Մասնակից:Ղավալբաբունց Տաթև/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկոլ Անրիո (ֆր.՝ Nicole Henriot-Schweitzer, ), ֆրանսիացի դաշնակահարուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլը ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 25-ին Փարիզում։ Երաժշտություն է սովորել Փարիզի Երաժշտության և պարի ազգային կոնսերվատորիայում՝ Մարգերիտ Լոնգի դասարանում։ Այն ավարտել է 1938 թվականին։ Նույն թվականին ստացել է դաշնամուրի իր առաջին մրցանակը։ 1939 թվականին Լյուքսեմբուրգում Գաբրիել Ֆորեի մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի։ 1942 թվականին նա իր դեբյուտը կատարել է Փարիզի կոնսերվատորիայի համերգային ընկերության նվագախմբի հետ՝ կատարելով Ֆրանց Լիստի կոնցերտը, այնուհետև երկար տարիներ դարձել է դիրիժոր Չարլզ Մյունշի սիրելի մեներգչուհին, որի հետ նա հանդես է եկել մոտ 200 համերգներում[2]։ Մյունշի հետ բազմաթիվ համերգներ է տվել նաև ԱՄՆ-ում։

Չարլզ Մունկի կենսագրության մեջ, որը գրել է Դ. Քերն Հոլոմանը, նշված է, որ երիտասարդ դաշնակահարին խոշտանգել են գեստապոն։ Նրա ձախ ձեռքը կոտրվել է։

1958 թվականին Նիկոլն ամուսնացել է փոխծովակալ Ժան-Ժակ Շվեյցերի (1920-1993 թթ.) հետ։ Մեկ տարի անց նրանք որդի են ունեցել։

1970 թվականից նա դարձել է դաշնամուրի պրոֆեսոր Լիեժի, ապա Բրյուսելի կոնսերվատորիաներում, իսկ 1975 թվականին և 1976 թվականինին եղել է Պալոմա Օ ' Շի Սանտանդերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի անդամ։

Մահացել է 2001 թվականին, Լուվեսիեն քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.musimem.com/obi-1200-0601.htm. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  2. D. Kern Holoman. Charles Mnch — Oxford University Press, 2012. — P.54. (անգլ.)