Մասնակից:Մանւէ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանւէ/Ավազարկղ

«Ծովի երգը» (անգլ.Song of the Sea), ամբողջական գունավոր անիմացիոն ֆիլմ՝ նկարահանված 2014 թվականին: Մուլտֆիլմը ստեղծվել է Cartoon Saloon իռլանդական ընկերության կողմից:Թոմմ Մուրը, որը նախկինում ճանաչում էր ձեռք բերել «Կելլսի գաղտնիքը» անիմացիոն ժապավենով, «Ծովի երգի» ռեժիսորն է: Ինչպես և նախորդ ֆիլմը, «Ծովի երգը» նույնպես ունի իռլանդական պատմական և դիցաբանական մոտիվներ:


Մուլտֆիլմը արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում առաջադրվել է «Օսկարի», 2015 թվականին ճանաչվել լավագույն անիմացիոն ամբողջական ֆիլմ:


Ռուսաստանում ֆիլմը մեծ էկրան բարձրացավ 2015 թվականի օգոստոսի 17- ին: Ավելի վաղ 2015 թվականի մարտին առաջին անգամ ցուցադրվել է «Իռլանդական Շաբաթ Ռուսաստանում» ամենամյա փառատոնի ժամանակ Մոսկվաում, իսկ օգոստոսի 6-ին և 7-ին մինչ պրեմիերայի ցուցադրություններ կազմակերպվում էին «Մուզեոն» ամառային կինոթատրոնում ոչ հաճախ դիտվող ֆիլմերի փառատոնի շրջանակներում:


Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում XX դարի վերջում Իռլանդիաում, փարոսով փոքրիկ կղզում, որտեղ Քոնոր անունով սովորական ձկնորսը դաշինքի մեջ է մտնում մետաքսի կույսի հետ: Նրանք ունենում են տղա Բեն անունով, ով , ինչպես իր հայրը մի պարզ մարդ էր: Մետաքսը սպասում էր երկրորդ երեխայն, սակայն անհայտ պատճառներով նա ստիպված է լինում ծննդաբերել ծովում և դրանից հետո աղջկան թողնելով ափում, անհետանում է: Աղջկան անվանում են Սիրշա:


Անցնում է վեց տարի: Քոնորը ապրում է իր երեխաների հետ և շատ է սիրում Սիրշաին:Բենը չի սիրում քրոջը, խանդում է և վիրավորում նրան, միևնույն ժամանակ ուժեղ կապվածություն է ցույց տալիս իր Կու անունով շան հետ: Անհայտ պատճառներով Սիրշան՝ ով վեց տարեկան է դառնալու դեռևս չի կարողանում խոսել:

Սիրշայի ծննդյան օրը քաղաքից գալիս է նրանց տատիկը , ով վաղուց այն մտքին էր որ երեխաները կղզում ապրելով հեռու են մնում քաղաքակրթությունից: Գիշերը Սիրշան իջնում է տան նկուղ և գտնում այնտեղ խորհրդավոր սպիտակ կոստյում: Այն հագած նա գնում է ծով և վերածվում փոկի, ինչպես իր մայրը, պարզվում է Սիրշան մետաքս է: Տատիկը թոռնուհուն գտնում է քնած ՝ ծովի ափին, իսկ հետո վախեցած հայրը սպիտակ հագուստը նետում է ծովը: Տատիկը որոշում է երեխաներին քաղաք տանել, իսկ Կուին չեն տանում: Բենը ճանապարհին կազմում է քարտեզ, և երեկոյան (Հելլոինի ժամանակ) փախնում է տնից, որպեսզի վերադարձնի Կուին: Սիրշան գնում է եղբոր հետևից:

Երեխաները թափառում էին այգու կանաչ, խորհրդավոր հատվածում, որտեղ իրենց տեղն էին գտել մահացածների հոգիները (ծերերի կերպարանքով): Նրանք ուրախանում են նոր մետաքսի ժամանման առիթով և պնդում են , որպեսզի Սիրշան երգի կախարդական հագուստը հագած, քանի որ միայն այդ դեպքում նրանք կարող էին տուն վերադառնալ: Միաժամանակ նրանք զգուշացնում են Սիրշային, որ նրան հետևում է Մախա անունով կախարդ- բուն, ով արդեն համարյա բոլոր հոգիներին քար է դարձրել, խլել է նրանցից իրենց զգացմունքները: Թաքստոց են մտնում բվերը, որոնք հոգիներին քար են դարձնում, բայց երեխաները փախնում են: Բենը և Սիրշան որոշում են ինչքան կարող են արագ հասնել տուն, որպեսզի գտնեն կախարդական թիկնոցը: Ճանապարհին նրանք հանդիպում են Կուին, ով Բենի հեռանալուց հետո լողալով գնացել էր նրանց հետևից:

Ճանապարհի կեսին նրանք որոշում են անցնել անտառի միջով, բայց անձրևի պատճառով թաքնվում են մի խրճիթում, որտեղ գտնվում էր սրբազան ջրհորը: Սիրշան ընկնում է ջրհորը, նրա հետևից ցատկում է Կուն, ով քաշում-տանում է Բենին: Բենը փորձում է հասել Սիրշային , բայց կորչում և հայտնվում ւ քարանձավում, որտեղ և հանդիպում է կախարդական գորշ մազերով ամբողջ քարանձավը ծածկած իմաստուն Շանաշին : Նա էլ ասում է Բենին, որ Սիրշային առևանգել են Մախայի բվերը, և որ Սիրշան մինչև առավոտ չհագնի թիկնոցը և չերգի իր երգը, ապա բոլոր կախարդական արարաղները կմեռնեն, այդ թվում նաև ինքը Սիրշան: Դրանից հետո Բենը ուղարկվում է բու-կախարդ Մխայի որջը , որտեղ արդեն Սիրշային համարյա զրկել էին մարդկային ուժից, կարծելով որ այն վերջինիս ավելի լավն է դարձնում:

Մախայի հետ ունեցած զրույցից Բենը հասկանում է, որ նա բոլորին վերածում է քարի «բարի մտադրություններով». ինչ-որ ժամանակ նրա հսկա որդի Մակ Լիրը սարսափելի դժբախտության պատճառով գիշեր-ցերեկ արտասվում էր՝ գրեթե ծածկելով ողջ երկիրը, և կախարդուհին, անկարող լինելով տեսնել որդու տառապանքները, նրան զրկել է զգացմունքներից՝ վերածելով քարի: Ցավից կուրացած կախարդուհին սկսեց քարի վերածել նաև մնացածին՝ հավատալով, որ նրանց ևս փրկում է տառապանքից և թախծից: Նա ինքը մասամբ վերածվել է քարի, քանի որ հաճախ իրեն ազատում է վատ զգացումներից՝ փակելով նրանց ապակե սպասքի մեջ:Բենը օգնում է Սիրշային նվագել կախարդական խեցին, ինչը նվիրել էր մայրը: Այդպես Սիրշային հաջողվում է կոտրել բոլոր ապակե անոթները, զգացմունքները վերադարնում են կախարդին, և Մախան նորից բարիանում է:Վերջինս որոշում է օգնել երեխաներին արագ տուն հասել և նրանց հետ ուղարկում է որսկան շներին, Կուի հետ միասին:

Սիրշան ամբողջությամբ սառել էր և մահվան եզրին էր: Երեխաները հասնում են տուն, որտեղ Բենը իմանում է, որ հայրը Սիրղայի թիկնոցը վաղուց նետել է ծովը:Հայրը չի ցանկանում լսել հոգիների մասին պատմությունները և ջանում է երեխաներին հասցնել մյուս ցամաք, կարծելով ոէ Սիրշան ծանր հիվանդ է և նրան բժշկական օգնություն է պետք: Բենը, ժամանակին զգալով Սիրշայի վատ լինելը վերջապես իրեն զգալով մեծ եղբայր, միայնակ ցատկում է ծով՝ թիկնոցի հետևից:Նրան օգնումեն փոկերը, և Սիրշան ստանում է իր թիկնոցը: Երբ նա սկսում է երգել՝ բոլոր քարցած հոգիները ձեռք են բերում իրենց հատուկ տեսքը- այդ թվում նաև Մախան Մակ Լիրի հետ, և լքում են աշխարհը, գնում են ուրիշ աշխարհ: Այս աենից հետո հայտնվում է մի սպիտակ փոկ՝ նրանց մայրը, ով նույնպես ուզում է լքել այս աշխարհը և իր հետ տանել Սիրշային: Սակայն Սիրշան որոշում է մնալ հոր և եղբոր հետ, թեպետ այդ ժաանակ նա զրկվում էր իր թիկնոցից և կախարդական հատկություններից:

Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և Մուրի «Կելլսի գախտնիքը» մուլտֆիլմի համար, նոր մուլտֆիլի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Բրյունո Կուլե և իռլանդական ֆոլք-խումբ Kíla-ն: Մի քանի երգեր կտարում են երգիչներ Լիզա Հաննեգանը, Նոլվեն Լերուան , Люси О’Коннелл-ը:

  1. «Song of the Sea (Original Motion Picture Soundtrack) by Various Artists». iTunes Store. Վերցված է 10 December 2014-ին.
  2. «Le chant de la mer (Original Motion Picture Soundtrack) par multi-interprètes». iTunes Store. Վերցված է 10 December 2014-ին.