Մասնակից:Մելինե Հարությունյան 2008/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոզեֆ Կլիբեր (գերմ.՝ Josef Klieber, ), ավստրիացի քանդակագործ և նկարիչ։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆը քանդակագործ Ուրբան Քլիվերի որդին էր։ 1785 թվականին ընդունվել է տեղական (Ինսբրուկում) նկարչական դպրոցը։ 1792 թվականին մեկնել է Վիեննա։ Սկզբում նա Վիեննայում ապրում է աղքատության մեջ, մինչև որ դառնում է քանդակագործ Յոհան Բապտիստ Շտրաուբի աշակերտը։ Իր մեկ այլ ուսուցչի՝ Յոհան Մարտին Ֆիշերի հետ նա ուսումնասիրում է ձուլման տեխնիկան։ 19-րդ դարի առաջին տասնամյակում նա Լիխտենշտեյնի արքայազն Յոհանի համար, Վիեննայում նրա պալատների և Ավստրիայի մայրաքաղաքի շրջակայքում փոքր պլաստիկ արվեստի բազմաթիվ պատվերներ է կատարել: Այս պատվերների շնորհիվ նա փառք է ձեռք բերել որպես քանդակագործ և 1814 թվականին ստացել է գաղտնի խորհրդականի կոչում, ինչպես նաև ղեկավարել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի փորագրության և հանքաքարի արդյունահանման դպրոցը՝ սկզբում որպես ժամանակավոր, իսկ 1815-1845 թվականներին՝ նրա մշտական ​​տնօրենը։ Պարգևատրվել է մեծ ոսկե մեդալով քաղաքացիական գործունեության և այլ արժանիքների համար։ Վիեննայում նրա անունը կրում է մի փողոց (Kliebergasse) և այգի (Klieberpark):

Յոզեֆ Կլիբերը 19-րդ դարի առաջին կեսի ավստրիացի ամենակարևոր քանդակագործներից էր։ Նա պատկանում էր ռեալիստական ​​դպրոցին՝ նրա քանդակագործական կոմպոզիցիաները, որոնք զարդարում էին շենքերի ճակատները, շատրվանները, նրա պլաստիկ գործերը Ավստրիայի մայրաքաղաքի դեմքն էին 19-րդ դարի այսպես կոչված «նախամարտյան ժամանակաշրջանում»։ Իր քանդակի համար նա նախընտրել է օգտագործել ավազաքար։

Յոզեֆի որդին՝ Էդուարդ Կլիբերը (1805-1079) նույնպես նկարիչ և գծանկարիչ էր, ինչպես նաև նրա թոռը՝ Կարլ Գյոբելը (1824-1899):

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Klieber Josef. In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Band 3, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1965, стр. 402 f. (Прямая ссылка на стр. 402, стр. 403).
  • Karl Weiß: Klieber, Josef. в: Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 16,
  • Duncker & Humblot, Leipzig 1882, стр. 182 f. Neuigkeits-Welt-Blatt от 25. 10. 1910 Nr. 117, стр. 9.