Մասնակից:Կարինե Հախինյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Երջանիկ լինելու արվեստը․ Ուղեցույց կյանքի համար» (անգլ.՝ The Art of Happiness. A Handbook for Living), Դալայ լամա XIV-ի և հոգեբույժ Հովարդ Կաթլերի զրույցի հիման վրա գրված գիրք։Կաթլերը գրքում լայնորեն մեջբերել է Դալայ լամայի պատասխանները իր հարցերի վերաբերյալ՝ նկարագրելով այն իրադրության մանրամասները, որոնցում անցկացվել է հարցազրույցը, և ավելացնելով իր սեփական մտորումները բարձրացված հարցերի վերաբերյալ:

1999 թվականին ըստ «New York Times» օրաթերթի՝ գիրքը 37 շաբաթվա ընթացքում ընդգրկվել է բեսթսելլերների ցանկում[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաղկացած է հինգ մասից․

  1. «Կյանքի իմաստ»
  2. «Մարդկային ջերմություն և կարեկցանք»
  3. «Տառապանքի վերափոխում»
  4. «Փորձությունների հաղթահարում»
  5. «Վերջնական մտորումներ այն մասին, թե ինչպես ապրել հոգևոր կյանքով»

Դալայ լաման շատ է ճանապարհորդել աշխարհով և հաճախ սկսել է դասախոսություններ վարել՝ ասելով, որ ինքը զգում է, որ ճանաչում է իր լսարանի յուրաքանչյուր անձի, ինչպես իր հարազատ քրոջն ու եղբորը, քանի որ գիտի, որ նրանք նույնպես ցանկանում են երջանկություն, ինչպես ինքը՝ գրողը[2]։ «Երջանիկ լինելու արվեստը» գրքի առաջին մասի առաջին գլուխը սկսվում է հետևյալ բառերով․

Ես հավատում եմ, որ մարդկային կյանքի հիմնական նպատակը երջանկությունն է։ Դա ակնհայտ է։ Անկախ նրանից, թե ով ենք մենք՝ աթեիստներ կամ հավատացյալներ, բուդդիստներ կամ քրիստոնյաներ, մենք բոլորս կյանքում ավելի լավ բան ենք փնտրում: Այսպիսով, իմ կարծիքով, մեր կյանքի հիմնական շարժումը դեպի երջանկություն շարժումն է[3]։

Դալայ լամայի առաջարկած գաղափարի, բանաձևի իմաստը, ընդհանուր առմամբ, հետևյալն է[1]

Ընդհանրապես, պետք է սկսենք այն գործոնների սահմանումից, որոնք հանգեցնում են երջանկության, և այն գործոնների, որոնք հանգեցնում են տառապանքի: Դրանից հետո դուք պետք է աստիճանաբար բացառեք այն գործոնները, որոնք հանգեցնում են տառապանքի, և ամրապնդեք նրանք, որոնք հանգեցնում են երջանկության։ Դրանում է իմ գաղափարի իմաստը։

Գրքի շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երջանիկ լինելու արվեստը» գրքի հաջողությունից հետո Դալայ լաման հրատարակել է թեմային ու ոճին մոտ գիրք, որը ԱՄՆ-ում յոթ շաբաթ եղել է բեսթսելլեր[1]։

Գրքի սիքվելը «Աշխատանքի մեջ երջանիկ լինելու արվեստն» է (The Art of Happiness at Work), գրվել է Հովարդ Քաթլերի համահեղինակությամբ։ Գիրքը 2003 թվականին[4] հրատարակվել է անգլերեն, իսկ 2007[5] թվականին թարգմանվել է ռուսերեն։

2009 թվականին լույս է տեսել «Երջանիկ լինելու արվեստը» շարքի «Անհանգիստ աշխարհում երջանիկ լինելու արվեստը» (The Art of Happiness in a Troubled World) գիրքը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Richard Bernstein Critic’s notebook; A Monk’s Keys to Happiness, and to the Best-Seller List // New York Times, October 07, 1999
  2. John P. Miller Educating for wisdom and compassion: creating conditions for timeless learning. — Corwin Press, 2005. С.60
  3. Часть I Смысл жизни, Глава 1 Право на счастье // Искусство быть счастливым. Руководство для жизни. — София, 2009. ISBN 978-5-91250-983-4
  4. Bstan-ʾdzin-rgya-mtsho (Dalai Lama XIV), Howard C. Cutler The Art of Happiness at Work. — Riverhead Books, 2003. ISBN 978-1-57322-261-5
  5. Его Святейшество Далай-Лама и Говард К. Катлер Искусство быть счастливым на работе. — София, 2007. ISBN 978-5-91250-484-6
  6. Bstan-ʼdzin-rgya-mtsho (Dalai Lama XIV), Dalai Lama, Howard C. Cutler The Art of Happiness in a Troubled World // Art of happiness series, Bstan-ʼdzin-rgya-mtsho (Dalai Lama XIV). — Doubleday, 2009. ISBN 9780767920643

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]