Մասնակից:Չքնաղ Գետաշեն/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկեր:Լևոն Մկրտչյան.jpg
Լևոն Վարդանի Մկրտչյան, Արցախյան 2րդ պատերազմի ակտիվ մասնակից

Էդգար Արմանի Չիչյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդգար Արմանի Չիչյան (ծնվել է ք. Երևանում, 2001թվականի հունիսի 22-ին՝ առավոտյան ժամը 4։00-ին՝ ճիշտ այն օրն ու ժամին, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը)։ Արցախի 2-րդ պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է մարտական գործողությունների կիզակետում: [1]:

Պատերազմի առաջին օրվանից Էդուարդը ամենաթեժ կետերում մասնակցել է կատաղի մարտերին Ջաբրայիլի հատվածում` բարձր մակարդակով կատարելով իր առջև դրված մարտական խնդիրները, ինչի մասին են վկայում իր մարտական ընկերների և հրամանատարների վկայությունները։ «Առյուծի պես էր կռվում»,- փաստում է հրամանատարը: Նույնիսկ թշնամու կողմից անհավասար պայքարում իրեն կցագրված զենքի ոչնչացումից հետո, շարունակեց պայքարը` օգնելով իր զինակիցներին` զենքի և զինամթերքի մատակարարման, լիցքավորման և սպասարկման հարցերում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-2014 թվականներին հաճախել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան։

2014-2017 թվականներին սովորել է Հայ-ռուսական համալսարանին կից «Ուսմունք» դպրոցում:

2017 թվականի ամռանը Էդուարդը «Կրթություն Պրահայում» ծրագրի շրջանակներում Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում մասնակցել է ագլերենի կատարելագործման ծրագրի՝ ստանալով հավաստագիր։

2018 թվականի ամռանը նույն ծրագրի շրջանակներում մասնակցել է անգլերենի մեկ այլ դասընթացի, որն այս անգամ տեղի էր ունենում Միացյալ Արաբական Էմիրությունների Աբու-Դաբի քաղաքում:

2019 թվականից կրթությունը շարունակել է Հայ-Ռուսական համալսարանի «Կառավարում» ֆակուլտետում, աայնուհետև զորակաչվել է Հայկական բանակ: Առաջին վեց ամիսը ծառայել է ՀՀ ՊՆ Լուսակերտի ուսումնական զորամասում, որտեղ սովորեց և գերազանց տիրապետում էր ԲՄ-21 Գրադ տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգին: Ուսումնական զորամասում ծառայության ընթացքում ստացավ կրտսեր սերժանտի և հրամանատարի կոչում: Այնուհետև ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ Կապանի զորամասում։

2020 սեպտեմբերից գտնվում էր Արցախի հարավում` Մեխակավանում (Ջաբրայիլ), որտեղ մասնակցում էր հերթական զինավարժություններին։

2020 թվականի հոկտեմբերի 9-ից լույս 10-ի գիշերը՝ առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում, պատերազմի 14-րդ օրը, Էդուարդը, իր մի քանի զինակից ընկերների հետ համատեղ գիշերային հերթապահություն իրականացնելու ժամանակ զոհվում է թշնամու անօդաչու սարքի հարվածից։


Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՊՆ Լուսակերտի ուսումնական զորամասի կողմից շնորհակալագիր ծնողներին իրենց որդուն բարոյամարտական ոգով դաստիարակելու և հայկական բանակի շարքերին անմնացորդ ծառայելու համար:

ՀՀ նախագահի հրամանագրով կրտսեր սերժանտ  Էդուարդ Արմանի Չիչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի և մեկ քաղաքացիական անձի աճյուն». Azatutyun.am. Դեկտեմբեր 18, 2020.