Jump to content

Մասնակից:Մանե Ալավերդյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դավիթ Դարչոյի Շահնազարյան, Ժամկետային զինծառայող, Արցախյան 44 օրյա պատերազմի մասնակից։ Զինվորական ծառայության է մեկնել 2019 թ․ի հուլիսի 19-ին, Ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութի N զորամասում, ապա 3 ամսով Արմավիրի զորամասում անցել է սերժանտական դասընթաց, ստացել է սերժանտից կրտսեր սերժանտի կոչում։ Պատերազմի ժամանակ եղել է Հադրութում, Ակնայում և Շուշիում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Շահնազարյանը ծնվել է 2000 թվականի ապրիլի մեկին, սովորել է Աճարկուտի հիմն․ դպրոցում․ Ապա ուսումը շարունակել է Ներքին ծաղկավանի միջնակարգ դպրոցում։ Զբաղվել է սամբո մարզաձևով, եղել է սամբոյի Հայսատանի փոխչեմպիոն, մասնակցել է ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի մրցումներին, գրավել է 3-րդ տեղը։ Եղել է պատանի երկրապահ։ Քաջաբար ընկել է նոյեմբերի յոթին՝ պահելով զորքի թիկունքը։ Հետմահու պարգևատրվել է <<Մարտական ծառայություն>>, <<մեծն Տիգրան>>, <<ԳԹՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ ՄՄ․ ՀԿ․>> մեդալներով։

Անչափ բարի էր, ընկերասեր, 4 քույրերի եղբայր էր։

2019 թվականի փետրվարի 17-ին մասնակցել է Սամբոյի ՀՀ երիտասարդների առաջնությանը և գրավել 3-րդ տեղը։

2018 թվականի փետրվարի 24-ին մասնակցել է աամբոյի պատանիների ՀՀ առաջնությանը և գրավել 2-րդ տեղը։

2014 թվականի հուլիսի 4-ին մասնակցել է Արարատի մարզի սամբոյի բաց առաջնությանը և գրավել 1-ին տեղը։

2016 թվականի հոկտեմբերի 2-ին մասնակցել է 1999-ից 2002 թվականին ծնված պատանիների բաց առաջնությանը նվիրված Սևքարեցի Սաքոյի հիշատակին և գրավել 1-ին տեղը։

2009 թվականի հունիսի 6-ին մասնակցել է Սևքարի ազատամարտիկներին նվիրված Սամբո-ի բաց առաջնությանը և գրավել 3-րդ տեղը։