Մասնակից:Նինա1996/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Վլադիմիրովիչ Ասաֆև
Бори́с Влади́мирович Аса́фьев
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 17, 1884(1884-07-17)
ԾննդավայրՊետերբուրգ
Մահացել էհունվարի 27, 1949(1949-01-27) (64 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա
Ազգությունռուս
Մասնագիտություներաժշտագետ և կոմպոզիտոր

Բորիս Վլադիմիրովիչ Ասաֆև(18841949), ռուս սովետական երաժշտագետ և կոմպոզիտոր։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1946)։ Ծնվել է հուլիսի 17-29–ին, Պետերբուրգում։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1908) և Պետերբուրգի կոնսերվատորիան (1910)։ Եղել է Լենինգրադի (1925–43) և Մոսկվայի (1943–48) կոնսերվատորիաների պրոֆեսոր, ՍՍՀՄ ԳԱ Արվեստի պատմության ինստիտուտի երաժշտության պատմության սեկտորի վարիչ (1945–49), ՍՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության նախագահ։ Երաժշտության տեսության ու պատմության մեջ արժեքավոր ներդրում Են Ասաֆևի «Երաժշտական ձևը որպես պրոցես» (հ. 1–2, 1930–1947), «Ռուսական երսւժըշտությունը 19-րդ դարի սկզբից» (1930) ուսումնասիրությունները, ռուս ականավոր կոմպոզիտորներին նվիրված աշխատությունները։ ժողովրդականություն են վայելում նրա «Բախչիսարայի շատրվանը» (1934) և «Կովկասի գերին» (1937) բալետները, որոնք բեմադրվել են նաև Երևանում։ Ա. մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հայ մշակույթի նկատմամբ. գրել է «Ակնարկներ Հայաստանի մասին» (1958), որտեղ հոդվածներ կան նվիրված Ա. Ապենդիարյանին և Ա. Խաչատրյանին։ Նրա հայ աշակերտներից են կոմպոզիտոր Թ. Հովհաննիսյանը և երաժշտագետ Գ. Տիգրանովը։ Ասաֆևն արժանացել է ՍԱՀՄ պետական մրցանակների (1943, 1948)։ Մահացել է հունվարի 27-ին, Մոսկվայում։