Մասնակից:Հասմիկ Բախտամյան/Hugo(Ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Բախտամյան/Hugo

Hugo-ն 2011 թվականի ընտանեկան արկածային ֆիլմ է, որի ռեժիսորն ու արտադրողը Մարտին Սքորսեսն է, իսկ էկրանի համար հարմարեցրել է Ջոն Լոգանը։ Նկարահանվել է Բրայան Սելզնիքի The Invention of Hugo Cabret գրքի հիման վրա, այն պատմում է մի տղայի պատմություն, ով 1930-ական թվականներին միայնակ ապրում է Փարիզի Gare Montparnasse երկաթուղու կայանում։

Hugo-ն Սքորսեսի կողմից նկարահանված առաջին 3D ֆիլմն է, որի մասին կինոռեժիսորը նշել է. «Ես պարզեցի, որ 3D-ն իսկապես հետաքրքիր է, որովհետև դերասաններն առաջ են դնում հուզականությունը։ Թեթևագույն շարժումը, նրանց փոքրագույն մտադրությունը ճշգրիտ է կատարվում»։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 23-ին։

Hugo-ն արժանացավ քննադատության և Օսկարի 11 անվանակարգի (այդ թվում լավագույն նկար), որն այդ տարում ամենից շատն էր բոլոր ֆիլմերից՝ հաղթել է հինգ անվանակարգում․ լավագույն կինեմատոգրաֆիա, արվեստի լավագույն ուղղություն, ձայնի լավագույն խառնուրդ, ձայնի լավագույն խմբագրում և լավագույն տեսողական էֆեկտներ։ Այն նաև անվանակարգվել է 8 BAFTAs-ի համար և հաղթել երկուսը, 3 Golden Globe awards-ի, տալով Սքորսեսին իր երորրդ Golden Globe Award-ը՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Չնայած այս ամենին, ֆիլմն առևտրային ձախողում էր, քանի որ ծախսված 150–170 միլիոն դոլարն ապահովել է 185 միլիոն դոլար եկամուտ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին Փարիզում 12-ամյա Հյուգո Կաբրեն (Էյսա Բաթերֆիլդ) ապրում է իր արի, ժամագործ հոր (Ջուդ Լոու) հետ, ով նաև աշխատում է թանգարանում։ Պարոն Կաբրեն թանգարանում գտնում է մի կոտրված ավտոմատոն։ Հայրն ու որդին փորձում են նորոգել այն, պարոն Կաբրեն փաստագրում էր ավտոմատոնը նոթատետրում։ Երբ հայրը մահանում է հրդեհում, Հյուգոն գնում է ապրելու իր հարբեցող հորեղբոր՝ Քլոուդի (Րեյ Ուինստոն) հետ։ Նա ստիպված էր նորոգել Gare Montparnasse-ի կայանի ժամերը: Երբ Քլոուդը մի քանի օր շարունակ բացակայում է, Հյուգոն շարունակում էնորոգել ժամերը՝ վախենալով, որ կայանի ոխակալ հսկիչ՝ Գուստավ Դաստեն (Սաշա Բարոն Կոհեն) իրեն կուղարկի որբանոց: Հյուգոն փորձում է գողացած մասերով նորոգել ավտոնոմը, հավատալով որ այն պարունակում է հաղորդագրություն իր հորից, բայց մեքենան աշխատացնելու համար հարկավոր է սրտաձև բանալի, որը հայրը մինչև մահանալը չէր հասցրել պատրաստել :

Հյուգոյին բռնել են խաղալիք գողանալիս: Կրպակի տեր Ջորջը (Բեն Կինգսլեյ), աչքի տակով անց է կացնում Հյուգոի հոր նոթատետրն ու խլում այն Հյուգոից, սպառնալով ոչնչացնել այն: Ջորջի սանուհի Իզաբելլան (Քլոի Գրեյս Մորեց) առաջարկում է օգնել Հյուգոին վերադարձնել նոթատետրը՝ Ջորջի կրպակում օգնական աշխատելու դիմաց: Կոտրված խաղալիք մուկը նորոգելուց հետո անցնում է գործի, չնայած ուներ ժամապահի գործը: Նրանց ընկերությունն ամրանում է, նա պատահաբար հայտնաբերում է, որ Իզաբելլան որպես վզնոց կրում է բացակայող բանալին, որը ստացել է Ջորջի կողմից: Նա ցույց է տալիս աղջկան ավտոնոմը և երբ վերջինս սկսում է աշխատել, նկարում է մի նկար, որը Հյուգոն ճանաչում է A Trip to the Moon ֆիլմի հոր նկարագրությունից: Իզաբելլան նմանեցնում է իր կնքահոր ստորագրությունը ավտոնոմի թողածի հետ, որն էր «Ջորջ Միլիես»։ Նա Հյուգոին թաքուն բերում է իր տուն, որտեղ գտնում են Միլիեսի գաղտնի պահեստը լցված էլ ավելի շատ պատկերանկարներով, սակայն նրանց բռնացնում է Ջորջն ու Հյուգոյին վռնդում իր տնից։

Հյուգոն ու Իզաբելլան Film Academy Library-ից գնում են կինոթատրոնի մասին մի գիրք, որը գովաբանում է Միլիեսի ավանդը: Նրանք հանդիպում են Ռենե Տաբաղին (Միշել Ստալբարգ)՝ գրքի հեղինակին, ֆիլմերի գիտակի, ով զարմանում է լսելով, որ Միլիեսը դեռ ողջ է, քանի որ նա անհետացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, իր ֆիլմերի գրեթե բոլոր պատճենների հետ միասին։ Ոգևորված նրան հանդիպելու հնարավորությունից Ռենեն համաձայնում է հանդիպել Իզաբելլային ու Հյուգոյին Ջորջի տանը, որպեսզի ցույց տա A Trip to the Moon ֆիլմի իր պատճենը, հուսալով, որ այն արիություն կներշնչի Ջորջին։

Հաջորդ օրը, Հյուգոն պարզում է, որ բանալին անհասկանալի կերպով տեղակայվել է կայանի երկաթագծերի վրա։ Հենց որ իջնում է ռելսուղու վրա, նրա վրա է գալիս մի անկառավարելի գնացք, որը վերջիվերջո ջախջախում է կայանի պատերը։ Հյուգոն արթնանում է հայտնաբերելով, որ սարսափահար իրողություններն ընդամենը մղձավանջ էին։ Իր տան գերանից կախված գրպանի ժամացույցի բացակայությունը նկատելուց հետո Հյուգոն դեռ շարունակում էր լսել չարագուշակի տկտկոցն իր հետևից։ Պարզում է, որ վերածվել է ավտոնոմի, հետո միայն արթնանում է պարզելու, որ այս էլ զուտ մղձավանջ էր, հավանաբար ու խանգարողաբար խորհրդանշելով Հյուգոյի հավատը, որ յուրաքանրյուր արարած կյանքում ունի իր բացառիկ նպատակը:

Պլանավորած գիշերը Ջորջի կինը՝ Ջիաննը (Հելեն ՄքՔրորի) փորձում է ներս չթողնել նրանց, բայց Ռենեն հաճոյախոսում է Ջիաննին իր դերասանական խաղի համար Մելիեսի մի շարք ֆիլմերում և նա թույլ է տալիս նրանց շարունակել։ Ֆիլմի դիտման ընթացքում Ջորջն արթնանում է Ռենեյի ձեռքով կառավարվող ֆիլմի պռոեկցիոն լապտերի ձայներից և Ջիաննը վերջաապես համոզում է նրան փայփայել իր ձեռքբերումները և ոչ թե վշտանալ իր կորած երազանքի համար։ Ջորջը պատմում է, որ լինելով բեմական մոգ՝ նա հիանում էր կինոարվեստով և օգտագործում էր մեդիումը իր Star Film ընկերության համար երևակայական պատկերներ ստանալու նպատակով, բայց պատերազմը հասցրել է նրան սնանկության, փակելով իր կինոստուդիան ու վաճառելով իր ֆիլմերը։ Նա հառաչանքով է նշում, որ անգամ իր ստեղծած ավտոնոմը, որ նվիրաբերել է թանգարանին՝ կորել է։ Հյուգոն հասկանում է, որ սա նույն ավտոնոմն է, որը նա ունի և շտապում է կայան այն վերստանալու համար։ Սակայն նրան բռնում է Գուստավը, որը պարզել էր, որ ՔԼաուդի մարմինը գտնվել է որոշ ժամանակ առաջ և սպառնում էր ՀյուգոՅին տանել որբանոց։ Հյուգոն փախչում է նրանից, բայց գցում է այն ռելսերին։ Նա գրեթե կմնար սլացող գնացքի տակ ինչպես եղել է իր երազում, բայց Գուստավը փրկում է նրան և ավտոնոմին։ Ջորջը ժամանում է և ասում Գուստավին, որ նա այսուհետ հոգ կտանի Հյուգոյի մասին և կորդեգրի նրան։

Որոշ ժամանակ անց Ջորջը ստանում է Ֆիլմի Ակադեմիայի դասախոսի կոչում և Ռենեյի կողմից պահպանված ֆիլմի դիտմամբ տուրք է մատուցվում նրան։ Հյուգոն միանում է իր նոր ընտանիքի հետ և տոնում են իրենց բնակարանում՝ հրավիրելով հյուրերի, որոնց թվում է բարեհոգի Գուստավը։ Նա ունի ոտքի նոր ձգափոկ (որը նշվում է, որ նախագծել է Հյուգոն) և ակնհայտորեն սիրահարված է Լիզետին (Էմիլի Մորտիմեր)՝ կայանի ծաղկավաճառին։ Ֆիլմն ավարտվում է Հյուգոյի կյանքի Իզաբելլայի գրառումներով, ըստ որի ավտոնոմը Հյուգոյի նոր սենյակում է։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էյսա Բաթերֆիլդ՝ Հյուգո Կաբրետ
  • Քլոի Գրեյս Մորեց՝ Իզաբելլա
  • Բեն Քինգսլի՝ Ժորժ Մելիես/Հայրիկ Ժորժ
  • Սաշա Բարոն Կոեն՝ հսկիչ Գուստավա Դաստե
  • Ռեյ Ուինստոն՝ Կլաուդ Կաբրետ
  • Էմիլի Մորտիմեր՝ Լիսետ
  • Ջուդ Լաուվ՝ Պարոն Կաբրեդ

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաարտադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին գրքի թողարկումից կարճ ժամանակ անց GK Films-ը պահանջել է The Invention of Hugo Cabret-ի էկրանացման իրավունքները: Սկզբնականապես Քրիս Ուեդջը նշանակված էր հարմարեցումների, իսկ Ջոն Լոգանը՝ սցենարի համար: Ֆիլմը սկզբնականպես վերնագրված էր Hugo Cabret: Վարձվեցին մի քանի դերասաններ, որոնց թվում էր Բեն Կինգսլին, Սաշա Բարոն Կոհեն, Ասա Բաթերֆիլդը, Քլոե Գրեյս Մորացն ու Հելեն ՄքՔրորին: Ջուդ Լաուն, Րեյ Ուինստոնը, Քրիստոֆեր Լին, Ֆրանսե դե լա Տուրն ու Ռիչարդ Գրիֆիսը քիչ անց միացել են ծրագրին: Hugo-ի սկզբնական բյուջեն գնահատվել է 100 միլիոն դոլար, սակայն անցավ սահմանն անցել է՝ կազմելով 156-170 միլիոն դոլար: 2012 թվականի փետրվարին Գրահամ Քինգն ամփոփել է Hugo-ի արտադրաման իր փորձը. «Ուղղակի կասեմ, որ դա ինձ համար ընդամենը մի քանի ոչ հեշտ ամիսներ էին, լցված անքնությամբ»:

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրությունը սկսվել է Լոնդոնում՝ 2010 թվականի հունիսի 29-ին: Նկարահանման առաջին վայրը Shepperton Studios-ն էր: 2010 թվականի օգոստոսին արտադրությունը երկու շաբաթով տեղափոխվել է Փարիզ:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «The Thief»   4:20
2. «The Chase»   2:50
3. «The Clocks»   4:28
4. «Snowfall»   1:50
5. «Hugo's Father»   3:24
6. «Ashes»   2:33
7. «The Station Inspector»   1:10
8. «Bookstore»   1:51
9. «The Movies»   1:29
10. «The Message»   4:36
11. «The Armoire»   2:32
12. «Purpose»   2:04
13. «The Plan»   2:48
14. «Trains»   2:50
15. «Papa George Made Movies»   1:52
16. «The Invention of Dreams»   6:28
17. «A Ghost in the Station»   6:00
18. «A Train Arrives in the Station»   3:25
19. «The Magician»   2:33
20. «Cœur volant (feat Zaz)»   4:19
21. «Winding it Up»   4:11
01:07:33