Մասնակից:Նարինե Մուրադյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զորիկ Կարենի Պողոսյան, հայ ծանրամարտիկ, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Գինեսի և Դյուցազնագրքի ռեկորդակիր[1], ՀՀ սպորտի վարպետ (2007), միջազգային կարգի սպորտի վարպետ (2021)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորիկ Պողոսյանը ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 4-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ 1997-2006 թվականներին սովորել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում։ 1999 թվականից զբաղվել է ծանրամարտով։ 2008-2010 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2011-2015 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Մարզչամանկավարժական ֆակուլտետում։

2012 թվականից առ այսօր աշխատում է Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցում՝ որպես մարզիչ։

2018 թվականից աշխատում է ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես փրկարար[3]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և զբաղեցրել 4-րդ մրցանակային տեղը։ 2008-2012 թվականներին մասնակցել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր։

2018 թվականին Թբիլիսիում կայացած ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունում դարձել է բացարձակ չեմպիոն[4]։ 2019 թվականին Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում 607 կգ արդյունքով դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն[5][6]։ Նույն տարում դարձել է ուժային եռամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

2020 թվականին սահմանել է Դյուցազնագրքի ռեկորդ․ 200 կգ ծանրաձողն ուսերին կատարել է կքանիստ վարժությունը՝ այս դիրքում պահելով 40 վայրկյան[7]։

2021 թվականի մայիսին սահմանել է համաշխարհային ռեկորդ․ 205 կգ ծանրաձողը նստած վիճակում պահել է 15 վայրկյան, ապա ծանրաձողն ուսին ևս 3 անգամ կքանստել է ու բարձրացել։ Մի քանի րոպե անց գերազանցել է իր ռեկորդը՝ վարժությունը կրկնելով 210 կգ ծանրաձողով և 5 կքանստումով ու բարձրանալով։ Հաղթանակը նվիրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ընկերների հիշատակին[1][8][9][10][11]։ Նույն տարում դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն և ռեկորդակիր։

2021 թվականի օգոստոսին սահմանել է համաշխարհային և Գինեսի եռակի ռեկորդ․ 200 կգ ծանրաձողը ուսերին նստած դիրքով պահել է 7 վայրկյան, ապա բարձրացել՝ 10 անգամ կքանստելով և բարձրանալով[12]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն
  • ՀՀ բազմակի չեմպիոն
  • Գինեսի և Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր
  • «Լավագույն հրշեջ-փրկարար» (ՀՀ ԱԻՆ, 2018)
  • «Անվեհեր փրկարար» մեդալ (ՀՀ ԱԻՆ, 2019)[13]
  • «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ (ՀՀ ԱԻՆ, 2021)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին». Sputnik Armenian. Վերցված է 2021-09-10-ին.
  2. «Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը նոր ռեկորդ է սահմանել». Armtimes.com. Վերցված է 2021-09-10-ին.
  3. Իրազեկ.am. «ՀՀ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարը դարձել է ուժային եռամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն - Իրազեկ». Իրազեկ.am. Վերցված է 2021-09-10-ին.
  4. Իրազեկ.am. «ԱԻՆ-ի աշխատակից՝ Զորիկ Պողոսյանը, դարձել է IPSU վարկածով աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր - Իրազեկ». Իրազեկ.am. Վերցված է 2021-09-10-ին.
  5. Իրազեկ.am. «ԱԻՆ աշխատակից և մարզիկ Զորիկ Պողոսյանը գրանցել է հերթական հաջողությունը - Իրազեկ». Իրազեկ.am. Վերցված է 2021-09-10-ին.
  6. TV, Azat (2021-05-25). «Ուժային եռամարտի հավաքական թիմը հաջող մասնակցություն է ունեցել Եվրոպայի առաջնությունում». Azat TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-09-10-ին.
  7. Իրազեկ.am. «Ուժային եռամարտի չեմպիոն Զորիկ Պողոսյանը սահմանել է նոր ռեկորդ - Իրազեկ». Իրազեկ.am. Վերցված է 2021-09-10-ին.
  8. «Գինեսի գրքի վանաձորցի ռեկորդակիրը հաղթանակը նվիրեց Արցախում զոհված հերոսների հիշատակին».
  9. «Համաշխարհային նոր ռեկորդը Զորիկ Պողոսյանը նվիրեց արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին».
  10. Լուրեր (2021-05-10). «Պողոսյանն իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին». Arcakh24 info. Վերցված է 2021-09-10-ին.
  11. «Համաշխարհային 2 ռեկորդ 1 օրում, ԱԻՆ–ի հրշեջ փրկարարը նոր ռեկորդ է սահմանել`նվիրված 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)». newsarmenia.am. Վերցված է 2021-09-10-ին.
  12. «31-ամյա դյուցազունը նոր ռեկորդը նվիրեց անմահացած հերոսներին».
  13. «Պաշտոնական - Նորություններ - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն». www.mes.am. Վերցված է 2021-09-10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]