Մասնակից:Ճաղարյան Ժորա/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարիեթ (անգլ.՝ Harriet, ), կրիա, որը ճանաչվել է իբրև աշխահի ամենածեր կրիաներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալապագոսյան կրիա Հարիեթ, Քվինսլենդի կենդանաբանական այգի, 2002

Հարիեթ մականունով գալապագոսյան կրիան ծնվել է մոտավորապես 1830 թվականին Գալապագոսյան կղզիներից մեկում և մահացել է 2006 թվականի հունիսի 23-ին Ավստրալիայի կենդանաբանական այգում։

Ենթադրվում է, որ 1835 թվականին նրան և ևս երկու այդպիսի կրիայի Մեծ Բրիտանիա է տեղափոխել հայտնի բնախույզ և գիտնական Չարլզ Դարվինը[1]։ Քանի որ այդ ժամանակ կենդանու չափերը չէին գերազանցում ամանի մեծությունը, ենթադրել են, որ նա հինգ-վեց տարեկան է։ Կենդանին արական սեռի էր և կոչվել է Հարրի։

1841 թվականին բոլոր երեք կենդանիներին տեղափոխել են Ավստրալիայի Բրիսբենի բուսաբանական այգի։

1952 թվականին Բրիսբենի բուսաբանական այգին փակվել է, և կրիային բաց են թողել ավստրալական ափի արգելոց։ Այստեղ 1960 թվականին նրան ուսումնասիրել է կենդանաբանական այգու տնօրենը՝ Հավայան կղզիներից, և հաստատել, որ կենդանին իգական սեռի էր։ Որոշ ժամանակ անց կրիային տեղափոխել են Ավստրալիայի կենդանաբանական այգի[2]։

Քանի որ կենդանու փաստաթղթերը կորել էին դեռևս 1920-ական թվականներին, կրիայի տարիքը վավերագրական ձևով անհնար էր ապացուցել։ Ընդ որում, 1992 թվականին անցկացվել է գենետիկական անալիզ, որն ապացուցել է, որ Հարիեթը ծնունդով Գալապագոսյան կղզիներից է[2] և առնվազն 162 տարեկան։

2004 թվականին հանդիսավոր կերպով նշել են նրա 175-ամյակը։ Այդ ժամանակ կրիան 150 կգ էր, և նրա չափը նման էր փոքր ճաշասեղանի[3]։

Հարիեթը մահացել է 2006 թվականի հունիսի 23-ին սրտային անբավարարությունից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]