Մասնակից:Հասմիկ Փայտյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՕՐԴՖԻԼՄ
Ընկերության տեսակֆիլմարտադրող ընկերություն
ՎայրԵրևան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏնօրենՀայկ Օրդյան
Ծառայություններֆիլմարտադրություն
ՍեփականատերՀայկ Օրդյան
Կայքordfilm.com

«ՕՐԴՖԻԼՄ», Հայաստանի ֆիլմարտադրող ընկերություններից, հիմնադրվել է 2009 թվականին` Երևանում[1]: Ընկերության հիմնադիրն է ռեժիսոր և պրոդյուսեր Հայկ Օրդյանը, որը ներկայում «ՕՐԴՖԻԼՄ»-ի գլխավոր տնօրենն է[2]:

Ընկերության նպատակը և գործունեության հիմնական ուղղությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՕՐԴՖԻԼՄ» ընկերության առաջնային նպատակն է նպաստել կինոարտադրության զարգացմանը Հայաստանում, համատեղ նախագծեր իրականացնել թե՛ հայկական, թե՛ օտարերկրյա կինո և հեռուստաընկերությունների հետ։ Ընկերությունը գործունեություն է ծավալում վավերագրական, անիմացիոն, խաղարկային կինոարտադրության, ինչպես նաև գովազդային, կոմերցիոն և կորպորատիվ տեսաարտադրության ոլորտներում։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցեղասպանություն. Սկիզբ («Պրոֆիլմ» ընկերության հետ համատեղ)
  • Լույս առանց աչքերի (Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ)
  • Հոգեվարք
  • Էդուարդ Ղազարյան. Հրաշագործը
  • Լրատվության հայ-թուրքական սահմանը («Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի հետ համատեղ)
  • Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան (Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ)
  • Ֆրունզիկ Մկրտչյան. Կյանքը ժապավենի վրա
  • Սոս Սարգսյան. Ինքն իր հետ
  • Իմ տունն այստեղ է (Երևանի պետական համալսարանի հետ համատեղ)

Հեռուստանախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ազգային հերոսներ (Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համատեղ)
  • Տես («Շողակաթ» հեռուստաընկերություն)
  • Որսարան («Կենտրոն» հեռուստաընկերություն)

«ՕՐԴՖԻԼՄ» ըկներությունը կազմակերպում է նաև «Հեռուստատեսային հմտություններ» դասընթաց, որի մասնակիցները հնարավորություն են ստանում երեք ամսում ծանոթանալու 5 մասնագիտությունների հիմունքներին` հեռուստառեժիսուրա, հեռուստալրագրություն, հեռուստաօպերատորություն, հեռուստամոնտաժ և հեռուստամենեջմենթ։ Ձեռք բերելով թե տեսական, թե գործնական գիտելիքներ` դասընթացն ավարտողներից լավագույններն աշխատանքի են անցնում ինչպես «ՕՐԴՖԻԼՄ»-ում, այնպես էլ Հայաստանի տարբեր առաջատար հեռուստաընկերություններում։

«ՕՐԴՖԻԼՄ»-ը համագործակցել է ռուսական տարբեր հեռուստա և պրոդյուսերական ընկերությունների՝ НТВ, Рен ТВ, Звезда, Профильм, Простыевещи, արաբական Al Jazeera հեռուստաալիքի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Save the Children, Beeline Armenia, այլ միջազգային կազմակերպությունների, տարբեր գերատեսչությունների հետ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հոգեվարք» ֆիլմն ընդգրկվել է «GoldenEye» միջազգային փառատոնի լավագույն եռյակում,
  • «Էդուարդ Ղազարյան. Հրաշագործը» ֆիլմն արժանացել է առաջին տեղի մրցանակի «Կունակի» փառատոնում և «Հատուկ մրցանակի» «ՏԵՖԻ» համագործակցության փառատոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Օրդֆիլմ» ընկերությունը հանրությանը ներկայացրեց երկու նոր ֆիլմ». armenpress.am. Վերցված է 2016-05-07-ին.
  2. Mediamax. «"Լույս` առանց աչքերի" եւ "Հոգեվարք" ֆիլմերի պրեմիերան` "Օրդֆիլմ"-ի 5-ամյակին». bravo.am. Վերցված է 2016-05-07-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]