Յորգեն Ինգման
| Յորգեն Ինգման դանիերեն՝ Jørgen Ingmann | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 26, 1925[1] |
| Ծննդավայր | Կոպենհագեն, DK |
| Մահացել է | մարտի 21, 2015[1][2] (89 տարեկան) |
| Մահվան վայր | Holte, Մայրաքաղաքային տարածաշրջան, DK |
| Գերեզման | Søllerød Cemetery[3] |
| Քաղաքացիություն | Դանիայի Թագավորություն |
| Մասնագիտություն | երաժիշտ, երգիչ, կիթառահար, ջազ կիթառահար և կատարող |
| Ամուսին | Գրետե Ինգման |
| Անդամություն | Գրետե և Յորգեն Ինգման |
Յորգեն Ինգման (դանիերեն՝ Jørgen Ingmann,ապրիլի 26, 1925[1], Կոպենհագեն, DK - մարտի 21, 2015[1][2], Holte, Մայրաքաղաքային տարածաշրջան, DK), դանիացի կիթառահար, որը կնոջ՝ Գրետայի հետ դուետով հաղթել է Եվրատեսիլ 1963 երգի մրցույթում՝ կատարելով «Dansevise» երգը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10 տարեկանից ջութակ է նվագել։ 1945-1958 թվականներին աշխատել է Դանիայի ամենահայտնի ջազ երաժիշտներից մեկի՝ Սվեն Ռասմուսենի հետ։ Ապա մենահամերգներով ելույթ է ունեցել որպես «Յորգեն Ինգմանը և նրա կիթառը»։ Այդ անունով 1961 թվականին ձայնագրել է «Apache» ալբոմը[4], որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը անգլիական, 2-րդը՝ ամերիկյան, 4-րդը՝ կանադական և 6-րդը՝ գերմանական չարթերում։ 1956 թվականին ամուսնացել է երիտասարդ երգչուհի Գրետա Կլեմենսենի հետ, որի հետ ստեղծել են դուետ, որը շուտով «Պարզապես քայլելով անձրևի տակ» (դան․ ՝ Blot slentre gennem regn) երգով հայտնի է դարձել Սկանդինավիայում[5]։ 1963 թվականին «Dansk Melodi Grand Prix» մրցույթում հաղթելուց հետո դուետը ներկայացրել է Դանիան Եվրատեսիլ երգի մրցույթում, որտեղ ևս «Dansevise» երգով առաջին տեղն է գրավել[5]։
1975 թվականին Յորգենը բաժանվել է Գրետայից և դրանից հետո ելույթ է ունեցել իր սեփական կվարտետի հետ և որպես անկախ կիթառահար, մինչև 1984 թվականին հրաժեշտ է տվել բեմին երկարատև հիվանդության պատճառով[5][6]։
Մահացել է 2015 թվականի մարտի 21-ին 90 տարեկան հասակում[7]՝ իրենից հետո թողնելով երկու երեխա և հինգ թոռնիկ[6]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին լույս է տեսել Հենրիկ Քրիստոֆերսենի «Գրետա և Յորգեն Ինգմաններ» (դանիերեն՝ Grethe & Jørgen Ingmann) գիրքը[6]։
2010 թվականին Տիվոլիի ապակե սրահում (դանիերեն՝ Glassalen i Tivol) բեմադրվել է «Արևի ճառագայթը ջրափոսում» (դանիերեն՝ Et solstrejf i en vandpyt ) ներկայացումը՝ նվիրված Յորգեն և Գրետա Ինգմանների կյանքին և ստեղծագործություններին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ «Apache (Jorgen Ingmann) 1960 Original Studios Masters». 2014 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
- 1 2 3 4 Avisen.dk: Dansk Melodi Grand Prix-legende død Արխիվացված 2015-09-23 Wayback Machine. 22.03.2015(դան.)
- 1 2 3 Niels Pedersen, Jens Anton Havskov Hansen: Forfatter til Ingmann-biografi: Perfektionismen blev Jørgens hæmsko Արխիվացված 2016-03-16 Wayback Machine. BT.dk, 22.03.2015(դան.)
- ↑ Jyllands-Posten: BLÅ BOG: Jørgen Ingmann Արխիվացված 2021-04-22 Wayback Machine. 22.03.2015(դան.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորգեն Ինգման» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||