Մասնակից:Նանե Հակոբյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջոն Քերսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քերսի` (անգլ.՝ John Kersey, 1616-1677) անգլիացի մաթեմատիկոս։  Արտասահմանում նրան երբեմն անվանում են ավագ Ջոն Քերսի(John Kersey the elder), որպեսզի նրան տարբերեն իր որդուց՝ Ջոնից՝ հայտնի բանասերից։  Հին փաստաթղթերում նրա ազգանվան գրությունը հանդիպում է որպես Carsaye:  Նրա «Հանրահաշիվ» երկհատոր տրակտատը կարևոր փուլ դարձավ այս գիտության զարգացման գործում։

Կենսագրությունը և գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերսիի կենսագրությունից շատ քիչ տեղեկություններ են հայտնի։  Ծնվել է 1616 թվականին։ Նա ապրել է Լոնդոնում, որտեղ աշխատել է որպես ուսուցիչ և վաստակել հիանալի ուսուցչի համբավ։  Քերսիի ծանոթը՝ հայտնի մաթեմատիկոս Ջոն Քոլինզը, համոզեց Քերսիին հրատարակել հանրահաշվի վերաբերյալ իր աշխատանքը։  Ահա թե ինչպես լույս տեսավ Քերսիի հիմնական գիտական աշխատանքը` «Մաթեմատիկական արվեստի տարրերը, որոնք սովորաբար կոչվում են հանրահաշիվ» (The Elements of Mathematical Art, commonly called Algebra, 1673—1674) երկհատոր մենագրությունը: Գիրքը բարձր գնահատականի արժանացավ Վալլիսի կողմից, մի քանի անգամ վերահրատարակվեց և ազդեցություն գործեց հանրահաշվի զարգացման վրա: Նրա վերջին հրատարակությունը ներառում էր Էդմունդ Հալլեյի «Երկրաչափական դասախոսությունները» որպես հավելված:

Քերսին մասնակցել է իր ընկերոջ՝ Էդմունդ Վինգեյթի «Թվաբանություն» տրակտատի հրատարակության պատրաստմանը և խմբագրմանը (1650-ից սկսած և ավել, եղել են մի քանի վերահրատարակություններ):  Նա ներդրում է ունեցել մաթեմատիկական սիմվոլիզմի զարգացման գործում և առաջիններից էր Անգլիայում, ով իր գրքում աջակցել է Դեկարտի նշանագրման համակարգին, առաջարկել զուգահեռության ընդհանուր ընդունված խորհրդանիշը[4]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]