Մասնակից:Հեքիաթ/Ավազարկղ/4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարթագենի անկում, քաղաքի պաշարում, երբ մ.թ.ա 149-148 թվականներին՝ Պյունիկյան երրորդ պատերազմի ժամանակ հռոմեացիները պաշարել են Կարթագենը:

Պաշարման ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարթագեն կայսրության անկում

Երբ կարթագենցիները հասկացան, որ պատերազմը անխուսափելի է սկսեցին գաղտնի պաշտպանության պատրաստվել: Կարթագենը եղել է հիանալի բերդաքաղաք, մեկ ամսում բնակիչները քաղաքի պաշտպանությանը հասցրին միջին հնարավոր աստիճանի, երբ որ հռոմեական զորքը երևաց քաղաքի պատերի տակ: Կոնսուլը զարմացել էր՝ իր առջև տեսնելով կռվին պատրաստ թշնամուն: Գրոհը հետ մղելիս հռոմեացիները կրել են մեծ կորուստներ: Պյունիկյան զորքի ջոկատները, որոնք լքել էին քաղաքը, իրեց հարձակումներով ջլատում էին հռոմեացիներին: Մասսինիսսա թագավորը դժգոհ էր հռոմեացիների՝ Աֆրիկայում ամրապնդվելու ցանկությունից և ոչ մի օգնություն ցույց չտվեցին: Անհաջող պաշարումը տևեց երկու տարի, հռոմեական զորքի հրամանատար դարձավ կոնսուլ Սկիպիոն Էմիլյանին, որը պատերազմում հասավ կտրուկ փոփոխությունների: Վերակազմավորեց և վերականգնեց զորքի թուլացած կարգապահությունը, և զինվորներն անցան ակտիվ գործողությունների: Շուտով կարթագենցիները կորցրին քաղաքի արտաքին պատը, իսկ քաղաքի նավահանգիստը փակել էին հռոմեացիները ջրամբարտակ կառուցելով: Բայց պյունիկյան զորքը փորում է նոր ջրանցք և իրենց նավերը հանկարծակի ծով է դուրս բերում: Սկիպիոնի պատասխանը այս ջրանցքն էլ փակեց և Կարթագենը շրջապատեց արտաքին պատով, ինչը փաստորեն ապահովեց քաղաքի ամբողջական շրջափակումը,քաղաքը զրկեց պարենամթերքի լիակատար մատակարարումից: Արդյունքում Կարթագենում սով սկսեց,որից մահացավ բնակչության մեծ մասը: Հռոմեացիները գրավեցին Նեֆերիս բերդը և Կարթագենը մնաց առանց դրսի օգնության:

Քաղաքի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից վերականգնած Կարթագենի նավահանգիստը, որտեղ կանգնել են ռազմական նավատորմ
Կարթագենի ավերակներ

Գարնանը մ.թ.ա 146 թվականին հռոմեացիները ներխուժեցին քաղաք, կատաղի մարտերը տևեցին վեց օր: Մեկ շաբաթ կռիվներից հետո կարթագենցիների ձեռքում մնաց միայն Բիրսա միջնաբերդը: Երբ Սկիպիոնին այնտեղից եկավ խնդրանք, անձնատուր լինելու մասին` նա համաձայնեց կյանք շնորհել բոլորին, բացի հռոմեական դասալիքներից: Միջնաբերդից դուրս եկան կանանց ու երեխաների հետ 50 հազար կարթագենցիներ (համաձայն Օրոսիուսի 55 հազար)[1], նրանք բոլորը ստրկացվեցին:

Պաշտպանության հրամանատար Գասդրուբալը կարթագենցի հայրենասերները և հռոմեական դասալիքները, որոնք հույսը չէին կարող դնել ներմանը, ամրացել էին Էշմունաի տաճարում, որը կառուցված էր բարձր ժայռի վրա: Այդ ժամանակ հռոմեացիները որոշում են նրանց սովամահ անել: Դատապարտյալները հասան ծայրահեղության վառեցին տաճարը, որպեսզի չմեռնեն թշնամու ձեռքից: Միայն Գաստրուբալը դուրս վազեց տաճարից և իր համար ներում աղաչեց, տեսնելով այդ, նրա կինը՝ Իշան անիծեծ ամուսուն, որպես վախկոտ ու դավաճանի,երեխաներին նետեց կրակը և ինքը նետվեց:


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шифман И. Ш. Вместо эпилога // Карфаген. — СПб.: Издательство Санкт-Петербургского университета, 2006. — С. 504. — 518 с. — 1000 экз. — ISBN 5-288-03714-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ковалев С. И. (5 декабря 2006 г.). «Третья Пуническая война и разрушение Карфагена». Проект «Римская Слава». Վերցված է 2017-07-11-ին.
  • «Carthago delenda est. Триумф Рима». Сайт «WarSpot». ООО «Варгейминг Рус». Վերցված է 2017-07-11-ին.