Մասնակից:Հասմիկ777/Ավազարկղ
Գրադարանավարի մասնագիտական վարքականոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարանավարի մասնագիտական վարքականոններն ընդունված են աշխարհ բազմաթիվ երկրներում։ Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն [1] կայքում տեղադրված է տարբեր երկրների գրադարանավարի մասնագիտական վարքականոնը։
Հայ գրադարանավարի մասնագիտական վարվեցողության վարքականոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրաքանչյուր երկրի գրադարանային մասնագիտական կազմակերպության մշակած վարքականոն անպայման տալիս է որոշ սկզբունքային հարցերի պատասխանը, այդ թվում՝ տեղեկատվության ազատության և ընթերցողի ազատ ընտրության իրավունքը, գրադարանների պայքարը գրաքննության դրսևորումների դեմ, մասնագիտական համերաշխության պահպանումը, գրադարանավարի մասնագիական գիտելիքների հարստացման պարտականությունը և այլն։
Ինչպիսին պետք է լինի գրադարանավարը[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հայ գրադարանավարի մասնագիտական վարվեցողության վարքականոնի» նախագիծ 2002 թվականին պատրաստել է Հայկական գրադարանային միության հիմնադիր-նախագահ Ներսես Հայրապետյանը, որում ներկայացվել է գրադարանավարի հարաբերությունները ընթերցողների հետ։ Գրադարանավարն իր հարաբերությունները ընթերցողների հետ կառուցում է փոխադարձ հարգանքի հիման վրա, անկախ սոցիալական կարգավիճակից, ազգությունից, սեռից, տարիքից, կրոնից, քաղաքական համոզմունքներից և այլն։ Ներսես Հայրապետյանի հեղինակած «Հայակական գրադարան. տարեգիրք» գրքում ներկայացված է հայ գրադարանավարի մասնագիտական վարվեցողության վարքականոնը (կոդեքս)։
Գրադարանավարի գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոլոր օգտվողներին ապահովում է արդյունավետ, մատչելի տեղեկատվական ծառայություններով, տեղեկատվական պաշարները չի օգտագործում օգտվողներին իրենից կախման մեջ գցելու նպատակով.
- Պայքարում է օգտվողների տեղեկատվական ազատության սահմանփակման և գրաքննության դրսևորումների դեմ.
- Պատասխանատվություն չի կրում ընթերցողի կողմից տեղեկատվության օգտագործման հարուցած հետևանքների համար.
- Պահպանում է օգտվողի տեղեկատվական սպասարկման գաղտնիությունը (բացառությամբ օրենքնով սահմանված դեպքերի)
- Հարգում և պահպանում է հեղինակայի և ինտելեկտուալ սեփականության իրավունքը.
- Պահպանում և հարստացնում է հայ ժողովրդի հոգևոր արժեքները, աջակցում է Հայաստանում բնակվող փոքրամասնությունների մշակութային զարգացմանը.
- Հոգ է տանում գրադարանավարի մասնագիտության և գրադարանային գոծի բարձր հասարակական կարգավիճակի և հեղինակության մասին.
- Հարգանքով է վերաբերվում իր գործընկերներին, պատրաստ է աջակցել և սատարել իրենց.
- Մասնագիտական կարողությունները, ուժը և եռանդը նվիրում է իր գրադարանին, ծառայում նրա խնդիրների իրականացմանը
- Մշտապես բարձրացնոմ է մասնագիտական գիտելիքները, մասնակցում է գրադարանային աշխատողների որակավորման բարձրացման դասընթացներին ու միջոցառումներին
- Սույն վարքականոնի նկատմամբ հարգանքը ՀՀ յուրաքանչյուր գրադարանային աշխատողի բարոյական պարտքը և մասնագիտական պարտականությունն է։
Գրադարանների իրավունքների, պարտականությունների, ինչպես նաև գրադարանային ոլորտում հանրապետությունում իրականացվող պետական քաղաքականության մասին առավել մանրամասն ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը այստեղ[2]։
Գրադարանավարի ներկայիս վարքականոնը հիմնվում է բարոյականության համընդհանուր չափանիշների և սկզբունքների վրա։ Վարքականոնում տեղեկատվության ազատության իրավունքը դիտարկվում է որպես գրադարանային սպասարկման անկյունաքարերից մեկը։
Կատեգորիա:Գրադարանավարներ Կատեգորիա:Գրադարանային գործ Կատեգորիա:Գրադարան Կատեգորիա:Գրադարանավար