Մասնակից:Ղուկասյան Քրիստինե/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

BigBlueButton տեսակոնֆերանսների անցկացման բաց ծրագրային ապահովում: Համակարգը նախատեսված է առաջին հերթին հեռավար ուսուցման համար: BigBlueButton անվանումը բխում է առաջնային հայեցակարգից, ըստ որի տեսակոնֆերանսի սկիզբը պետք է լինի հնարավորինս պարզ, ինչպես փոխաբերական մեծ կապույտ կոճակի սեղմումը[1]

Ղուկասյան Քրիստինե/Ավազարկղ

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապահովում է մի քանի տեսաուղինեի առկայություն և տեսանյութերի փոխանակում, շնորհանդեսների, Microsoft Office- ի և и OpenOffice–ի, փաստաթղթերի, պատկերների, PDF փաստաթղթերի ցուցադրման հնարավորություն:
  • Ապահովում է գրատախտակի ընդլայնման այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են ցուցափայտը, մասշտաբայնությունը և նկարչությունը, աշխատանքային սեղանի հասանելիությունը։ Տեսակոնֆերանսի մասնակիցների հետ հետադարձ կապի համար կան ընդհանուր ​​և մասնավոր զրուցարաններ:
  • Ինտեգրված VoIP՝ հիմնված FreeSWITCH–ի վրա:
  • Օգտվողը կարող է կոնֆերանս մտնել կամ որպես մասնակից, կամ որպես վարող: Որպես մասնակից՝ օգտվողը կարող է միանալ ձայնային կոնֆերանսին, օգտագործել տեսախցիկ, ձեռք բարձրացնել (խոսելու թույլտվություն խնդրել) և շփվել այլ մարդկանց հետ: Որպես վարող՝ օգտվողը հնարավորություն ունի անջատել / միացնել ցանկացած մասնակցի խոսափողը, հեռացնել ցանկացած մասնակցի տեսակոնֆերանսից, ինչպես նաև ելույթի համար խոսքը փոխանցել ցանկացած մասնակցի՝ դարձնելով կոնֆերանս վարող։ Վարողը կարող է վերբեռնել շնորհանդեսներ, փաստաթղթեր, օգտագործել գրատախտակը[2]:

Չնայած բաղադրիչները բաց սկզբնաղբյուրի կոդով են, BigBlueButton–ի հաճախորդը կախված է Adobe Flash հարթակի համար զննարկիչի ընդլայնումից: BigBlueButton Server-ը գործում է Ուբունտու 10.04 32-բիթանոց կամ 64-բիթանոց տարբերակով և կարող է տեղադրվել ինչպես սկզբնաղբյուրի կոդից, այնպես էլ Ուբունտու փաթեթներից: BigBlueButton-ը կարող է բեռնված լինել որպես վիրտուալ մեքենայի (VM) օրինակ, որը կատարվում է VMware Player-ում` ինչպես ОС Windows-ի, այնպես էլ Յունիքս-ով աշխատող համակարգիչների վրա։ Հնարավոր է նաև գործարկել VMWare Fusion–ում Մաք ՕԷս–ի վրա [3]։ BigBlueButton–ի սերվերը կարող է աշխատել նաև ամպային միջավայրում, ինչպիսին է Amazon EC2-ը, երբ տեղադրվում է Ուբունտու10.04 32-բիթանոց կամ 64-բիթանոց տարբերակը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

OpenMeetings-ի նման BigBlueButton-ը օգտագործում է սկզբնաղբյուր բաց կոդով red5 մեդիասերվեր, որը Adobe Flash Media Server-ի բաց իրականացումն է՝ իրական ժամանակում նրա աշխատանքին աջակցելու համար [4] [5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծն սկսվել է 2007 թվականին Կարլթոնի համալսարանում, որը ներդնում է տեխնոլոգիական նորարարական ծրագրեր[6]: Առաջին տարբերակը գրվել է Ռիչարդ Ալամի կողմից (ի սկզբանե կոչվում էր Blindside նախագիծ)՝ Թոնի Բեյլեթթի ղեկավարությամբ [7]: 2009 թվականին Ռիչարդ Ալամը, Դենիս Զգոնջանինը և Ֆրեդ Դիքսոնը վերբեռնեցին BigBlueButton–ի կոդը Google Code–ի հոստինգ նախագծում և ձևավորեցին Blindside ցանցեր։ Ընկերությունը անց է կացնում բաց աղբյուրների ավանդական բիզնես–մոդելը՝ ապահովելով վճարովի աջակցություն և ծառայություններ BigBlueButton–ի համայնքի համար [8]: 2010 թվականին հիմնական նախագծողները ավելացրին շնորհանդեսների գրատախտակ՝ բեռնված շնորհանդեսների համար: Ջերեմի Թոմերսոնը ավելացրեց կիրառական ծրագրավորման ինտերֆեյս (API), որը հետագայում BigBlueButton համայնքն օգտագործեց с Sakai, [9] ՎորդՊրես, [10] Moodleпозднее,[11] [12] Moodle 2.0, [12] Ջումլա, [13] Redmine, [14] Դրուփալ, [15] TikiWiki CMS Groupware, [16] Foswiki, [17] и LAMS. [18] ինտեգրման համար։ Google-ը ընդունեց BigBlueButton-ը 1.9 կամ 2010 Google Summer of Code [19] շրջանակում։ Ուրիշների ներդրումները խրախուսելու համար սկզբնաղբյուրի հիմնական մշակողները Google Code-ից անցան GitHub[20]։ Ծրագիրը հայտարարեց, որ BigBlueButton անկախ հիմնադրամը ոչ թե շահույթ, այլ հետագա զարգացումը վերահսկելու մտադրության ունի [21]: 2011 թվականին խոշոր ծրագրավորողները հայտարարեցին BigBlueButton 0.80-ում տեսակոնֆերանսների (տեսանյութ, ձայն, զրուցարան) ձայնագրման և նվագարկման հնարավորությունների ավելացման մասին[22]: 2012-ին հրապարակվեց տեսակոնֆերանսների սերվերը՝ BigBlueButton 0.80. [23]: Աշխատանքներ են տարվում 0.81 տարբերակի վրա, որը հնարավորություն կտա շնորհանդեսների շրջանակում ձայնագրելու և ցուցադրելու բոլոր գործողությունները՝ բոլոր տեսախցիկների հետ միասին: BigBlueButton անվանումը բխում է սկղբնական հայեցակարգից, որ տեսակոնֆերանսի սկիզբը պետք է լինի նույնքան պարզ, որքան փոխաբերական մեծ կապույտ կոճակի սեղմումը [24]: Ըստ ծրագրավորողների՝ BigBlueButton 0.81-ում կավելացվի վարողի վահանակում ձայնագրման և դադարի հնարավորություն: Դա հնարավորություն կտա դադարեցնելու վեբինարի ձայնագրությունը ընդմիջման ընթացքում, բայց չի դադարեցնի վեբինարը՝ դրանով իսկ մասնակիցներին ոչ պաշտոնապես հաղորդակցվելու հնարավորություն ընձեռելով: Ընդմիջման ավարտից հետո ձայնագրությունը կարող է վերսկսվել: Այս մասին ապրիլի 18-ին հայտնեցին BigBlueButton–ի ծրագրավորողները: Նրանք նաև հայտարարեցին, որ հիմա ձայնագրվելու են ոչ միայն գրատախտակն ու զրուցարանը, այլև վեբինարի այլ տարածքներ:

Ինտեգրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառման փորձառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած BigBlueButton-ի օգտագործման պարզությանը՝ ինտերնետի ռուսալեզու հատվածում օգտագործման փորձի նկարագրություն գտնելը շատ դժվար է: Բայց տարբեր աղբյուրներից հայտնի է, որ գործնական ոլորտում կա BigBlueButton-ի կիրառման դրական փորձ: Մեծ առավելությունը ձեռնարկության կարիքներին ծրագիրը հարմարեցնելու համապատասխան ունակությունն է [25]: BigBlueButton-ի կիրառությունը քիչ է տարածված կրթական միջավայրում: Չնայած BigBlueButton-ի, Joomla-ի և Moodle-ի (LMS) հայտնի բովանդակության կառավարման համակարգերին ինտեգրվելու հնարավորությանը՝ ուսումնական հաստատությունները չեն շտապում նորարարություններ մտցնել ուսումնական գործընթացում: Ցավոք, ընկերություններն ու ուսումնական հաստատությունները չեն գովազդում BigBlueButton–ի տեսակոնֆերանսների սերվերի օգտագործման փորձը: Ռուսական կայքերում հնարավոր եղավ գտնել միայն մի քանի հավաստի աղբյուրներ, որոնք նկարագրում են նման փորձը[26] [27]: Մասնավորապես, 2020 թվականին BigBlueButton-ն օգտագործվել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի կողմից դպրոցականների համար «Լոմոնոսով» օլիմպիադայի եզրափակիչ փուլն անցկացնելիս։ Օլիմդիադան կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով անցկացվում էր հեռավար։

Տարբերակների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակ Ամսաթիվ
0.4 Հունիսի 12, 2009 (2009-06-12)
0.5 Հուլիսի 21, 2009 (2009-07-21)
0.60 Օգոստոսի 12, 2009 (2009-08-12)
0.70 Հուլիսի 15, 2010 (2010-07-15)[28]
0.8-beta1 Սեպտեմբերի 12, 2011 (2011-09-12)[29]
0.90-beta Հոկտեմբերի 15, 2014 (2014-10-15)[30]
1.0-beta Հոկտեմբերի 6, 2015 (2015-10-06)[31]
1.1 25 մայիսի 2017
2.2 11 մարտի 2020
Հին տարբերակ Ընթացիկ տարբերակ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «FAQ - BigBlueButton Frequently Asked Questions - Project Hosting on Google Code». BigBlueButton. Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին. Վերցված է 2010 10 24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Обзор интерфейса BigBlueButton». bigbluebutton.org. Արխիվացված է օրիգինալից 2013-01-16-ին. Վերցված է 22 апреля 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Установка- BigBlueButton - Обзор вариантов установки - Хостинг проектов на Google Code». BigBlueButton. Արխիվացված է օրիգինալից 2012-11-08-ին. Վերցված է 22 апреля 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Red5 : Open Source Flash Server Open Source Flash». osflash.org. Արխիվացված է օրիգինալից 2013-03-31-ին. Վերցված է 23 апреля 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Моралес, Аурелио Ф. "Open Source Collaboration Software for Multipoint Video, Audio, and Text", FINAL PROJECT REPORT FOR EEL5718 - COMPUTER COMMUNICATIONS, Апрель, 2010.
  6. Nettleton, Rob "BigBlueButton" Արխիվացված է Օգոստոս 14, 2010 Wayback Machine-ի միջոցով:, EDC Blog, 04 Июня 2010.
  7. «Lead Projects». TIM Review. Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին. Վերցված է 2012 08 15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Dixon, Fred "Lessons from an Open Source Business" Արխիվացված է Մայիս 1, 2012 Wayback Machine-ի միջոցով:, Open Source Business Resource, Апрель, 2011.
  9. «Home - Contrib: bigbluebutton - Confluence». sakaiproject.org. Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին. Վերցված է 22 04 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Wordpress Plugin Directory: BigBlueButton». wordpress.org. Արխիվացված է օրիգինալից 2012-09-12-ին. Վերցված է 22 04 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Moodle.org: Modules and plugins: BigBlueButton». moodle.org. Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին. Վերցված է 22 04 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. 12,0 12,1 «Выпуск модуля интеграции BigBlueButton для Moodle 1.9 & 2.0». lmspulse.com. Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին. Վերցված է 22 04 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «BigBlueButton Integration - Joomla! Extensions Directory». joomla.org. Արխիվացված է օրիգինալից 2012-09-22-ին. Վերցված է 05 01 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Redmine - PluginBBB - Redmine». redmine.org. Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին. Վերցված է 22 04 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «BigBlueButton - drupal.org». drupal.org. Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին. Վերցված է 22 04 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «BigBlueButton - Tiki Wiki CMS Groupware». tiki.org. Արխիվացված է օրիգինալից 2013-02-25-ին. Վերցված է 20 02 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «BigBlueButtonPlugin - foswiki.org». foswiki.org. Արխիվացված է օրիգինալից 2012-10-13-ին. Վերցված է 22 04 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «BigBlueButton integration - lamscommunity.org». lamscommunity.org. Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին. Վերցված է 22 04 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «GSoC Organization for BigBlueButton». appspot.com. Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին. Վերցված է 2010 10 23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. Dixon, Fred. «Minutes from BigBlueButton committers meeting 2010-04-27 - BigBlueButton-dev - Google Groups». Վերցված է 22 04 2013-ին.
  21. Dixon, Fred "BigBlueButton Foundation", BigBlueButton Blog, July 12, 2010
  22. Dixon, Fred. «BigBlueButton 0.8-beta-3 released - BigBlueButton-dev - Google Groups». Վերցված է 2010 11 24-ին.
  23. Dixon, Fred. «BigBlueButton 0.8-beta-3 released - BigBlueButton-dev - Google Groups». Վերցված է 2010 11 24-ին.
  24. «FAQ - BigBlueButton Frequently Asked Questions - Project Hosting on Google Code». BigBlueButton. Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին. Վերցված է 2010 10 24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «BigBlueButton: открытое решение организации конференций». habrahabr.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին. Վերցված է 24 апреля 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. «Семинар «Инновационные разработки и достижения в инженерно-педагогическом образовании» Использование сервера BigBlueButton». Рабой Андрей. Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին. Վերցված է 24 апреля 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  27. «Первый открытый вебинар для работников профессионально-технических учебных заведений». Федоренко Дмитрий. Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին. Վերցված է 24 апреля 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. bigbluebutton-0-7-is-released.
  29. bigbluebutton-0-8-beta-released.
  30. BigBlueButton 0.9.0-beta now available.
  31. BigBlueButton 1.0-beta Released.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]