Մասնակից:Հովսեփյան Նարինե 9/Ավազարկղ
Ամերիկյան դոդոշ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Bufo americanus | ||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
Ամերիկյան դոդոշ[2] (լատին․՝ Anaxyrus americanus[1]) երկկենցաղների դասի դոդոշների ընտանիքի ներկայացուցիչ:
Ամբողջ երկարությունը կազմում է 5-11,1 սմ[3]: Ունի միջին մեծության գլուխ: Մարմինը փոքր-ինչ ձգված է։ Պարոտիդները երկարաձգված են, առանձնացված են աչքերի հետևում գտնվող ոսկրային սրածայրերից կամ միացված են նրանց կարճ պտույտով։Հետօրբիտային սրածայրերը բարձր են, առանց ընդգծված այտուցների։ Մեջքի մաշկը պատված է մեծ քանակությամբ մանր և միջին գորտնուկներով։ Գորտնուկները տարածվում են նաև ոտքի հետևի մասում։ Հատկանշական առանձնահատկությունն այն է, որ մեջքի վրա փոքր բծերը խիստ գերաճած են գորտնուկներով։
Գույնը տատանվում է դեղնավուն շագանակագույնից մինչև շագանակագույն: Կողքերում կա կանաչ նախշեր: Գորտնուկները սովորաբար լինում են կարմրավուն կամ շագանակագուն:
Բնակվում է տարբեր աշխարհագրական արեալներում՝ ծայրամասային անտառներից մինչև լեռնային անապատներ։ Ապրում է ջրային տարածքներին մոտ վայրերում: Սնվում է միջատներով և այլ անողնաշարավորներով[4]։
Էգը ձվադրում է մինչև 2000 ձու: Թրթուրները հայտնվում են 2-14 օրվա ընթացքում։ Շերեփուկները բավականին արագ են աճում։ Մետամորֆոզը տևում է 50-65 օր։
Տեսակը տարածված է Մանիտոբա նահանգից (Կանադա) մինչև Տեխասի հյուսիսը՝ Միացյալ Նահանգների ամբողջ արևելյան ափի երկայնքով, մեկուսացված պոպուլյացիան ապրում է Նյուֆաունդլենդ կղզում:
Այս տեսակը ընդգրկված է Բնության պահպանության քիչ մտահոգող տեսակի մեջ[5]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Fouquette, M. J., Jr. Արխիվացված է Դեկտեմբեր 8, 2015 Wayback Machine-ի միջոցով:, and A. Dubois. 2014. A Checklist of North American Amphibians and Reptiles. Seventh Edition. Volume 1 (Amphibians). Pp. 1—586.
- ↑ Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии
- ↑ Frost, Darrel R.; Grant, Taran; Faivovich, Julián; Wilkinson, Mark; Donnellan, Stephen C.; Raxworthy, Christopher J.; Campbell, Jonathan A.; Blotto, Boris L.; Moler, Paul (2006). «Supplemental Material for 'The amphibian tree of life. (Bulletin of the AMNH ; no. 297)'». American Museum of Natural History Research Library. Վերցված է 2023-06-16-ին.
- ↑ DiGiacopo, Devin G.; Hua, Jessica (2021-09-09). «The effects of novel leaf litter deposition on competitive, predator–prey and host–parasite interactions of American toad larvae». Aquatic Ecology. 56 (1): 59–73. doi:10.1007/s10452-021-09893-y. ISSN 1386-2588.
- ↑ Hemesath, Lisa M. Iowa’s Frog and Toad Survey, 1991–1994. University of Iowa Press. էջեր 206–216.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Conant, Roger (1975). A Field Guide to Reptiles and Amphibians of Eastern and Central North America. Boston: Houghton Mifflin. ISBN 0-395-19979-4.
- Geoffrey Hammerson (2004). «Anaxyrus americanus». Lista Roja de especies amenazadas de la UICN 2011.2. Consultada: 28 de enero de 2012.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Категория:Жабы Категория:Земоводные Северной Америки Категория:Животные, описанные в 1836 году