Jump to content

Մասնակից:Հասմիկ Խասիկյան08/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Խասիկյան08/Ավազարկղ

Գրետե Ինգման () դանիացի երգչուհի է:

Նա իր կարիերան սկսել է 17 տարեկանում, երբ ժամանակավորապես հանդես է եկել որպես «Malihini Hawaiians» փոփ քառյակի երգչուհի: Շուտով նա երգում է դանիացի կիթառահար Յորն Գրաունգարդի և նրա եռյակի հետ:

1955 թվականին նա հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ կիթառահար Յորգեն Ինգմանին։ Զույգն ամուսնացել է 1956 թվականին և հանդես է եկել «Grethe og Jørgen Ingmann» դուետով։ Նրանք միասին հաղթեցին Եվրատեսիլ 1963 երգի մրցույթում՝ ներկայացնելով Դանիան «Dansevise» (Պարային մեղեդի) ջազային վալսով՝ Օտտո Ֆրանկերի երաժշտությամբ և Սեյր Վոլմեր-Սյորենսենի խոսքերով[1][2]։ Դա մրցույթում հաղթող դուետի կատարմամբ առաջին գրառումն էր, ինչպես նաև առաջին սկանդինավյան հաղթողը:

1965 թվականին նա մասնակցել է գերմանական Շլագեր մրցույթին «Sommerwind» երգով։ 1966 թվականին Ջոնի Մերսերը գրել է երգի անգլերեն տարբերակը, որը երգել է Ֆրենկ Սինատրան։

Գրեթեն և Յորգեն Ինգմանը շարունակեցին իրենց երաժշտական կարիերան մինչեւ 1975 թվականը, երբ ամուսնալուծվեցին: Որպես սոլո երգչուհի, Գրետան մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի Դանիայի մի քանի նախընտրական փուլի, սակայն անհաջող:1979 թվականին «Alt er skønt» երգով մասնակցել է «Dansk Melodi Grand Prix» մրցույթին Բյարն Լիլերի հետ, որը քվեարկության ավարտին հավասարեց առաջին տեղը, սակայն երկրորդ տեղը զբաղեցրեց[3]։

Զույգը նորից մուսնացել է 1980-ականներին: Գրեթը մահացել է քաղցկեղից 1990 թվականի օգոստոսի 18-ին, 52 տարեկան հասակում՝ դառնալով Եվրատեսիլի առաջին հաղթողը, ով մահացել է[4]։

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Ellen Winther
with "Vuggevise"
Դանիան Եվրատեսիլ երգի մրցույթում
1963 թվական
Հաջորդող՝
Bjørn Tidmand
with "Sangen om dig"
Նախորդող՝
Isabelle Aubret
with "Un premier amour"
1963 թվական
1963 թվական
Հաջորդող՝
Gigliola Cinquetti
with "Non ho l'età"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Grethe Ingmann». denstoredanske.dk (դանիերեն). 2015. Վերցված է 2015-08-01-ին.
  2. «Grethe Ingmann». gravsted.dk (դանիերեն). 2015. Վերցված է 2015-08-01-ին.
  3. «DANISH NATIONAL FINAL 1979». natfinals.50webs.com. Վերցված է 2023-12-29-ին.
  4. «Hittebarn i musikken». information.dk (դանիերեն). February 24, 2003. Վերցված է 2015-08-01-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]