Մասնակից:Նելլի Ղազարյան/Ավազարկղ4
Ռենտայի հետևից վազել[1](անգլ.՝ rent-seeking) , տնտեսական հայեցակարգ, որն ստեղծվում է, երբ կազմակերպությունը ձգտում է ձեռք բերել լրացուցիչ հարստություն՝ արտադրողականության մեջ առանց որևէ ներդրումների: Անհատները, կազմակերպությունները կամ ընկերություններն օգուտ են ստանում ոչ թե ապրանքների վաճառքից կամ ծառայությունների մատուցումից, այլ ռեսուրսների, իրավական կամ տնտեսական պայմանների հմուտ օգտագործման միջոցով[2]։
Ակունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռենտայի հետևից վազել» տերմինը ստեղծել է տնտեսագետ Գորդոն Թալլոք [3]ը 1967 թվականին։Ավելի ուշ՝ 1974 թվականին տարածվել է Էն Կրյուգերի[4] կողմից։ Այն առաջացել է Ադամ Սմիթի[5] հետազոտությունների հիման վրա, ով համարվում է «տնտեսագիտության հայրը»։ Հայեցակարգը բխում է ռենտա տնտեսագիտական եզրույթից, որը սահմանվում է որպես տնտեսական հարստություն՝ ձեռք բերված ռեսուրսների հմուտ կամ պոտենցիալ մանիպուլյատիվ օգտագործման միջոցով[6]: Համաձայն Սմիթի հետազոտության՝ եկամուտ ստանում են շահույթից, աշխատավարձից, ռենտայից։ Շահույթն ունի ռիսկային գործոն, աշխատավարձը պայմանավորված է զբաղվածությամբ, և միայն ռենտան է,որը համեմատաբար կայուն եկամտի տեսակ է և ավելի քիչ ռիսկ է պահանջում[6]։ «Ռենտայի հետևից վազելը» տնտեսական ռենտա ստանալու փորձ է։ Տնտեսական ռենտան ռեսուրսների սեփականության իրավունքի օգտագործումից ստացված եկամուտն է և որևէ առչնություն չունի ձեռնարկատիրական գործունեության հետ։ Այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր ունեն սեփական ռեսուրսներ, կարող են ստանալ եկամուտ ռեսուրսների վարձակալությունից։ Առհասարակ՝ տնտեսական ռենտա տերմինը վերաիմաստավորվել է և նշանակում է համապատասխան ռեսուրսի վարձակալությունից եկամուտ ստանալը, հետևաբար` անհատները և կազմակերպությունները «կվազեն ռենտայի հետևից»,որպեսզի ստանան եկամուտ, որը ոչ մի ներդրում նրանցից չի պահանջում։ «Ռենտայի հետևից վազելու» նպատակով կազմակերպությունը վարձում է լոբբիստների, ովքեր ավելի հեշտ շահույթ ստանալու համար տվյալ կազմակերպության շահերից ելնելով ներգործում են օրենսդիրների և պետական ծառայողների վրա օրենքների ընդունման ժամանակ։ Առանձին երկրներում՝ մասնավորապես Անգլիայում, ռենտա է համարվում տանտիրոջ՝ բնակարանի վարձակալությունից ստացած վարձավճարը։
Ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներին սկսվեց «ռենտայի հետևից վազելու» տեսության քննադատությունը[7]։ Խնդիրն այն էր, որ «ռենտայի հետևից վազելու» երևույթը կարող է արգելք հանդիսանալ շուկայի արդյունավետության համար, ինչպես նաև անբարենպաստ պայմաններ ստեղծել շուկայի մասնակիցների համար։ Արդյունքում ստեղծվում է սահմանափակ տնտեսական մրցակցություն։ Եթե արդյունավետ տնտեսական միջավայր ստեղծելն ավելի էժան է, քան արտադրություն կառուցելը, ապա տնտեսվարող սուբյեկտները նախապատվությունը կտան առաջին տարբերակին՝ ստանալով եկամուտներ, որոնք կապված չեն ներդրման հետ։ Արդյունքում կատարվում է ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխում՝ ծախսեր լոբբինգի և հակալոբբինգի վրա, այլ ոչ թե ներդրումների հետազոտություն, զարգացում, բիզնես գործընթացների բարելավում,մասնագիտական զարգացում,լրացուցիչ կապիտալի ներդրում։ Այս ամենը, ի վերջո, խոչընդոտելու է տնտեսական աճին [8]։ Նրանք, ովքեր «վազում են ռենտայի հետևից», ստանում են եկամուտ՝ առանց պարտավորության, ինչն ինքնաբերաբար ստեղծում է ոչ արդար առավելություններ, մասնավորապես՝ որոշակի ձեռնարկություններին հարստանալու հնարավորություն, որը հանգեցնում է վերջինիս՝ շուկայի մասնաբաժնի ավելացմանը ի հաշիվ մրցակիցների։ Սա երբեմն կարող է կոռուպցիայի առիթ դառնալ։ Բացասական ազդեցություններից մեկն էլ այն է, որ «ռենտայի հետևից վազելու» տենդենցն առաջացնում է բյուջեի եկամուտների նվազում։ Հետևաբար՝ շատ տնտեսագետներ կարծում են, որ պետության հարկային համակարգը պետք է բարեփոխել այնպես, որ հարկերն առաջին հերթին գանձվեն վարձավճարներ ստացող անձանցից, այլ ոչ թե բեռ լինեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տնտեսագիտական բացատրական բառարան» , Գ․ Կիրակոսյան, Հ․ Ղուշչյան, Ի․ Տիգրանյան, Երևան, 1999, էջ 348
- ↑ «What Is Rent-Seeking Behavior?» , Forbes, Dec. 2, 2021
- ↑ «Efficient Rent-Seeking» , Gordon Tullock
- ↑ « The Political Economy of the Rent-Seeking Society» , by Anne Krueger]
- ↑ « An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations » , Adam Smith, 1776
- ↑ 6,0 6,1 «What is Rent-Seeking? » , Corporate Finance Institute, Dec. 2, 2021
- ↑ « A Critique of Rent-Seeking Theory» , Warren J. Samuels, 1992
- ↑ «Why Is Rent-Seeking So Costly to Growth» , M. Kevin, Sh. Andrei, V. Robert, 1993