Jump to content

Մասնակից:Մարի00002002/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լանդշաֆտագիտություն, ֆիզիկական աշխարհագրության ճյուղ, ուսումնասիրում է բնատարածքային համալիրները՝ որպես երկրի աշխարհագրական թաղանթի կառուցվածքային մասեր: Լանդշաֆտյան կորիզը աշխարհագրական լանդշաֆտի մասին ուսմունքն է՝ Երկրի ֆիգիկա - աշխարհագրական դիֆերենցման հիմնական աստիճանը:

Ուսումնասիրում է լանդշաֆտներիառաջացման, կառուցվածքի ու դինամիկայի հարցերը, նրանց զարգացման օրենքները և մարդկային հասարակության տնտեսության գործունեության հետևանքով վերափոխումը:

Լանդշաֆյան խնդիրներից է՝ լանդշաֆտների բաղադրիչ մասերի՝ երկրահամակարգերի ցածր մակարդակի (տեղանքիլանդշաֆտային բնասահմանի, բնավայրի, ֆացիաների) ու դրանց փոխադարձ տեղադրության,փոխներգործության,տարածական կառուցվածքային տիպերի ու ժամանակի ընթացքում դրանց վերափոխման (լանդշաֆտի մորֆոլոգիա) ուսումնասիրությունը:

Լանդշաֆտագիտությանն է վերաբերում նաև զոնաների, մարզերի, նահանգների և այլ բարձր կարգի տեղական երկրահամակարգերի ուսումնասիրությունը: Լանդշաֆտագիտություը երկրի ֆիզիկա աշխարհագրական շրջանացման տեսական հիմքն է: Նրա փաստացի նյութերի գլխավոր աղբյուրը դաշտային հետազոտություններն են, որոնց հաջորդում է լանդշաֆտների քարտեզագրումը:

Քատեզագրոում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդշաֆտյան սահմաններում ձևավորվել են նոր ուղղություններ, լանդշաֆտների երկրաքիմիա, լանդշաֆտների երկրաֆիզիկա, ագրոլանդշաֆտագիտություն են: Լանդշաֆտյան հիմնադիրներն են Լ. Ս. Բերգը, Դ. Ն. Վիսոցկին, Դ. Ֆ. Մորոզովը և Վ. Վ. Դոկուչաևի դպրոցի այլ ներկայացուցիչներ, արտասահմանում՝ գերմանացի աշխարհագրագետ Զ. Պասսարգեն:Տես նաև լանդշաֆտաշխարհագրական:

[[Կատեգորիա:]] երկրաքիմիա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։