Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 13

Մարիա Իզաբել Վերդու Ռոլյան, ( իսպ.՝ María Isabel Verdú Rollán, ծնվել է հոկտեմբերի 2, 1970 թվական, Մադրիդ) — իսպանացի դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիբել Վերդուն իր դերասանական կարիերան սկսեց 13 տարեկանում նկարահանվելով գովազդներում և հեռուստասերիալներում: 2007 թվականին նա հրավիրվել է Ամերիկյան կինոարվեստի ակադեմիա: 2008 թվականին արժանացել է «Գոյա» կինոմրցանակին Գրասիա Կերհետի «Բիլյարդի յոթ սեղաններ» ֆիլմի լավագույն կանացի դերի համար: 2009 թվականին պարգևատրվել է Իսպանիայի կինեմատոգրաֆիստների ազգային մրցանակով[1]: 2012 թվականին Պաբլո Բերգերի «Սպիտակաձյունիկ» ֆիլմում լավագույն կանացի դերի համար ստացել է «Գոյա» մրցանակ: Ամուսնացած է դերասան Կարլոս Լարրանյագի որդու Պեդրո Լարրանյագոյի հետ:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Օրիգինալ անվանում Դեր
1986 27 ժամ 27 horas Մայտե
1991 Սիրեկաններ Amantes Թրինի
1992 Նրբագեղ դարաշրջան Belle Époque Ռոսիո
1993 Երկլեզու սիրեկան El Amante Bilingüe Chica violín
1993 Ոսկե ձվերը Huevos de oro Քլաուդիա
1996 Սելեստինա La Celestina Areusa
1997 Երջանիկ աստղ La buena estrella Մարինա
1999 Գոյան Բորդոյում Goya en Burdeos Դքսուհի Ալբան
2000 Դարպասապահ El Portero Մանուելա
2001 Քո մորը նույնպես Y tu mamá también Լուիսա Կորտես
2006 Այծամարդու լաբիրինթոսը El laberinto del fauno Մերսեդես
2007 Բիլյարդի յոթ սեղանները Siete mesas de billar francés Անհելա
2007 Գոտի La zona Մարիանա
2007 Կեղտոտ տղա El niño de barro Տղայի մայրը
2008 Կույր արևածաղիկները Los girasoles ciegos Ելենա
2009 Տետրո Tetro Միրանդա
2012 Սպիտակաձյունիկը Blancanieves Էնկարնա
2012 Աշխարհի վերջը Fin Մարիբել

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]