Գորդոն Թալլոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գորդոն Թալլոք
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1922(1922-02-13)[1][2]
ԾննդավայրՌոքֆորդ
Մահացել էնոյեմբերի 3, 2014(2014-11-03)[3] (92 տարեկան)
Մահվան վայրԴե Մոյն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան և Rockford Central High School?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս և դիվանագետ
ԱշխատավայրՋորջ Մեյսոնի համալսարան, Արիզոնայի համալսարան, Ռայսի անվան համալսարան և Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և «Մոն Պելերին» համայնք

Գորդոն Թալլոք (անգլ.՝ Gordon Tullock, փետրվարի 13, 1922(1922-02-13)[1][2], Ռոքֆորդ - նոյեմբերի 3, 2014(2014-11-03)[3], Դե Մոյն), տնտեսագետ, իրավունքի և տնտեսագիտության պրոֆեսոր Ջորջ Մեյսոնի համալսարանի իրավագիտության դպրոցում։ Նա առավել հայտնի է հանրային ընտրության տեսության, քաղաքական հարցերի շուրջ տնտեսական մտածողության կիրառման իր գիտական գործունեությամբ։ Նա իր բնագավառի հիմնադիր գործիչներից էր[5]։

Կրթություն և գիտնականի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգի Ռոքֆորդ քաղաքում։ Հիմնական կրթությունն ստացել է Ռոքֆորդի կենտրոնական դպրոցում, բարձրագույն իրավաբանական կրթությունը՝ Չիկագոյի համալսարանում։ 1947 թվականին ստացել է «Իրավագիտության դոկտոր» կոչումը։ Արտաքին ծառայության քննությունը հանձնելուց հետո գործուղվել է Չինաստան՝ որպես փոխհյուպատոս։ Վերադառնալով Ամերիկա՝ 1950 թվականին Պետդեպարտամենտի կողմից չինարեն և հարակից առարկաներ սովորելու նպատակով ուղարկվել է Եյլ և Քորնել։ 1952 թվականին Հոնկոնգում հանդես է եկել որպես ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոս, իսկ ինն ամիս անց տեղափոխվել է Կորեա, ապա՝ Վաշինգտոն։ 1956 թվականին հրաժարվել է դիվանագիտական ծառայությունից։ Մինչև 1958 թվականը հիմնականում զբաղվել է իր աշխատություններով։ 1958-1959 թվականներին եղել է ասպիրանտ Թոմաս Ջեֆերսոնի քաղաքական տնտեսության կենտրոնում։ 1959-62 թվականներին եղել է ասիստենտ և դոցենտ Հարավային Կարոլինայի համալսարանի միջազգային հետազոտությունների բաժնում, 1962-1967 թվականներին՝ Վիրջինիայի համալսարանի տնտեսագիտության դոցենտ, 1967-1968 թվականներին՝ տնտեսագիտություն և քաղաքական գիտության պրոֆեսոր Ռայսի համալսարանում։ 1968-1972 թվականներին՝ տնտեսագիտության պրոֆեսոր Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում և պետական համալսարանում, 1972-1983 թվականներին՝ համալսարանի պրոֆեսոր,հետագայում՝ վաստակավոր պրոֆեսոր, 1983-1987 թվականներին՝ Ջորջի Հոլբերտ Ռ. Հարիսի համալսարանի պրոֆեսոր, 1987 թվականին՝ Կարլ Էլլերի տնտեսագիտության և քաղաքագիտության պրոֆեսոր։ 1999 թվականին նա վերադարձավ Ջորջ Մեյսոն՝ որպես իրավունքի և տնտեսագիտության պրոֆեսոր, որտեղ էլ թոշակի անցավ 2008 թվականին։ Ընտրվել է Ամերիկայի քաղաքական գիտության խորհրդի անդամ (1970 թվական), Հարավային տնտեսական ընկերակցության նախագահ(1978 թվականին) [6]։։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Թալլոքի և Բյուկենենի համագործակցությունը ստեղծեց «Համաձայնության հաշվարկ. սահմանադրական ժողովրդավարության տրամաբանական հիմքերը» կարևոր աշխատությունը։ 1966 թվականին Բյուկենենը և Թալլոքը հիմնեցին «Հանրային ընտրություն» ամսագիրը։ 1967 թվականին Թալլոքը բացահայտեց «ռենտայի հետևից վազելու» տեսությունը[7]։ 1970 թվականին Թալլոքը գրում է իր «Անձնական ցանկություններ», «Հասարակական միջոցներ» հոդվածները, 1971 թվականին՝ «Օրենքի տրամաբանությունը», 1974 թվականին՝ «Սոցիալական երկընտրանք» , իսկ 1976 թվականին՝«Ձայնի շարժառիթ» հոդվածները։ 1983 թվականին Թալլոքը տեղափոխվում է Ջորջ Մեյսոնի համալսարան, որտեղ դեռևս շարունակում է իր հիմնած ամսագրի խմբագրությունը։ 1987-1999 թվականներին դասավանդել է Արիզոնայի համալսարանում։ Նա շարունակեց լայնորեն հրատարակել շուրջ 150 թերթ և 23 գիրք՝ ներառյալ «Հարստության և աղքատության էկոնոմիկա» (1986 թվական), «Ինքնավարություն» (1987 թվական), «Վարձակալություն» (1993 թվական), «Ոչ մարդկային հասարակությունների էկոնոմիկա» (1994 թ.) և այլն։ 1999 թվականին նա վերադարձավ Ջորջ Մեյսոն՝ որպես իրավունքի և տնտեսագիտության պրոֆեսոր։ 2008 թվականին Թալլոքն անցավ թոշակի։

«Թալլոքի հասկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թալլոքի հասկ» հասկացությունը վերաբերում է մի մտքի փորձի, որի ընթացքում Թալլոքը արտահայտեց հետևյալ գաղափարը․եթե կառավարությունները ցանկանում են կրճատել ճանապարհային պատահարների դեպքերը, ապա պետք է հանձնարարեն, որ յուրաքանչյուր մեքենայի ղեկի կենտրոնում մի սուր հասկ տեղադրվի՝ վթարի հավանականությունը մեծացնելու համար։ Թալլոքի գաղափարն այն էր, որ ռիսկի փոխհատուցման բնականոն գործընթացը կհանգեցնի վարորդներին ավելի անվտանգ երթևեկելուն՝ դրանով իսկ իրականում նվազեցնելով պատահարները [8] [9]:

Գիտական կոչում, պատվավոր անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Թալլոքին շնորհվել է փիլիսոփայական գիտությունների պատվավոր դոկտորի գիտական աստիճան Չիկագոյի համալսարանի կողմից։ 1998 թվականին դարձել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի վաստակավոր անդամ։ Նա եղել է Հարավային տնտեսական ասոցիացիայի, Միջազգային ատլանտյան տնտեսական ընկերության (1998–1999 թվականներ) , Արևմտյան տնտեսական ասոցիացիայի և հանրային ընտրության ընկերության նախագահ։ 1996 թվականին նա ընտրվել է Ամերիկյան քաղաքական գիտությունների վերանայման փառքի սրահում։ Նա համարվում էր տնտեսական գիտությունների Նոբելյան մրցանակի հավակնորդ [10]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատության ենթարկվել է նրա «Բյուրոկրատիայի քաղաքականությունը» գիրքը՝ տնտեսագիտական գրականության մի զգալի զանգված անտեսելու համար [11]։ Մի շարք հեղինակներ քննադատել են Թալլոքին քաղաքական վարքագծի չափազանց պարզունակ բացատրության մեջ [12]։

Վախճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդոն Թալլոքը մահացել է 2014 թվականի նոյեմբերի 3-ին 92 տարեկան հասակում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]