Մասնակից:Pushkinson/9
Pushkinson/9 |
---|
Դերիլ Ջոնս (անգլ. Darryl Jones, ), նաև հայտնի է որպես The Munch, ամերիկյան բաս կիթառահար[1][2]։ Ջոնսը կարիերան սկսել է որպես սեսսիոն երաժիշտ, որտեղ ձեռք է բերել փորձ և վաստակել է վստահությունը՝ նվագելով ամենահարգված ջազ, բլյուզ և ռոք կատարողների հետ։ 1993 թվականին The Rolling Stones-ից հիմնական բասիստ Բիլ Ուայմենի հեռանալուց հետո Ջոնսը ընդունվել է որպես սայդմեն և մասնակցել է նրանց յուրաքանչյուր ալբոմի կամ ելույթի ձայնագրությանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնսը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 11-ին Չիկագոյում։ Մանկության տարիներին, նրա հայրը, անձամբ թմբկահար լինելով, լավ է վերաբերվել որդու երաժշտությամբ տարված լինելունց և սովորեցրել է նրան կիթառ նվագել։ Դերիլի հարևանը, ով բասիստ էր, համոզել է նրան կիթառից բաս անցնել։
Ջոնսը ընդունվել է Հարավ Իլինոյսի Կարբոնդեյլի համալսարան, սակայն բաս կիթառի նվագումը չի նետել։ Մի երաժիշտ՝ Վինս Ուիլբերն կրտսերը, որի հետ Ջոնսը առաջին անգամ խաղացել է իր ստուդիական նստաշրջանում, ինչպես պարզվել է, բաժին է ընկել հռչակավոր ջազմեն Մայլս Դևիսի եղբորորդին: Նա Ջոնսին ասել է, որ Դևիսը պարզապես նոր բասիստ է փնտրում և խորհուրդ է տվել նրան դիմել: Այն բանից հետո, երբ Ջոնսը զանգահարել է Դևիսին, նա երիտասարդ բասիստին հրավիրել է շրջագայության և հանդես եկել որպես դաստիարակ[3]։ 1983 թվականին Ջոնսը պաշտոնապես մտել է նրա խմբի կազմը։ Նա մասնակցել է Դևիսի երկու ալբոմների՝ Decoy (1984) և You’re Under Arrest (1985) ձայնագրություններին։
Դևիսի հետ աշխատանքը Ջոնսին համբավ է բերել ջազի սիրահարների շրջանում և նա հնարավորություն է ստացել աշխատել այլ հայտնի ջազային երաժիշտների հետ, ներառյալ Herbie Hancock ' s Headhunters-ը, Մայք Ստերնը, Ջոն Սքոֆիլդը և Steps Ahead-ը: Նա նաև հանդես է եկել որպես սեսսիոն բասիստ այնպիսի ռոք և փոփ կատարողների մոտ, ինչպիսիք են Շերը, Սթինգը, Փիթեր Գեբրիելը, Մադոննան, Էրիկ Քլեփթոնը և Ջոան Արմեթրեյդինը։
The Rolling Stones-ի հիմնադիրներից մեկը՝ բասիստ Բիլ Ուայմանը, 1993 թվականին հեռացել է խմբից, Ջոնսը նրանց հետ սկսել է երկարաժամկետ համագործակցություն, որը շարունակվում է մինչ օրս։ Սկսած Voodoo Lounge (1994) ալբոմից՝ նա նվագել է բաս կիթառի պարտիաներ ռոլինգների յուրաքանչյուր ալբոմում և հաճախ հանդես է գալիս համերգների ժամանակ։ Ինչպես նաև այլ Stones սայդմենների, սաքսոֆոնահար Բոբի Քիսի և ստեղնահար Չակ Լիվելի մոտ, Ջոնսի բեմական վարքագիծը և տեսքը աննկատ էին, թողնելով նրան խմբի հայտնի մասնակիցների ստվերում: Նա ստանում է կայուն աշխատավարձ և չի մասնակցում խմբի եկամուտների բաժանմանը ելույթներից, գրառումներից և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jones, Darryl (2010). «Биография Дэррила Джонса». Արխիվացված է օրիգինալից 2010-12-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Jisi, Chris (Jan/Feb 1995). «Darryl Jones: Like A Rolling Stone». Bass Player Magazine: biography and interview. Bass Player magazine. Արխիվացված է օրիգինալից 2012-07-31-ին.
- ↑ Goldsher, Alan (2009). «Darryl Jones Stone Unturned». Bass Player magazine, New Bay Media. Արխիվացված է օրիգինալից 2012-07-31-ին. Վերցված է 7 November 2010-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Bassplayer.com կայքում Դերիլ Ջոնսի մասին հոդվածներ
- Goldsher, Alan (2005 թվականի օգոստոս). «Darryl Jones Stone Unturned». Bass Player
- Coryat,Karl. (2003 թվականի փետրվար) «Darryl Jones on Playing with the Rolling Stones, Sting, and Miles Davis — to Name a Few». Bass Player.
- Jisi, Chris. (2000 թվականի հունվար) «Darryl Jones: Like A Rolling Stone». Bass Player.
- Wissmann, Chris (1996). «Former SIU Student Playing Bass for Rolling Stones». «Nightlife