Մասնակից:Մ․ Հայարփի/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թրոմբոցիտների կամ թրոմբոցիտար մասսայի փոխներարկում, կատարվում է արյունահոսության կանխարգելման կամ դադարեցման նպատակով այն պացիենտների շրջանում, ովքեր ունեն թրոմբոցիտների ցածր քանակ կամ թրոմբոցիտների գործառույթային խանգարում[1]: Առավել հաճախ թրոմբոցիտար մասսայի փոխներարկման կարիք է առաջանում քաղցկեղի կապակցությամբ քիմիոթերապիա ստացած անձանց շրջանում[1]։ Կանխարգելիչ նպատակով թրոմբոցիտար մասսայի փոխներարկում կատարվում է, երբ թոմբոցիտների քանակը արյան մեջ ցածր է 10 x 109[2]։ Արյունահոսող պացիենտների դեպքում փոխներարկումը կատարվում է, երբ թրոմբոցիտների քանակը ցածր է 50 x 109[2]։ Մինչ թրոմբոցիտների փոխներարկումը անհրաժեշտ է ստուգել համատեղելիությունը ըստ ABO, RhD համակարգերի[2]։ Այդուհանդերձ, համատեղելի թրոմբոցիտար մասսայի բացակայության դեպքում տրվում է հաճախ նաև անհամատեղելի թրոմբոցիտար մասսա[3]։ Վերջինս տրվում է ներերակային ներարկմամբ[4]։

Հնարավոր կողմնակի ազդեցություններն են՝ ալերգիկ ռեակցիաները (ինչպես օրինակ` անաֆիլաքսիա), ինֆեկցիա և թոքերի ախտահարում[2]: Բակտերիալ ինֆեկցիան առավել բնորոշ է թոմբոցիտներին, քանի որ նրանք պահպանվում են բարձր ջերմաստիճանային պայմաններում[2]: Թրոմբոցիտար մասսան ստացվում է կամ ամբողջական այրունից, կամ աֆերեզիայի (apheresis) միջոցով[1]: Կարելի է այն պահպանել 5-7 օր[1]։

Թրոմբոցիտար մասսայի փոխներարկումը բժշկական պրակտիկա է ներդրվել 1950, 1960-ական թվականներին[1][5]։ Այն ներառված է առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների ցանկում[6]։ Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայություն համար յուրաքանչյուր միավոր արժենում է մոտ 200 ֆունտ[7]։ Որոշ տեսակի թրոմբոցիտար մասսաներ ազատված են արյան սպիտակ բջիջներից (լեյկոցիտներ) կամ ենթարկված են գամմա ճառագայթման, ինչի շնորհիվ որոշակի անձանց շրջանում նախապատվությունը տրվում է նման թրոմբոցիտար մասսաների կիրառմանը[8]։

Կիրառման ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունահոսության կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն միջազգային ուղեցույցների թրոմբոցիտային մասսայի փոխներարկումը ցուցված է դարձելի ոսկրածուծային անբավարարությամբ անձանց, որոնց մոտ թրոմբոցիտների քանակը ցածր է 10 x 109/L, սպոնտան արյունահոսությունների ռիսկը նվազեցնելու նպատակով[9][10][11][12][13]։ Եթե պացիենտի մոտ թրոմբոցիտների քանակը նշված ցուցանիշից բարձր է, ապա թրոմբոցիտար մասսայի փոխներարկումը չի կանխում արյունահոսության ռիսկը[14]։

Արյունահոսության կանխարգելումն ընդդեմ արյունահոսության դադարեցման[խմբագրել | խմբագրել կոդը]

Պացիենտների շրջանում կատարված համապարփակ հետազոտությունը ցույց է տվել, որ այն պացիենտների շրջանում, ովքեր արյան քաղցկեղի կապակցությամբ ստացել են ինտենսիվ քիմիոթերապիա կամ ենթարկվել են ոսկրածուծի փոխպատվաստման, իսկ թրոմբոցիտների քանակը եղել է 10 x 109/L ցուցանիշից ցածր, թոմբոցիտար մասսայի նշանակումը նվազեցնում է արյունահոսությունների թիվը ինչպես նաև արյունահոսությունների տևողությունը[15]։ Սակայն նմանատիպ դրսևումներ դիտվել են միայն որոշակի պացիենտների շրջանում[15]։ Շատ դեպքերում թրոմբոցիտար մասսայի փոխներարկումը չի կանխարգելում արյան քաղցկեղով պացիենտների շրջանում արյունահոսությունը, ուստի անհրաժեշտ է հաշվի առնել արյունահոսությանը նպաստող մի շարք այլ գործոններ, ինչպիսիք են՝ բորբոքումը, երկարատև թրոմբոցիտոպենիան (թրոմբոցիտների ցածր քանակ)[13]։ Կան քիչ ապացույցներ, քրոնիկ ոսկրածուծային անբավարարության, ինչպես օրինակ՝ միելոդիսպլազիայի կամ ապլաստիկ սակավարյունության, դեպքում կանխարգելիչ թրոմբոցիտար մասսայի փոխներարկման արդյունավետության մասին[16]։ Բազմաթիվ ուղեցույցներ խորհուրդ են տալիս խուսափել, քրոնիկ ոսկրածուծային անբավարարություն ունեցող անձանց շրջանում, ռուտինային կերպով կանխարգելիչ թրոմբոցիտար մասսայի փոխներարկումից, փոխարենը խորհուրդ են տալիս յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ընտրել անհատական մոտեցում[11][10][13]։ Բազմաթիվ հետազոտություններ փորձել են գնահատել կանխարգելիչ նպատակով թրոմբոցիտար մասսայի փոխներարկման արդյունավետությունը արևադարձային տենդով տառապող անձանց շրջանում, որոնց մոտ առկա է խորը թրոմբոցիտոպենիա (թրոմբոցիտների քանակը ցածր է 20 x 109/L)[17]: Չի հաջողվել ապացուցել, որ այն նվազեցնում է արյունահոսության առաջացման ռիսկը, բայց ապացուցվել է որ առկա են բարդություններ կապված թրոմբոցիտների փոխներարկման հետ (առկա է փոխներարկումային ռեակցիաների՝ ներառյալ անաֆիլաքսիայի, առաջացման բարձր ռիսկ)[17]։

Թրոմբոցիտար մասսայի փոխներարկման շեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտենստիվ քիմիոթերապիայի կամ ոսկրածուծի փոխպատվաստման ենթարկված արյան քաղցկեղով հիվանդների շրջանում կատարված համապարփակ հետազոտությունը ցույց է տվել, որ թրոմբոցիտների քանակի 10 x 109/L և ցածր մակարդակի դեպքում թրոմբոցիտար մասսային փոխներարկումը համեմատած 20 կամ 30 x 109/L և ցածր մակարդակի դեպքում զգալի առավելություններ չունի արյունահոսության ռիսկի կանխարգելման գործում[14]։

Վաղաժամ նորածինների դեպքում օգտագործվում է թրոմբոցիտար մասսայի փոխներարկման բարձր շեմ, սակայն նրա ապացուցվածության աստիճանը սահմանափակ է[18]։ Վաղաժամ նորածինների մոտ չկան ապացույցներ, որ թրոմբոցիտար մասսայի փոխներարկման բարձր շեմի (50 x 109/L) դեպքում մահվան կամ արյունահոսության ռիսկը բարձր է, համեմատած թրոմբոցիտար մասսայի փոխներարկման ցածր շեմի (25 x 109/L) հետ[19]։

Դոզավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան քաղցկեղով պացիենտների շրջանում անցկացված համապարփակ հետազոտությունը համեմատել է տարբեր դոզավորմամբ կատարված թրոմբոցիտար մասսայի փոխներարկումներ[20]։ Այս հետազոտությունը ցածր, (ցածր դոզա – 1.1 x 10112), միջին (միջին դոզա – 2.2 x 10112) և բարձր (բարձր դոզա – 4.4 x 10112) դոզավորմամբ թրոմբոցիտար մասսայի փոխներարկում ստացած անձանց շրջանում արյունահոսության առաջացման դեպքերի տարբերություններ չի գրանցել[20]։ Հետազոտվել է նաև փոխներարկմամբ հարուցված ռեակցիաների հանդիպման հաճախականությունը տարբեր դոզավորմամբ թրոմբոցիտար մասսաների փոխներարկման դեպքում։ Գրանցվել է, որ բարձր դոզավորմամբ թրոմբոցիտար մասսայի փոխներարկումների ժամանակ փոխներարկումային ռեակցիաների հանդիպման հաճախականությունը ավելի բարձր է[21]։

Նախամիջամտական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պացինետներին, ովքեր ունեն թրոմբոցիների ցածր քանակ և ենթարկվում են արյունահոսության նվազ վտանգ ունեցող միջամտությունների (մինորային միջամտություններ[10][13], կատարակտայի վիրահատություն[13]), թրոմբոցիտար մասսային կանխարգելիչ փոխներարկում ցուցված չէ[10] [13][9]։

Ուղեցույցների խորհրդի համաձայն, առավել անվտանգ է թրոմբոցիների քանակի 20 x 109/L կամ բարձր լինելու դեպքում տեղադրել կենտրոնական երակային կաթետեր[9] [13]։ Այս մոտեցումը հիմնված է օբսերվենցիոն հետազոտությունների վրա, համաձայն որոնց, միջամտության սխալներ պատճառով առաջացած արյունահոսությունները ավելի հաճախ են հանդիպում քան թրոմբոցիտների ցածր քանակով պայմանավորված արյունահոսությունները[13][22]։

Խոշոր միջամտությունների դեպքում թրոմբոցիտար մասսայի փոխներարկման անհրաժեշտությունը որոշվում է միայն մասնագետի կողմից[23]։ Համաձայն ուղեցույցների, մեծ ծավալով վիրահատական միջամտություններ դեպքում թրոմբոցիտար մասսային փոխներարկման շեմը 50 x 109/L է, իսկ ուղեղայի հետակնագնդային վիրահատությունների դեպքում այն 100 x 109/L է[10][13][11]։

Արյունահոսության դադարեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոմբոցիտների ցածր քանակ ունեցող պացիենտների ակտիվ արյունահոսության դեպքում, օպտիմալ դոզայով թրոմբոցիտար մասսայի փոխներարկման արդյունավետության մասին ապացույցները թույլ են։ Ներկայիս ցուցումները հիմնված են համաշխարհային պրակտիկայում կիրառվող ուղեցույցների տվյալների վրա[10][9]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարավոր կողմնակի ազդեցություններն են՝ ալերգիկ ռեակցիաները (ինչպես օրինակ` անաֆիլաքսիա), ինֆեկցիա և թոքերի ախտահարում[2]: Բակտերիալ ինֆեկցիան առավել բնորոշ է թոմբոցիտներին, քանի որ նրանք պահպանվում են բարձր ջերմաստիճանային պայմաններում[2]:

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունաբանական խնդիրներով կամ քաղցկեղով տառապող պացիենտները ստանում են թրոմբոցիտար մասսայի մեծ քանակություններ[24][25][26]։ Հիմնականում այն կատարվում է քիմիոթերապիա ստացած կամ ոսկրածուծի փոխպատվաստման ենթարկված պացիենտների մոտ բուժման ընթացքում արյունահոսության կանխարգելման համար[26][25][27]։ Այն լայն կիրառում ունի նաև սրտային վիրաբուժության, ինտենսիվ թերապիայի և ընդհանուր բժշկության մեջ[26][25][27]։

Ի տարբերություն արյան մյուս բաղադրամասերի, աշխարհի շատ երկրներում նկատվում է թրոմբոցիտար մասսայի փոխներարկման պահանջարկի բարձրացում[24]։ Հիմնական պատճառներից են՝ մարդկանց շրջանում արյան քաղցկեղի տարածվածության բարձրացումը, քաղցկեղի բուժման սխեմաների փոփոխությունները[24]։ Սկսած 1990 թվականից, Եվրոպայում իրականացվող ոսկրածուծի փոխպատվաստումների քանակը տարեկան աճում է 4․200-ից մինչև ավելի քան 40․000[28]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոմբոցիտար մասսայի փոխներարկումը բժշկական պրակտիկա է ներդրվել 1950, 1960-ական թվականներին[1][5]։ Այն ներառված է առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների ցանկում[6]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայություն համար յուրաքանչյուր միավոր արժենում է մոտ 200 ֆունտ[7]։

Manufacture[խմբագրել | խմբագրել կոդը]

Platelets can be produced either from whole blood donations or by apheresis.[1] They keep for up to five to seven days.[1]

Platelet components can have had the white blood cells partially removed (leucodepleted) which decreases the risk of having a transfusion reaction.[29] They can be treated with ultraviolet light which decreases the risk of transmission of certain infections.[30]Կաղապար:Update inline They can be gamma irradiated which have specific benefits for certain populations (those at risk of transfusion-associated graft versus host disease).[8]

References[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Hillyer, Christopher D. (2007). Blood Banking and Transfusion Medicine: Basic Principles & Practice (անգլերեն). Elsevier Health Sciences. էջեր 308–310. ISBN 978-0443069819. Արխիվացված է օրիգինալից 2017-01-12-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Connell NT (December 2016). «Transfusion Medicine». Primary Care. 43 (4): 651–659. doi:10.1016/j.pop.2016.07.004. PMID 27866583.
  3. Josephson CD, Castillejo MI, Grima K, Hillyer CD (February 2010). «ABO-mismatched platelet transfusions: strategies to mitigate patient exposure to naturally occurring hemolytic antibodies». Transfusion and Apheresis Science (English). 42 (1): 83–8. doi:10.1016/j.transci.2009.10.013. PMID 20034854.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Linton, Adrianne Dill (2015). Introduction to Medical-Surgical Nursing. Elsevier Health Sciences. էջ 287. ISBN 9781455776412. Արխիվացված է օրիգինալից 2017-01-12-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 Das PC, Smit-Sibinga CT, Halie MR (2012). Supportive therapy in haematology (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 190. ISBN 9781461325772. Արխիվացված է օրիգինալից 2017-01-10-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 13 December 2016-ին. Վերցված է 8 December 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 Yentis, Steven M.; Hirsch, Nicholas P.; Ip, James (2013). Anaesthesia and Intensive Care A–Z: An Encyclopedia of Principles and Practice (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 147. ISBN 9780702053757. Արխիվացված է օրիգինալից 2017-01-12-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 Hillyer, Christopher D. (2007). Blood Banking and Transfusion Medicine: Basic Principles & Practice (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 320. ISBN 978-0443069819. Արխիվացված է օրիգինալից 2017-01-12-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  9. 9,0 9,1 9,2 9,3 Kaufman RM, Djulbegovic B, Gernsheimer T, Kleinman S, Tinmouth AT, Capocelli KE, և այլք: (February 2015). «Platelet transfusion: a clinical practice guideline from the AABB». Annals of Internal Medicine. 162 (3): 205–13. doi:10.7326/M14-1589. PMID 25383671.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 «Blood transfusion | Guidance and guidelines | NICE». www.nice.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2016-01-16-ին. Վերցված է 2016-01-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. 11,0 11,1 11,2 «Patient Blood Management Guidelines | National Blood Authority». www.blood.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2016-01-15-ին. Վերցված է 2016-01-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Schiffer, Charles A.; Bohlke, Kari; Delaney, Meghan; Hume, Heather; Magdalinski, Anthony J.; McCullough, Jeffrey J.; Omel, James L.; Rainey, John M.; Rebulla, Paolo; Rowley, Scott D.; Troner, Michael B.; Anderson, Kenneth C. (2018). «Platelet Transfusion for Patients With Cancer: American Society of Clinical Oncology Clinical Practice Guideline Update». Journal of Clinical Oncology. 36 (3): 283–299. doi:10.1200/jco.2017.76.1734. PMID 29182495.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 Estcourt LJ, Birchall J, Allard S, Bassey SJ, Hersey P, Kerr JP, և այլք: (February 2017). «Guidelines for the use of platelet transfusions». British Journal of Haematology. 176 (3): 365–394. doi:10.1111/bjh.14423. PMID 28009056.
  14. 14,0 14,1 Estcourt LJ, Stanworth SJ, Doree C, Hopewell S, Trivella M, Murphy MF (November 2015). «Comparison of different platelet count thresholds to guide administration of prophylactic platelet transfusion for preventing bleeding in people with haematological disorders after myelosuppressive chemotherapy or stem cell transplantation». The Cochrane Database of Systematic Reviews (11): CD010983. doi:10.1002/14651858.cd010983.pub2. PMC 4717525. PMID 26576687.
  15. 15,0 15,1 Crighton GL, Estcourt LJ, Wood EM, Trivella M, Doree C, Stanworth S (September 2015). «A therapeutic-only versus prophylactic platelet transfusion strategy for preventing bleeding in patients with haematological disorders after myelosuppressive chemotherapy or stem cell transplantation». The Cochrane Database of Systematic Reviews. 9 (9): CD010981. doi:10.1002/14651858.CD010981.pub2. PMC 4610062. PMID 26422767.
  16. Malouf R, Ashraf A, Hadjinicolaou AV, Doree C, Hopewell S, Estcourt LJ (May 2018). «Comparison of a therapeutic-only versus prophylactic platelet transfusion policy for people with congenital or acquired bone marrow failure disorders». The Cochrane Database of Systematic Reviews. 5: CD012342. doi:10.1002/14651858.cd012342.pub2. PMC 5985156. PMID 29758592.
  17. 17,0 17,1 Khan Assir MZ (April 2017). «Time to stop prophylactic platelet transfusion for adult dengue». Lancet. 389 (10079): 1583–1584. doi:10.1016/s0140-6736(17)30545-7. PMID 28283287.
  18. New HV, Berryman J, Bolton-Maggs PH, Cantwell C, Chalmers EA, Davies T, և այլք: (December 2016). «Guidelines on transfusion for fetuses, neonates and older children». British Journal of Haematology. 175 (5): 784–828. doi:10.1111/bjh.14233. PMID 27861734.
  19. Curley A, Stanworth SJ, Willoughby K, Fustolo-Gunnink SF, Venkatesh V, Hudson C, և այլք: (November 2018). «Randomized Trial of Platelet-Transfusion Thresholds in Neonates». The New England Journal of Medicine. 380 (3): 242–251. doi:10.1056/nejmoa1807320. PMID 30387697.
  20. 20,0 20,1 Estcourt LJ, Stanworth S, Doree C, Trivella M, Hopewell S, Blanco P, Murphy MF (October 2015). «Different doses of prophylactic platelet transfusion for preventing bleeding in people with haematological disorders after myelosuppressive chemotherapy or stem cell transplantation». The Cochrane Database of Systematic Reviews. 10 (10): CD010984. doi:10.1002/14651858.CD010984.pub2. PMC 4724938. PMID 26505729.
  21. Kaufman RM, Assmann SF, Triulzi DJ, Strauss RG, Ness P, Granger S, Slichter SJ (January 2015). «Transfusion-related adverse events in the Platelet Dose study». Transfusion. 55 (1): 144–53. doi:10.1111/trf.12791. PMC 4293226. PMID 25065959.
  22. Estcourt LJ, Desborough M, Hopewell S, Doree C, Stanworth SJ (December 2015). «Comparison of different platelet transfusion thresholds prior to insertion of central lines in patients with thrombocytopenia». The Cochrane Database of Systematic Reviews (12): CD011771. doi:10.1002/14651858.cd011771.pub2. PMC 4755335. PMID 26627708.
  23. Estcourt LJ, Malouf R, Doree C, Trivella M, Hopewell S, Birchall J (September 2018). «Prophylactic platelet transfusions prior to surgery for people with a low platelet count». The Cochrane Database of Systematic Reviews. 9: CD012779. doi:10.1002/14651858.cd012779.pub2. PMID 30221749.
  24. 24,0 24,1 24,2 Estcourt LJ (October 2014). «Why has demand for platelet components increased? A review». Transfusion Medicine. 24 (5): 260–8. doi:10.1111/tme.12155. PMID 25327286.
  25. 25,0 25,1 25,2 Charlton A, Wallis J, Robertson J, Watson D, Iqbal A, Tinegate H (August 2014). «Where did platelets go in 2012? A survey of platelet transfusion practice in the North of England». Transfusion Medicine. 24 (4): 213–8. doi:10.1111/tme.12126. PMID 24957661.
  26. 26,0 26,1 26,2 Cameron B, Rock G, Olberg B, Neurath D (February 2007). «Evaluation of platelet transfusion triggers in a tertiary-care hospital». Transfusion. 47 (2): 206–11. doi:10.1111/j.1537-2995.2007.01090.x. PMID 17302765.
  27. 27,0 27,1 Whitaker, Barbee I; Rajbhandary, Srijana; Harris, Angela (2015). The 2013 AABB Blood Collection, Utilization, and Patient Blood Management Survey Report. AABB. Արխիվացված է օրիգինալից 2016-01-26-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  28. Passweg JR, Baldomero H, Bader P, Basak GW, Bonini C, Duarte R, և այլք: (September 2018). «Is the use of unrelated donor transplantation leveling off in Europe? The 2016 European Society for Blood and Marrow Transplant activity survey report». Bone Marrow Transplantation. 53 (9): 1139–1148. doi:10.1038/s41409-018-0153-1. PMC 6128821. PMID 29540849.
  29. «FAQ: Leucodepletion of red cells and platelets». transfusion.com.au. 14 December 2015. Արխիվացված է օրիգինալից 13 July 2017-ին. Վերցված է 18 July 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. Butler C, Doree C, Estcourt LJ, Trivella M, Hopewell S, Brunskill SJ, Stanworth S, Murphy MF (March 2013). «Pathogen-reduced platelets for the prevention of bleeding». The Cochrane Database of Systematic Reviews (3): CD009072. doi:10.1002/14651858.cd009072.pub2. PMC 5558872. PMID 23543569.

External links[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Transfusion medicine Կաղապար:Intravenous therapy