Մասնակից:Շահնազարյան/Ավազարկղ4
Շահնազարյան/Ավազարկղ4 |
---|
Վըն կայսր (չինարեն՝ 周文王, փինյին՝ Zhōu Wén Wáng), (Մ.թ. ա. մոտ 1152 - Մ. թ. ա. մոտ 1056),հայտնի է նաև որպես Սիպո Չան, Չժոու արքայատոհմի կայսր, Շանի թագավորության վերջին շրջանում։ Հետագա սերունդները նրան համարում են դաոսականության ժառանգորդներից մեկը։
Կյանքը և գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չժոուի թագավոր Վընը ծնվել է մ.թ.ա. 1152 թվականին։ Ըստ «Բամբուկի ժամանակագրության»՝ Շան դինաստիայի վերջում Վըն թագավորի հայրը՝ Ծի Լին, բանտարկվեց և ապանվեց կայսր Վըն Տինի կողմից[1]։Դրանից հետո Վըն կայսրը դարձավ կառավարիչ և ստացավ Արևմտյան կոմսի կոչում, ուստի նրան անվանում էին նաև Պո Չան։ Վըն կայսրի որդո՝ կայսր Յիի գահակալությունից երկու տարի անց, Չժոու ժողովուրդը հարձակվեց Շան դինաստիայի վրա[2]։Ըստ «Փոփոխությունների գրքի»[3] և «Երգերի գրքի»[4], կայսր Յին իր քրոջը ամուսնացրել է Վըն կայսրի հետ։
Նա իրեն շրջապատեց այնպիսի տաղանդավոր մարդկանց, ինչպիսիք են Թայ Դինը և Սան Շընը, վարեց ժողովրդի հանդեպ առատաձեռնության քաղաքականություն, և օրեցօր ամրապնդեց երկրի հզորությունը: Այնուամենայնիվ, կայսր Սին նախանձեց նրան և բանտարկեց Պեյ լի պալատում։ Նա իր բանտարկության ընթացքում գրել է «Չժոու Յի» և բազմաթիվ այլ գրքեր և հենց դրանց շնորհիվ էլ ազատ է արձակվել բանից , ինչպես նաև դատարանի պաշտոնյաներին ապացուցել է իր անմեղությունը: Նա կառուցեց մայրաքաղաք Ֆընյին (այսօրվա Հու շրջան, Շանսի նահանգ) և ընդլայնեց իր իշխանությունը մինչև Յանցզի, Հան, Րու և այլ գետերի ավազաններ: Արքայազնները մեկը մյուսի հետևից հնազանդվեցին Վըն կայսրին:
Մահից առաջ Վըն կայսրը հրամայեց իր որդուն՝ պատերազմ սկսել և ոչնչացնել Շան դինաստիան։ Տասնմեկ տարի անց (մ.թ. ա. մոտ 1046 թ.), հավատալով, որ եկել է ճիշտ պահը, բանակ հավաքեց և շարժվեց դեպի մայրաքաղաք Չաոկը ՝ կայսր Սինին տապալելու համար: Երկու բանակները բախվեցին Մույե դաշտում, Շան բանակը պարտվեց։ Այսպես անկում ապրեց Շան դինաստիան:
Լեգենդն ասում է, որ ներկայիս «Փոփոխությունների գիրքի» հեղինակը Վըն կայսրն է[5][6]։
Վըն կայսրը, ալկոհոլի մեծ երկրպագու էր, կարող էր խմել հազար սափոր գինի[7]։ Երբ կայսրուհի Վու Ծըթիենը փոխեց երկրի անունը և անվանեց Չժոու, նա հայտարարեց, որ ինքը Վըն կայսրի հետնորդն է։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տատիկ ու պապիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պապիկ՝ Չժոու Թայվան
- Տատիկ՝ Թայ Ծիան
Ծնողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայր՝ Ծի Լի
- Մայր՝ Թայ Րեն
Կանայք և հարճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թայ Սի
- Կայսր Յիի քույր
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավագ որդի՝ Պո Յիքաո
- Երկրորդ որդի՝ Չժոուի կայսր Վու
- Երրորդ որդի՝ Կուան Շուսիեն
- Չորրորդ որդի՝ Չժոու Կոնտան
- Հինգերորդ որդի՝ Ցայ Շուտու
- Վեցերորդ որդի՝ Վեյ Քան
- Յոթերորդ որդ՝ Չըն
- Ութերորդ որդին՝ Հուո
- Իններորդ որդի՝ Րան Ծիծայ
- Տասներորդ որդի՝ Յոն Պո
- Տանմեկերորդ որդի՝ Ցաո Շուճըն
- Տասներկուերորդ որդի՝ Պի Կոն
- Տասներեքերորդ որդ՝ Ֆըն Հոու
- Տասնչորսերորդ որդի՝ Հուան Պո
- և այլք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 《今本竹書紀年 文丁十一年》:周公季歷伐翳徒之戎,獲其三大夫,來獻捷。王殺季歷。王嘉季歷之功,錫之圭瓚、秬鬯,九命為伯,既而執諸塞庫。季歷困而死,因謂文丁殺季歷。
- ↑ 《竹書紀年》:「帝乙居殷,二年,周人伐商。」
- ↑ 《易經》:「帝乙歸妹,以祉元吉。」
- ↑ 《詩經》〈大雅〉〈文王之什〉〈大明〉:「天監在下,有命既集。文王初載,天作之合。在洽之陽,在渭之涘。文王嘉止,大邦有子。大邦有子,俔天之妹。文定厥祥,親迎於渭。造舟為梁,不顯其光。有命自天,命此文王。於周於京,纘女維莘。長子維行,篤生武王。保右命爾,燮伐大商。」
- ↑ 刘恕《资治通鉴外纪》曰:“纣囚昌于羑里,昌为《易》卦辞。”苏辙《古史》曰:“文王方幽囚忧患,乃因古八卦为六十四,为之卦辞、爻辞,谓之《周易》。”
- ↑ 司馬遷史記 周本紀曰:"西伯蓋即位五十年。其囚羑里,蓋益易之八卦為六十四卦。"
- ↑ 《论衡》
- ↑ Կաղապար:Wikisource history
- ↑ 《左传·僖公二十四年》:管蔡郕霍,鲁卫毛聃,郜雍曹滕,毕原酆郇,文之昭也。
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 李學勤:〈周文王遺言〉Արխիվացված է Դեկտեմբեր 5, 2020 Wayback Machine-ի միջոցով:(2009)