Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 50

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյ Ջեյ Ապա
KJ Apa
Ապան WonderCon-ում, 2017 թվական
Ի ծնե անուն՝Keneti James Fitzgerald «KJ» Apa
Ծննդյան թիվ՝հունիսի 16, 1997(1997-06-16) (26 տարեկան)
Ծննդավայր՝Օքլենդ, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն՝Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
Մասնագիտություն՝Դերասան, երգիչ
Կարիերա՝2013-ից մինչ օրս
IMDb։ID 6216001

Քենեթի Ջեյմս Ֆիցջեռալդ (Քեյ Ջեյ) Ապա [1][2] (անգլ.՝ Keneti James Fitzgerald «KJ» Apa, ծնվել է 1997 թվական հունիսի 16, Օքլենդ, Նոր Զելանդիա) նորզելանդացի դերասան: Առավել հայտնի է «Շորթլանդ-սթրիթ» օճառային օպերայի Կեյն Ջեքսոնի և «Ռիվերդեյլ» հեռուստասերիալի Արչի Էնդրյուսի դերերով[3]: 2017 թվականին նկարահանվել է «Շան կյանքը» ֆիլմում, դերակատարելով երիտասարդ Իթան Մոնթգոմերիին[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապան ծնվել է Օքլենդում, Քենեթի և Թեսա Ապայի ընտանիքում: Նրա հայրը սամոացի է, իսկ մայրը մատայ, ով Սամոայում ունի սեփական գյուղ[2]: Ապան ունի երկու ավագ քույրեր՝ Արիետա և Տիմենա:

Մինչ զբաղվելը դերասանանկան կարիերայով, նա ուսում է ստացել Օքլենդի Թագավորական քոլեջում[5]:

Նվագում է կիթար և դաշնամուր[2]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2013 - 2015 Շորթլանդ-սթրիթ Shortland Street Քեյն Ջենկինս
2016 Փակուղի The Cul De Sac Ջեկ
2017 Ռիվերդեյլ Riverdale Արչի Էնդրյուս
2017 Շան կյանքը A Dog's Purpose երիտասարդ Իթան Մոնտգոմերի
2017 Altar Rock

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kiwi-Samoan actor KJ Apa scores lead US role» (ամերիկյան անգլերեն). sugamagazineonline.com. 6 Aug 2015. Վերցված է 2017-05-14-ին.
  2. 2,0 2,1 2,2 Jung, E. Alex (February 9, 2017). «Riverdale's K.J. Apa on His Dye Job, His Abs, and Why He Ships Archie and Betty». Vulture (անգլերեն). Վերցված է 2017-05-14-ին.
  3. Andreeva, Nellie (2016-02-25). «'Riverdale' Finds Its Archie & Josie: KJ Apa To Topline CW Pilot». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-05-14-ին.
  4. Borys Kit, Rebecca Ford (8/5/2015). «Britt Robertson, Dennis Quaid Join DreamWorks' 'A Dog's Purpose' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017-05-14-ին.
  5. Jones, Bridget (November 13, 2014). «Our little brother the Shortie star». Yahoo!. Վերցված է 2017-05-14-ին.