Մասնակից:Նարե Իշխանյան/Ավազարկղ 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզանամի և Իզանագի: Նկարիչ Կոբայաս Էյտակուի նկարը, 19-րդ դարի վերջ


Իզանամի (ճապ.՝ イザナミ) սինտոիզմում արարման և մահվան աստվածուհի, որը ծնվել է՝ հաջորդելով երկնային աստվածների առաջին սերնդին, Իզանագի աստծո կինը։

Իզանամի և Իզանագին (ճապ.՝ «առաջին կին» և «առաջին տղամարդ») իգական և արական աստվածություններ են, որոնք ունեն մարդանման տեսք և օժտված են այլ աստվածներ ծնելու ունակությամբ: Իզանամին և Իզանագին բարձրագույն աստվածությունների՝ Արևի աստվածուհի՝ Ամատերասուի, Լուսնի և Գիշերվա աստված Ցուկույոմի-նո-Միկոտոյի, փոթորիկների և ջրային տարրերի աստված Սուսանոոի, ծովի, քամու, լեռների և ծառերի հոգիների ծնողներն են։ Իզանամին և Իզանագին համարվում են ճապոնական կղզիների ստեղծողը, որոնք առաջացել են անծայրածիր օվկիանոսի կաթիլներից[1]։

Նախքան մահացածների թագավորությունը գնալը, աստվածուհին կրում էր Իզանամի-նո-Միկոտո տիտղոսը, որը բառացիորեն նշանակում է «բարձր աստվածություն», իսկ այս իրադարձությունից և Իզանագիի հետ ամուսնալուծվելուց հետո կրում էր Իզանամի-նո կամի անունը («աստվածուհի», «ոգի»):

Ուշ միջնադարի գեղանկարչության մեջ նրանք պատկերված էին գեղեցիկ ամուսնական զույգի տեսքով։

Իզանագի և Իզանամի ամուսինները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզանամին իր ամուսնու՝ Իզանագիի հետ կանգնած էին երկնքում ճախրող կամուրջի վրա և նայում էին ներքև՝ միմյանց հարցնելով, թե արդյոք հող կա նրանց տակ։ Դա պարզելու համար աստվածները իջեցրել են թանկարժեք քարից արված նիզակ և հայտնաբերել են օվկիանոս։ Երբ նրանք բարձրացնում էին նիզակը, ջուրը, որը հոսում էր նրանից, պնդացավ և վերածվեց Օնոգորոզիմա կղզու[2]։

Այդ ժամանակ նրանք իջան այդ կղզի և դրա վրա սյուն տեղադրեցին։ Իզանամին այդ սյունի շուրջ գնաց մի կողմ, Իձանագին՝ մյուս կողմ։ Երբ նրանք հանդիպեցին, Իզանամին ասաց. «Հրաշալի է, ես հանդիպեցի գեղեցիկ պատանու»։ Սակայն այդ արտահայտությունը զայրացրել է Իզանագիին։ Նա ասել է, որ քանի որ նա տղամարդ է, ապա իրավամբ հենց նա պետք է առաջինը խոսի, և առաջարկել է ևս մեկ անգամ շրջանցել սյունը: Երբ նրանք կրկին հանդիպեցին, նա առաջինն ասաց. «Հրաշալի է, ես հանդիպեցի գեղեցիկ աղջկա», որից հետո նրանք ամուսնացան։

Երբ Իզանամին ստեղծում էր կղզիներ, ծովեր, գետեր, ծառեր, խոտեր, նա Իզանագիի հետ մտածում էր, որ պետք է ստեղծել ինչ-որ մեկին, ով կարող էր դառնալ տիեզերքի տիրակալը։ Այնուհետև ծնվել է Արևի աստվածուհի Ամատերասուն[2]:Իձանագայի և Իձանամիի երկրորդ երեխան եղել է լուսնի աստված Ցուկիյոմին, երրորդը ՝ Սուսանոոն։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Ամատերասուն, Սուսանոոն և Ցուկիյոմին ծնվել են Իզանագիի գլխից, Իզանամի աստվածուհու հեռանալուց հետո:

Կագուցուչիի՝ կրակի աստծված-ոգու ծնվելուց հետո, Իզանամին թուլացել է և հիվանդացել։ Այդ մասին իմանալով Իզանագին ծնկի իջավ և լաց եղավ, բայց նրա տխրությունը չէր կարող օգնել նրան, և Իզանամին հեռացավ Յոմիի երկիր, որտեղ տիրում է հավերժական խավար։

Բայց Իզանագին չկարողացավ ապրել առանց նրա ու գնաց նրա հետևից։ Երբ նա գտավ նրան, Իզանամին ասաց, որ նա ուշացել է, և խնդրեց չնայել իրեն։ Սակայն Իզանագին չկատարեց նրա խնդրանքը և վառեց կրակը։ Այդ ժամանակ կնոջ փոխարեն նա տեսավ նողկալի արարած, որի կողքին նստած էին ամպրոպի աստծո ութ մարմնավորումները, իսկ Իզանագիի վրա վրա չարամտորեն նայեցին կրակի, հողի և լեռների մարմնավորումներրը։

Իզանամին խիստ բարկացավ Իզանագիի վրա և նրա ետևից ուղարկեց Յոմի երկրի ութ տգեղ կանանց։ Իզանագին՝ հանելով իր Ամե նո Օհաբարի սուրը, փախավ նրանցից։ Վազելու ժամանակ մի պահ նա նետեց գլխակապը, և երբ այն վերածվեց խաղողի ողկույզի, տգեղ կանայք կանգ առան և սկսեցին ուտել այն: Այդ ժամանակ Իզանամին ինքն էր ընկել Իզանագիի հետևից։ Սակայն այդ ժամանակ Իզանագին արդեն հասել էր Յոմի երկիրը և մնացած աշխարհը և մնացյալ աշխարհը բաժանող սահմանին և նրանց անցումը փակեց մեծ ժայռով։ Այդ պահին նա զգաց Իզանամիի ներկայությունը ժայռի մյուս կողմում և առաջարկեց նրան խզել նրանց միությունը։ Իզանամին պատասխանել է, որ այդ դեպքում նա մեկ օրում նա կխեղդեր բոլոր մարդկանց, բայց Իզանագին պատասխանել է նրան, որ պատրաստ է օրական հազար հինգ հարյուր տնակ կառուցել ծննդկանների համար։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А.Н. Виноградова, Т.П. Каптерева, Т.Х. Стародуб. Традиционное искусство Востока. Терменологический словарь / под общ. ред. Т.Х. Стародуб. — М.: Эллис Лак, 1997. — С. 165. — ISBN 5-7195-0055-3
  2. 2,0 2,1 Японская мифология: энциклопедия / Составление, общ. ред. Ильиной Н. и Юрьевой О.. — Москва: Эксмо. — С. 42-43. — 464 с. — (Тайны древних цивилизаций). — ISBN 978-5-699-08417-3