Jump to content

Մասնակից:Մելքոնյան Վարդուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բագրատ Մուրադի Ակունց, (1905, Խնձորեսկ, 1984, Երևան), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, բժիշկներ Վարդան Ակունցի և Կառլեն Ակունց հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1905 թվականին, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է գյուղի ծխական դպրոցում, այնուհետև ավարտել Բաքվի Բանվորական ֆակուլտետը և 1930 թվականին ընդունվել Երևանի բժշկական ինստիտուտը։ Այն ավարտել է 1935 թվականին և գործուղվել Գորիս՝ որպես շրջանի առողջապահության բաժնի վարիչ։ Իր աշխատանքի Նախապատերազմական շրջանում հիմնել է Գորիսի շրջանային հիվանդանոցը՝ տարբեր բաժանմունքներով։ Եղել է այդ հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչը։ Հայրենական պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է ռազմաճակատ, եղել է դիվիզիայի գլխավոր վիրաբույժ, 1941-1945 թվականների ընթացքում կատարել է տարբեր տեսակների 1000-ից ավել վիրահատություն։ Այդ կա ,