Jump to content

Մասնակից:Մարիամ Տերտերյան/Ավազարկղ37

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Տերտերյան/Ավազարկղ37

Խերարդո Դիեգո Չենդոյա (), իսպանացի բանաստեղծ, «27-րդ սերնդի» անդամ։ «27-րդ սերունդը» բանաստեղծների ոգեշնչող խումբ էր, որն առաջացել էր իսպանացի գրողների շրջանում 1923-1927 թվականներին:

Դիեգոն դասավանդել է իսպաներեն լեզու և գրականություն Սորիայի, Խիխոնի, Սանտանդերի և Մադրիդի ուսումնական հաստատություններում: Նա նաև մի քանի թերթերում եղել է գրական և երաժշտական ​​քննադատ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգոն ծնվել է Սանտանդեր քաղաքում։ Դյուստոյի համալսարանում նա փիլիսոփայություն և հումանիտար առարկաներ է սովորել։ Ավելի ուշ ընդունվել է Սալամանկայի և Մադրիդի համալսարաններ, որտեղ ստացել է դոկտորի կոչում։ 1919 թվականին նա և Խուան Լարրեան սկսել են Ուլտրաիստա շարժումը։ Դիեգոն գրականության և երաժշտության դասախոս է եղել։ Նա իր բանաստեղծական գործունեությունը սկսել է «Հարսի բալլադ» ժողովածուով (1920)։

Ճանաչելով չիլիացի բանաստեղծ Վիսենտե Հուիդոբրոյին, որը գրական «Ստեղծարար շարժման» հիմնադիրն էր՝ Դիեգոն դարձել է կրեացիոնիզմի ամենաեռանդուն ջատագովներից մեկը:

Դիեգոն լայն բանաստեղծական գործունեություն է ծավալել։ Նրա բանաստեղծություններում միշտ գերակշռել են Ավանգարդիզմի մասին թեմաներն ու արտահայտությունները, ինչպես մաև պոեզիայի ավելի դասական կառույցները:

1925 թվականին Դիեգոն արժանացել է գրականության ազգային մրցանակի՝ «Մարդկային բանաստեղծություններ» գրքի համար։ 1927 թվականին նա սկսել է հրատարակել «Կարմեն և Լոլա՝ ավանգարդիստական կերպարով» ամսագիրը։ 1932 թվականին Դիեգոն հրատարակել է «Իսպանական ժամանակակից պոեզիա» շարքը։

Դիեգոն պաշտոն է ստացել Իսպանիայի թագավորական ակադեմիայում և 1948 թվականի փետրվարի 15-ին ստանձնել պաշտոնը[1]։ Նրա կյանքի ձեռքբերումը համարվում է Սերվանտեսի մրցանակը, որը նա ստացել է 1979 թվականին։

Դիեգոն մահացել է 1987 թվականին՝ Մադրիդում, 90 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Gerardo Diego - letra I» (իսպաներեն). Վերցված է 26 Մայիս 2023-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]