Մասնակից:Խատուտիկ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շառլ Գունոյի դերը XIX դարի ֆրանսիական երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունոյի ստեղծագործական ուղին (նրա ձեռքբերումները քնարական օպերայում): «Ֆաուստ» օպերան:[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունոյի անվան հետ է կապված ֆրանսիական երաժշտության նշանակալի հատվածը: Իրենից հետո չունելանով աշակերտներ (Գունոն չի զբաղվել ուսուցչությամբ)` նա մեծ ազդեցություն է թողել կրտսեր ժամանակակիցների վրա, ինչն առաջին հերթին արտահայտվում է երաժշտական թատրոնի ձևավորման հարցում: Հիսունականներին, երբ «մեծ օպերան» ճգնաժամի մեջ էր, երաժշտական թատրոնում նկատվեցին նոր զարգացումներ: Զգացմունքների չափազանցված, ռոմանտիկ պատկերները փոխարինվեցին հասարակ մարդու կյանքի, նրա կենցաղի և ջերմ զգացմունքների պատկերմամբ: Երաժշտական լեզվի ոլորտում այն նշանավորվում էր հասարակ կյանքի փնտրտուքով, անկեղծությամբ, զգացմունքների արտահայտման ջերմությամբ, քնարականությամբ: Այստեղից էլ` անցյալի համեմատ առավել մեծ հետաքրքրությունը ժողովրդական երգի ժանրերի, ռոմանսների, պարերի, քայլերգերի, ժամանակի կենցաղային ինտոնացիոն կառուցվածքի հանդեպ: Երաժշտական դրամատուրգիայի նոր որոնումները և արտահայտչական նոր միջոցները նկատվել էին դեռ Բուալդեի, Գեռոլդայի և Գալևիի քնարական-կատակերգական օպերաներում, բայց այս տենդենցը ամբողջությամբ դրսևորվեց միայն 50-ականների վերջում և 60-ականներին: Ահա 70-ականներն առավել հայտնի ստեղծագործությունների ցուցակը, որոնք կարող են ծառայել որպես օրինակ նոր ժանրի` քնարական օպերայի. 1859 – «Ֆաուստ» Գունո 1863 – «Մարգարիտ որոնողները» Բիզե 1864 – «Միրեյլ» Գունո 1866 – «Մինոնա» Տոմա 1867 – «Ռոմեո և Ջուլիետ» Գունո 1867 – «Պարսից գեղեցկուհին» Բիզե 1868 – «Համլետ» Տոմա Չնայած տարբերություններին՝ թվարկված օպերաներն ունեին ընդհանուր գծեր: Առանցքում անձնական դրամայի արտացոլումն է: Առանձնակի ուշադրություն է դարձվում քնարական զգացմունքների ներկայացմանը: Մեծ նշանակություն ունի նաև իրադարձության իրական բնութագիրը: Չնայած նոր ձեռքբերումներին` քնարական օպերան, որը 19-րդ դարի ֆրանսիական երաժշտական թատրոնի ինքնուրույն ժանր էր, ուներ գաղափարական-գեղարվեստական նեղ առանցք: Գյոթեի վեպերի կամ Շեքսպիրի ողբերգությունների փիլիսոփայական բովանդակությունը թատրոնում ներկայացվում էր մի տեսակ պարզունակեցված կերպով. գրականության դասական ստեղծագործությունները, այսինքն բնագրերը օպերաներում զրկվեցին իրենց հատուկ մտքերի ընդհանարցումներից, կյանքը ներկայացնող կոնֆլիկտների սուր արտահայչականությունից, կրքերի թափից:Լիրիկական օպերաները ավելի շուտ մոտ էին ռեալիզմին, քան ամբողջապես արտահայտում էին ռեալիզմը: Օպերայի այս նոր տեսակում անհերքելի ձեռքբերում է երաժշտական լեզվի դեմոկրատիզացիան: Գունոն իր ժամանակակիցներից առաջինն էր, ում հաջողվեց ամրապնդել լիրիկական օպերայի այդ դրական հատկությունները: Դա է նրա ստեղծագործության պատմական նշանակությունը: Գունոն հայտնաբերեց երաժշտական-դրամատիկական արտահայտչության նոր հնարավորություններ, որոնք բխում էին ժամանակի պահանջներից: Ֆրանսիական ռոմանսային և օպերային երաժշտության մեջ նա բացահայտեց «սրտաբաց», անմիջական լիրիկայի հարուստ հնարավորություններ` համալրված դեմոկրատական տրամադրություններով: Պ.Ի. Չայկովսկին իրավացիորեն նկատել է, որ Գունոն «մեկն է այն ոչ մեծ թվով կոմպոզիտորներից, ովքեր գրում են ոչ թե նախապես մշակված թեորեմաների համապատասխան, այլ զգացմունքի ազդեցության ներքո: Նրա տաղանդի ծաղկման տարիներին, այսինքն՝ 50-60 թթ, գրականության մեջ նկատելի աչքի էին ընկնում Գոնկուր եղբայրները, ովքեր իրենց համարում էին նոր գեղարվեստական դպրոցի ստեղծողներ: Նրանք այն անվանել էին «նյարդային զգայունության դպրոց»: Գունոն կարող է մասնակիորեն ներառված լինել դրանում: Սակայն «զգայունությունը» Գունոյի համար ոչ միայն ուժի, այլ նաև թուլության աղբյուր է: Խիստ զգայուն կերպով արձագանքելով կյանքից ստացած տպավորություններին՝ նա հեշտությամբ էր տրվում զանազան գաղափարական ազդեցությունների ու շատ անկայուն էր և՛ որպես մարդ, և՛ որպես ստեղծագործող: Նրա կերպարը լի է հակասություններով` մեկ համերաշխորեն գլուխ է խոնարհում կրոնի առաջ, 1847-1848 թթ նույնիսկ ցանկանալով դառնալ հոգևորական, մեկ էլ տրվում աշխարհիկ կրքերին: 1857 թ-ին Գունոն հոգեկան լուրջ խանգարման եզրին էր, սակայն 60-ական թթ արդյունավետ էր աշխատում: Հաջորդ երկու տասնամյակներին նա կրկին ընկավ կղերականների ազդեցության տակ: Գունոն կայուն չէր իր ստեղծագործական դիրքերում, և հենց դրանով է բացատրվում նրա գեղարվեստական ձեռքբերումների անհավասարությունը: Ամենից շատ կարևորելով արտահայտչամիջոցի ճկունությունն ու տակտը՝ նա ստեղծում էր կենդանի երաժշտություն, որը ճշգրիտ կերպով արտացոլում էր հոգեկան վիճակների փոփոխությունը, որ լի է նազանքով և զգայունությամբ: Սակայն հակասությունների ցուցադրման ուժգնությունը և արտահայտման ամբողջականությունը (այն, ինչ հատուկ է Բիզեին) Գունոյի ստեղծագործություններում բացակայում: Վերջինիս երաժշտությունը ներթափանցված է սենտիմենտալ զգայունությամբ, իսկ հաճելի մեղեդին լրացնում էր բովանդակության խորության պակասը: Շառլ Գունոն ծնվել է 1818 թ-ին: Հեղինակ է 12 օպերաների, ավելի քան 100 ռոմանսների, մեծ թվով հոգևոր ստեղծագործությունների, որոնցով նա սկսեց և ավարտեց իր ստեղծագործական ուղին, մի շարք գործիքային ստեղծագործությունների, այդ թվում 3 սիմֆոնիաներ` վերջինը փողային գործիքների համար: Հայրը նկարիչ էր, մայրը` փայլ ուներաժիշտ: Մայրը դերը նրա ստեղծագործական հետաքրքրությունների ձևավորման հարցում շատ մեծ է եղել: Գունոն կոմպոզիցիա սովորում է մի շարք ուսուցիչների մոտ, որոնք տարբերվում էին ստեղծագործական ձգտումներով (Անտոնին Ռեյխա, Ժան Ֆրանսուա, Լեսյուեր, Ֆորմանտալ Գալեվի): Որպես Փարզի կոնսերվատորիայի դափնեկիր (ընդունվել է 17 տարեկանում)՝ Գունոն 1839-1842 թթ անցկացրեց Իտալիայում, ապա եղավ Վիեննայում և Գերմանիայում: Իտալական գեղանկարչությունից ստացած տպավորությունները շատ խորն էին, բայց Գունոն հիասթափվեց Իտալական ժամանակակից երաժշտությունից, փոխարենն ընկավ Շումանի և Մենդելսոնի ազդեցության տակ, ինչը չմնաց անհետևանք: 50 թթ սկզբին Գունոն առավել ակտիվորեն է մուտք գործում Փարիզի երաժշտական կյանք: Նրա առաջին օպերայի «Սաֆո»-ի պրեմիերան տեղի է ունեցել 1851 թ-ին, ապա 1854 թին «Արյունոտված վանականուհին» օպերան(երկու ստեղծագործություններն էլ ՝բեմադրված Գրանդ Օպերայում, աչքի են ընկնում ոճի անհավասարությամբ, մեղեդիականությամբ և նույնիսկ արտահայտչությամբ), որոնք հաջողություն չունեցան: Համեմատաբարավելիջերմորենընդունվեց<<Ակամաբժիշկ>>(ըստՄոլերի)օպերան, որցուցադրվեց 1858 թ-ինԼիրիկականթատրոնում.կոմիկականսյուժեն, գործողության ռեալիրադրությունը, կենդանիկերպարներըարթնացրեցինԳունոյիտաղանդինորկողմեր: Դրանքամողջությամբարտահայտվեցիննրահաջորդստեղծագործությունում՝<<Ֆաուստ>>-ում,որբեմադրվեցնույնթատրոնում 1859 թ-ին: Զգալովօպերայինորարականէությունը՝ հանդիսատեսըմիանգամիցչսիրեցայն: Միայն 10 տարիանցայնհայտնվեցԳրանտՕպերայում, ընդորում՝սկզբնականերկխոսություններըփոխարինվելէինռեչիտիվներով, ավելացվելէինբալետայինհատվածներ: 1887 թ-ինայստեղբեմադրվեց<<Ֆաուստի>>հինգհարյուրերորդներկայացումը, իսկ 1894–ին՝1000-րդը, 1932-ին 2000-րդը: Վարպետորենգրվածայսստեղծագործությունիցհետո, 60 թթ-ի սկզբինԳունոնգրեց 2 միջանկյալերգիծականօպերաներ և “ЦарицуСавскую”՝Սկրիբ-Մեյերբերիոճով: Այնուհետև, 1864 թ-ին, անդրադառնալովՖրեդերիկՄիստրալի<<Միրեյլ>>ստեղծագործությանը՝Գունոնգրեցստեղծագործություն, որնունիարտահայտիչշատհատվածներ, նուրբուգրավիչլիրիզմ:Բնության և Ֆրանսիայիհարավիգյուղականկյանքիտեսարաններըպոետականդրսևորումներենգտելերաժշտությանմեջ(տես` առաջին, կամչորրորդակտիխոռերը): Կոմպոզիտորնիրպարտիտուրայումընդգրկելէրգյուղականերգեր` որպեսօրինակկարողէրծառայելհինսիրայիներգ “Օ՜,Մագալին”, որըկարևորդերէրխաղումօպերայիդրամատուրգիայում: Ջերմորեն է ընդգծվածնաևգյուղականաղջկա` Միրեյլիկերպարը, ովմահանում է սիրեցյալիհետերջանիկանալուհամարտարվողպայքարում: ԱյնուամենայնիվԳունոյիերաժշտությանմեջ, որտեղավելիշատ է թափանցիկությունը, պակասում է ռեալիզմը, ինչնառկա է Բիզեյի<<Արլեզիանկայում>>, որտեղ և հիանալիկերպովներկայացված է գյուղականմիջավայրը: Գունոյիվերջիննկատելիստեղծագործականնվաճումը<<Ռոմեո և Ջուլիետ>>օպերանէր: Դրապրիմիերան 1867 թ-ինէր, ստ.-ըմեծհաջողությունունեցավ` երկուտարվաընթացքումներկայացվելով 90 անգամ:Շեքսպիրիողբերգություննայստեղներկայացված է քնարականդրամմայիոգով: Հաջորդողերաժշտաթատերականստեղծագործություններըկոմպոզիտորիմոտառաջացածգաղափարագեղարվեստականճգնաժամիցուցիչներկարողենլինել,ինչըկապվածնրաաշխարհայացքումկղերականությանտարրերի ի հայտգալուհետ: Վերջին 20 տարիներիընթացքումԳունոնօպերաներչիգրել: Նամահացել է 1893 թ-ին: Այսպիսով “Ֆաուստը” նրալավագույնստեղծագործությունն է` Ֆրանսիականքնարականօպերայիդասականնմուշիրարժանիքներով և որոշթերություններով: