Մասնակից:Հայկուհի99/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աջ աչքի փականկյուն գլաուկոմա( Ներակնային ճնշումը հավասար է 42մմ․ս․ ս․ )

Պիգմենտային դիսպերսիայի համախտանիշը (PDS)[1] ակնային հիվանդություն է, որը կարող է բերել գլաուկոմայի հատուկ ձևի զարգացման՝ պիգմենտային գլաուկոմա անվանմամբ։ Առաջնային պատճառը հանդիսանում է այն, որ պիգմենտային բջիջները սկսում են անջատվել ծիածանաթաղանթի մակերեսից և լողալ ներակնային հեղուկում, ժամանակի ընթացքում սկսում են խցանել տրաբեկուլյար ապարատը՝ նվազեցնելով ներակնային հեղուկի արտահոսքը, որը բերում է ներակնային ճնշման բարձրացման։ PDS-ի առկայության դեպքում ներակնային ճնշումը հակում ունի ժամանակ առ ժամանակ բարձրանալու, այնուհետև վերադառնալու նորմայի սահմաններին։ Ֆիզիկական վարժությունները, ինչպես հայտնաբերվել է, նույնպես բերում են ներակնային ճնշման տատանումների։ Երբ ճնշումը այնքան է բարձրանում, որ վտանգ է ներկայացնում տեսողական նյարդի վնասման համար, ապա այդպիսի վիճակը գնահատվում է որպես պիգմենտային գլաուկոմա։ Ինչպես բոլոր տեսակի գլաուկոմաները, որոնք բերում են տեսողական նյարդաթելերի վնասմանը, տեսողության նվազումը տեղի է ունենուն անդարձելի և անցավ։


Այն հանդիպում է բավականին հազվադեպ, ավելի հաճախ եվրոպացիների մոտ, հատկապես տղամարդկանց շրջանում, ովքեր տառապում են կարճատեսությամբ, տարիքային միջակայքը բավականին ցածր է՝ 20-ից 40 տարեկան։ 40 տարեկանից հետո անհայտ պատճառներով համախտանիշը հետ է զարգանում՝ մինչև պրոցեսի լրիվ դադարում։

Հատուկ բուժում դեռևս գոյություն չունի, պետք է միայն օգտագործել սովորական միջոցներ՝ ներակնային ճնշումը կարգավորելու համար, ինչպիսիք են՝ աչքի կաթիլները կամ պարզ վիրահատությունները՝ ՆԱՃ-ը նվազեցնելու նպատակով։ Այդպիսի վիրահատություններից է YAG լազերի օգտագործումը պիգմենտային թեփուկների քայքայման համար և ՆԱՃ-ի նվազեցման նպատակով։ Եթե այն հայտնաբերվել է բավականին վաղ, ապա գլաուկոմայի զարգացման ռիսկը նվազում է։ Խորհուրդ չի տրվումն նաև այս հիվանդությամբ տառապողներին զբաղվել արտահայտված էներգածախսով սպորտաձևերով, ինչպիսիք են՝ երկար տարածությունների վրա վազքը կամ մարտարվեստները, քանի որ ուժեղ հարվածները և ցնցումները կարող են բերել պիգմենտային բջիջների շերտազատմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. PDS = Pigment dispersion syndrome

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Glaucoma Research Foundation is dedicated to finding a cure». glaucoma.org (ամերիկյան անգլերեն). 2021-04-14. Վերցված է 2023-01-17-ին.
  • {{cite web}}: Empty citation (օգնություն)«Eye - Ophthalmology Services NYC». New York Eye and Ear Infirmary of Mount Sinai (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-01-17-ին. {{cite web}}: Text "New York Eye & Ear" ignored (օգնություն)


Կատեգորիա:Աչքի հիվանդություններ