆորմալ, ձևաչափով մոտ լինի անձնագրի նկարին։ Կարևոր պայման է ինքնակենսագրականի նկարում դեմքով նայել ուղիղ և ունենա չեզոք, միագույն ֆոն։

Աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժնում պետք է ներառվի բոլոր այն վայրերը, որտեղ վճարովի և/կամ անվճար (կամավոր) հիմունքներով ծավալվել է գործունեություն։ Աշխատանքային փորձը գրագետ ներկայացնելու համար ձախ կողմում նշում ենք տարեթևերը, իսկ աջ մասում որտեղ և ինչով ենք զբաղվել։ Այս ինֆորմացիան ներկայացնում ենք տարեթվերի նվազման կարգով, այսինքն՝ առաջինը գրում ենք վերջին կատարած աշխատանքը, քանի որ գործատուին ավելի հետաքրքրում է վերջին ժամանակներում կատարած աշխատանքը, քան ավելի վաղ ծավալած գործունեությունը։

Սկզբում պետք է գրել աշխատանքային փորձը, որից հետո նոր կրթությունը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթության բաժնում գրում ենք բոլոր այն ուսումնական հաստատությունների անունները, որտեղ տվյալ մարդը սովորել է։ ԻՆչպես աշխատանքային փորձի դեպքում, այնպել էլ կրթության դեպքում ձախ հատվածում գրում է տարեթվերը՝ նվազման կարգով, իսկ աջ կողմում ինչ է սովորել, և որտեղ։ Եթե դիմողն արդեն սովորում է համալսարանում, ապա այս դեպքում իմաստ չունի նշել, թե որ դպրոցում է սովորել։

Լեզուների իմացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կարևոր է նշել, թե կոնկրետ ինչ լեզուների է տիրապետում։ Ինչպես ինքնակենսագրականի մնացած հատվածներում, այնպես էլ լեզուների բաժնում պետք է լինել անկեղծ և գրել այն լեզուները, որոնց իսկապես տիրապետում եք։ Եթե տվյալ լեզվի իմացության հետ ունենք միջազգային սերտիֆիկատ, կարող ենք դրա հետ կապված նշում կատարել։

Հայերեն լեզվով ինքնակենսագրական գրելու դեպքում չենք նշում, որ գիտենք հայերեն։ Իսկ եթե ինքնակենսագրականը գրում ենք այլ լեզվով, ապա այս դեպքում նշում ենք, որ հայերենը մայրենի լեզուն է։

Լեզուների հետ կապված ինֆորմացիան կարող ենք ներկայացնել թվերի կամ այլ սիմվալների տեսքով (օրինակ՝ տոկոսներ, կետեր, աստղեր և այլն)։

Համակարգչային հմտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հատվածում պետք է գրել բոլոր այն ծրագրերը, որոնց տիրապետում է դիմողը։Ինչպես լեզուների դեպքում, այստեղ ևս կարող է իմացության մակարդակը ներկայացնել թվերի կամ այլ սիմվալների տեսքով։ Կարևոր է օրինաչափությունը պահպանել և ինչ տեսքով ներկայացվել է լեզուների իմացությունը, նույն տեսքով էլ ներկայացվի համակարգչային հմտությունները։

Լրացուցիչ կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ կրթության հատվածում պետք է գրել, այն ուսումնառությունը, որն ակադեմիական չէ, բայց անմիջապես կապ ունի մեր մասնագիտական կամ անձնային որակների և հմտությունների բարելավման հետ։ Ինչպես աշխատանքային փորձի և կրթության դեպքում, լրացուցիչ կրթության դեպքում ևս ինֆորմացիան պետք է գրել նույն ձևաչափով, այն է՝ ձախ կողմում տարեթվերը՝ նվազման կարգով, իսկ աջ մասում՝ որտեղ և ինչ է ուսումնասիրվել։

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառատեսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կարևոր է ընտրել այնպիսի տառատեսակ, որը կլինի հեշտ ընթերցվող և չի դժվարեցնի տեքստի ընկալումը։ Կարելի է օգտագործել հետևյալ տառատեսակները` Montserrat, Veranda, Roboto և այլն[2]։

Տառաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակենսագրականում տառերը չպետք է այնքան փոքր լինեն, որ դժվարընթեռնելի լինի, և չպետք է այնքան մեծ լինեն, որ նմանվի նախադպրոցական տարիքի երեխաների գրքի։

Գույնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկալի է գրել սև գույնով՝ սպիտակ ֆոնի վրա, բայց կարելի է օգտագործել նաև, ինչ որ հատվածում որոշակի գույն, որը չի ծանրաբեռնի ինքնակենսագրականի ընդհանուր տեսքը։

Խորհուրդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինքնակենսագրականը պետք է լինի կառուցված և հեշտ ընթեռնելի։
  • Այն հատվածները, որոնք կարիք կա ընգծելու, պետք է գրել մգեցված։
  • Ցանկալի է ունենալ ենթավերնագրեր, որոնցով կառանձնացվեն բաժինները՝ անձնական տվյալներ, աշխատանքային փորձ, կրթություն և այլն։
  • Ցանկալի է ինքնակենսագրականը լինի մեկ A4 էջի սահմանում, ամենաշատը երկու էջ, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավաքագրման մասնագետները յուրաքանչյուր ինքնակենսագրականի վրա ծախսում են 30 վայրկյան[3]։
  • Ինքնակենսագրականն ուղարկել PDF ձևաչափով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ինես, Ջեյմս (Great Britain 2009). The CV book. Your definitive guide to writing the perfect CV. Great Britain: Pearson. էջ 43. ISBN 978-0-273-72174-1.
  2. Գարսիա, Յուան. [grad.illinois.edu/CareerDevelopment «Curriculum Vitae, Tips and Samples»]. Illinois Graduate College. The Graduate College. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. Դիլբարյան, Վահագն (2016). 100 բիզնես գաղտնիքներ. Երևան: Էդիթ Պրինտ.