Մասնակից:Մարո Մինասյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ռուսլան Էդուարդի Իսրայելյան (), Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագետ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 19-ին Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության ԼՂԻՄ Բերդաշեն գյուղում: 1978թվականին ավարտել է Բերդաշենի միջնակարգ դպրոցը: 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1983 թվականին գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը: Նույն տարում ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային բաժինը ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ, ավարտել է 1988 թվականին: 1983-1986 թվականներին աշխատել է Բերդաշենի Կիրովի անվան կոլտնտեսությունում` որպես մեխանիկ: 1986-1987 թվականներին աշխատել է ԼՂԻՄ մարզգործկոմի ֆինանսական բաժնում որպես ավագ տեսուչ: 1987-1989 թվականներին աշխատել է ԼՂԻՄ-ում որպես ավագ վերահսկիչ-վերստուգիչ: 1989-1992 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի բնակարանային կոմունալ տնտեսության արտադրական միավորումում որպես գլխավոր տնօրենի տեղակալ: 1987 թվականի վերջերից ակտիվ մասնակցություն է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարին: 1991 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ: Նույն թվականի դեկտեմբերին կազմավորել է հատուկ հետախուզական ջոկատ և եղել է նրա հրամանատարը: 1992-1993թթ. ծառայել է Ազգային անվտանգության պետվարչությունում` շարունակելով մասնակցել տարբեր ռազմագործողությունների: 1994-1997 թվականներին ծառայել է ԼՂՀ ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանում որպես վաշտի հրամանատարի և ապա` գումարտակի հրամանատարի տեղակալ: Մասնակցել է Շուշիի[2] և Արցախի մի շարք բնակավայրերի ազատագրման համար մղված մարտերին: 1997 թվականի հուլիսից մինչև տարվա վերջ ծառայել է ԼՂՀ զինվորական դատախազությունում` որպես հատուկ բաժնի պետ: 1998-2000 թվականներին աշխատել է ԼՂՀ հարկային պետական վարչությունում` որպես տեսչական այնուհետև օպերատիվ վարչությունների պետ: 2000-2004 թվականներին աշխատել է որպես «Գառնի» ՍՊԸ տնօրեն: 2004 թվականից աշխատել է «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ-ում` որպես տնօրեն: 2011- 2015 թվականներին աշխատել է «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն: «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է[3]: 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր`համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով: Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր: 2015 թվականի մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններում «Ազատ Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով նորից ընտրվել է ԱԺ պատգամավոր[4]: Մայիսի 21-ին ընտրվել է ԼՂՀ ԱԺ-ի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ 6-րդ գումարում • Պաշտոնական կայք». http://www.nankr.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն); line feed character in |title= at position 42 (օգնություն)
  2. «Շուշիի եւ մյուս հաղթանակների դասերը». http://www.hhpress.am. 08.05.2018. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «Աշոտ Ղուլյանը հաստատել է ԼՂՀ ԱԺ բարեկամության խմբերի կազմերը». http://armtimes.com. 03/10/2015. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. «Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրացվել են և վկայականներ ստացել». http://cecnkr.am. 18.05.2015. {{cite web}}: External link in |website= (օգնություն)