Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Լեոն Բլյում
André Léon Blum
Դիմանկար
Ծնվել է1872 թվական ապրիլի 9
ԾննդավայրՖրանսիա
Մահացել է1950 թվական մարտի 30
Մահվան վայրԺուի-ան-Ժոզա (դեպարտամենտ Իվելին, Ֆրանսիա)
Ազգությունֆրանսիացի
ԱշխատանքՖրանսիայի Հանրապետության Ժամանակավոր կառավարության նախագահ 1946 թվականի դեկտեմբերի 16 — 1947 թվականի հունվարի 22
Ամուսին1. Թերեզա Բլյում (մահացել է 1938 թվականին), 2. Ժաննա Բլյում (1899—1982 թվականներին)
Ծնողներհայր՝ Աբրահամ Բլյում, մայր՝ Ադել Պիկար

Անդրե Լեոն Բլյում (Ֆր. André Léon Blum; 1872 թվական ապրիլի 9, Փարիզ, — 1950 թվական մարտի 30, դեպարտամենտ իվելին) — ֆրանսիական քաղաքական և պետական գործիչ, ֆրանսիական սոցիալիստական կուսակցության (ՍՖԻՕ) պարագլուխ (1920 թվականից)։ Եղել է թատերական և գրական քննադատ։ XIX դ․ 90-ական թվականների վերջերին հարել է սոցիալիստական շարժմանը, 1902 թվականին մտել Ժան Ժորեսի գլխավորած ֆրանսիական սոցիալիստական կուսակցության մեջ։ 1919 թվականին առաջին անգամ ընտրվել է պատգամավորների պալատում։ Բլյումը հանդես եկավ ՍՖԻՕ–ի կոմինտերնին միանալու դեմ և նրա պառակտման (1920 թվականին) գլխավոր կազմակերպիչներից էր։ 1928 թվականին ՍՖԻՕ–ի կենտրոնական օրգան «Պոպյուլեր դե Փարի» («Le Populaire de Paris») թերթի դիրեկտորն էր։ 1936 թվականի հունիսից մինչև 1937 թվականի հունիսը և 1938 թվականը մարտ–ապրիլին Բլյումը գլխավորել է ժողովրդական ճակատի կառավարությունը, որն իսպանական գործին «չմիջամտելու» իր քաղաքականությամբ նպաստեց ֆաշիզմի կողմից հանրապետական Իսպանիայի տապալմանը (1939 թվականին):