Մասնակից:Մարինե Հակոբյան/Ավազարկղ14

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քինգսթոն, քաղաք ԱՄՆ Նյու Յորք նահանգում։ Գտնվում է Նյու Յորքից 146 կմ հյուսիս՝ Հուդզոն գետի երկայնքով։ Քաղաքը Օլսթերի շրջանի կենտրոնն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1614 թվականին՝ որպես հոլանդական փոքր առևտրային կետ Հուդզոն և Էսոպուս գետերի միախառնման վայրում։ 1653 թվականին հոլանդացիներն այստեղ հիմնել են փոքրիկ գյուղ, որը կոչվում էր Էսոպուս (հետագայում՝ Wiltwyck, անգլ.՝ Wild woods

1777 թվականին Քինգսթոնը դարձել է Նյու Յորք նահանգի առաջին մայրաքաղաքը։ Սարատոգայի ճակատամարտից կարճ ժամանակ անց քաղաքն ամբողջությամբ այրվել է բրիտանական զորքերի կողմից։ 1797 թվականին մայրաքաղաքը տեղափոխվել է Օլբանի[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 22,4 կմ², գտնվում է Հուդզոն գետի արևմտյան ափին։

Քինգսթոնը ոչ պաշտոնապես բաժանված է 3 թաղամասի՝ ափթաուն, միդթաուն և դաունթաուն։ Քաղաքում անցկացվում են տարբեր փառատոններ, ինչպիսիք են՝ Քինգսթոնի ջազ փառատոն, Բրիտանական զորքերի կողմից քաղաքի ոչնչացում (իհարկե, առանց քաղաքի շենքերը քանդելու):

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Վանդերլին (1775-1852)՝ ամերիկացի նկարիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. New York-Newark, NY-NJ-CT-PA Combined Statistical Area Արխիվացված 2014-12-29 Wayback Machine, United States Census Bureau. Accessed December 28, 2014.
  2. «Census - Geography Profile: Kingston city, New York». United States Census Bureau. Վերցված է January 11, 2022-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]