Մասնակից:Լյուցիֆեր Աստվածատրյան/Ավազարկղ 11
«Քաղաք, որտեղ չկամ ես» (ճապ.՝ 僕だけがいない街 Բոկու Դակե գա Ինայ Մատի), 2012-2016 թվականներին թողարկված Քեյ Սամբեի ֆանտաստիկ թրիլլեր ժանրի մանգա։ Դրա հիման վրա 2016-ին թողարկվել է անիմե սերիալ և լիամետրաժ խաղարկային ֆիլմ։ 2017 թվականին Netflix-ը սկսեց հեռարձակել մանգայի խաղարկային սերիալը [1]:
Մանգան հրապարակվել է 2012 թվականի մայիսի 4-ից մինչև 2016 թվականի մարտի 4-ը Kadokawa Shoten հրատարակչության Young Ace ամսագրում։ Անիմե-ադապտացիան ստեղծվել է A-1 Pictures ստուդիայում և առաջին անգամ հեռարձակվել է 2016 թվականի հունվարից մինչև մարտ ամիսներին, Fuji TV հեռուստաալիքի noitaminA ծրագրային բլոկում: 2016 թվականի մարտի 19-ին թողարկվել է լիամետրաժ խաղարկային ֆիլմ, իսկ 2017 թվականի դեկտեմբերին Netflix ընկերությունը սկսել է դրա խաղարկային սերիալի ցուցադրությունը։
2016 թվականի հունիսի 4-ից մինչև նոյեմբերի 4-ը թողարկվել է մանգայի Boku dake ga Inai Machi: Re սփին-օֆֆը, որը պատմում է գլխավոր հերոսի ընկերների կյանքի մասին։ Այս անգամ ռոմանսի տեսքով մյուս սփին-օֆֆը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մարտը, Հաջիմե Նինոմաեի հեղինակությամբ, Bungei Kadokawa ամսագրում[2]։
Անգլերենում տեղայնացման ժամանակ որպես ստեղծագործության անվանում օգտագործվել է Erased-ը։ Մանգան թարգմանվել է ռուսական «Իստարի կոմիքս» հրատարակչության կողմից, որտեղ դրան տվել են «Քաղաք, որտեղ ես չկամ» վերնագիրը:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր հերոսը 29-ամյա մանգակա Սատորու Ֆուձինուման է։ Ամեն անգամ, երբ նրա կողքին դժբախտ միջադեպ է տեղի ունենում, նրա գիտակցությունը ակամա հետ է վերադառնում մի քանի րոպեով, ինչը թույլ է տալիս նրան ևս մեկ անգամ տեսնել և շտկել իրավիճակը: Բայց մի օր սպանում են նրա մորը, և Սատոուան հասկանում է, որ դա ինչ-որ կերպ կապված է երեխաների առևանգման և սպանության դեպքերի հետ, որոնք տեղի էին ունեցել իր մանկության տարիներին։ Սատորուի ունակությունը իրեն ուղարկում է 18 տարի ետ։
Պահպանելով չափահասի բոլոր հիշողությունները՝ Սատորուն հայտնվում է իր 10 տարեկան հասակի մարմնում և որոշում է գտնել երեխաներին սպանողին, որպեսզի կանխի նաև մոր սպանությունը: Սատորոն համարում էր, որ իրադարձությունների շղթայի բանալին կապված էր իր դասընկերուհի Կայո Հինաձուկիի առևանգման և սպանության հետ։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սատորու Ֆուձինումա (ճապ.՝ 藤沼 悟 Ֆուձինումա Սատորոu), գլխավոր դերակատարը, որը 29-ամյա մանգակա էր։ Չնայած նրան, որ Սատորուի որոշ աշխատանքներ հրապարակվում էին, նա ստիպված աշխատում էր նաև որպես պիցցայի առաքիչ։ Նա ունի այսպես կոչված «վերագործարկման» ունակությոն, որը նրան վերադարձնում է անցյալ, որպեսզի կանխի որևէ ողբերգություն։ Սովորաբար Սատորոյի ունակությունը նրան մի քանի րոպեով է վերադարձնում անցյալ, բայց իր մոր սպանությունից հետո նա վերադառնում է 18 տարի ետ։
- Հնչյունավորող՝ Սինոսուկե Միցուսիմա (չափահաս),Տաո Ցուտիա (մանկությունում)
- Ֆիլմում կամ սերալում դերակատար՝ Տացույա Ֆուձիվարա (չափահաս, ֆիլմ), Ցուբասա Նակագավա (մանկություն, ֆիլմ), Յուկի Ֆուրուկավա (չափահասосл, սերիալ), Ռեո Ուտիկավա (մանկություն, սերիալ)
Այրի Կատագիրի (ճապ.՝ 片桐 愛梨 Կատագիրի Այրի), 17-ամյա աղջիկ, ով աշխատում է նույն պիցցերիայում, ինչ Սատորուն ։ Նախկինում նրա ընտանիքը լուծարվել է, քանի որ բոլորը, այդ թվումա նաև Այրիի մայրը, նրա հորը մեղադրոմ էին խանութում շոկոլադ գողանալու մեջ: Տեսնելով, թե ինչպես է վստահության պակասը լուծարել իր ընտանիքը, Այրին ամեն կերպ փորձում է հավատալ մարդկանց և ներկայում օգնում Սատորուին թաքնվել ոստիկանությունից:
- Հնչյունավորող՝ Տինացու Ակասակի
- Ֆիլմում կամ սերալում դերակատար՝ Կասումի Արիմուռա (ֆիլմ), Միյո Յուկի (սերիալ)
Սատիկո Ֆուջինումա (ճապ.՝ 藤沼 佐知子 Ֆուջինումա Սատիկո), Սատորուի մայրը, որը միայնակ է մեծացրել նրան։ Հավատարիմ է որդուն և աջակցում է նրա նախաձեռնությունները։ Նախկինում աշխատել է որպես հեռուստատեսությունում՝ որպես լրագրող, և երեխաների առևանգումների սկզբից հետաքրքրվել է հանցագործի որոնումներով: Նա կարողանում է հայտնաբերել հանցագործին, բայց մինչև ինչ-որ մեկին դրա մասին պատմելը սպանվում է հանցագործի կողմից։ Ապագայի շտկված տարբերակում 15 տարի հոգ է տանում կոմայի մեջ գտնվող որդու մասին։
- Հնչյունավորող՝ Մինամի Տակայամա
- Ֆիլմում կամ սերալում դերակատար՝ Յուրիկո Իսադա (ֆիլմ), Տոմոկա Կուռոտանի (սերիալ)
Կայո Հինաձուկի (ճապ.՝ 雛月 加代 Հինաձուկի Կայո), Սատորույի տասնամյա համադասարանցին, ում անամոթաբար շարունակ ծեծում էր իր մայրը Ակեմին։ Եղել է մարդասպանի, Սատորոյի շրջապատից առաջին զոհը։
- Հնչյունավորող Աոյ Յուկի
- Ֆիլմում կամ սերալում դերակատար՝ Ռիո Սուձուկի (ֆիլմ), Ռինկա Կակիհարա (սերիալ)
Քենյա Կոբայաշի (ճապ.՝ 小林 賢也), Սատորույի տարական դպրոցի ընկերներից մեկը։ Նա նկատում է Սատորուի չափահաս գիտակցությունը և ցանկանում է օգնել նրան։ Շտկված ապագայում ա դառնում է փաստաբան։
- Հնչյունավորող՝ Յո Տայտի (մանկությունում), Տակուսո Էմոտո (չափահաս)
- Ֆիլմում կամ սերալում դերակատար՝ Սեյձի Ֆուկուսի (ֆիլմ), Ձին Սիրասու (սերիալ)
Հիրոմի Սուգիտա (ճապ.՝ 杉田 広美 Սուգիտա Հիրոմի), Սատորի ընկերներից մեկը, ով դարձել էր մոլագար հանցագործի երրորդ զոհը: Ոստիկանությունը կարծում էր, որ հանցագործը, արտաքինի պատճառով, շփոթել է աղջկա հետ։ Շտկված ապագայում ա դառնում է բժիշկ։
- Հնչյունավորող՝ Ակարի Կիտո, Ացուշի Տամարու (չափահաս)
- Դերակատար՝ Կայրի Ձյո
Այա Նականիշի (ճապ.՝ 中西 彩 Նականիշի Այա), Հարևան Իդումի դպրոցից գերազանցիկ աշակերտուհի: Նա մոլագարի երկրորդ զոհն էր։
- Հնչյունավորող՝ Սայակա Կանեկո
Ձյուն Սիրատորի (ճապ.՝ 白鳥 潤 Սիրատորի Ձյուն), տղամարդը, ում հետ Սատորուն և շրջանի մյուս երեխաները հաճախ էին խաղում: Կեղծ մեղադրվել է Կայոյի սպանության մեջ և դատապարտվել մահապատժի։ Սատորուն նրան անվանում էր «Յուկի» (ճապ.՝ 勇気 Յու Քի, «քաջություն»), քանի որ նա Սատորուին քաջալերելիս հաճախ էր ասում, որ կյանքում պետք է վճռական և համարձակ լինել:
- Հնչյունավորող՝ Տակահիրո Մուձիսումա
Գակու Յաշիրո (ճապ.՝ 八代 学 Յաշիրո Գակու ), Սատորուի դասվարը։ Երեխաներին առևանգող և սպանող իսկական հանցագործը։ Շտկված ներկայում նա փոխում է իր անունը և դառնում քաղաքական գործիչ։ Մանուկ հասակում, ավագ եղբայրը նրան ստիպում էր օգնել աղջիկների բռնաբարության մեջ, և այն բանից հետո, երբ մի օր աղջիկներից մեկը սպանվեց, Յաշիրոն սկսեց տեսնել մարդկանց սարդոստայնով պատված գլուխների տեսիլքներ: Նման տեսիլքներ տեսնելով, մարդը ինքնասպանություն է գործում։ Դրանից սկսվել է մահվան հանդեպ նրա մոլագար հետաքրքրությունը։ Իր ձերբակալությունից հետո խոստովանել է, որ կատարել է ավելի քան 30 սպանություն և դատապարտվել է մահապատժի։ Crunchyroll Anime Awards 2016-ի վարկածով ճանաչվել է «տարվա հանցագործ» [3]։
- Հնչյունավորող՝ Միցուրու Միյամոտո
- Դերակատար՝ Սիգեյուկի Տոցուգի
Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանգան հրապարակվել է 2012 թվականի մայիսի 4-ից մինչև 2016 թվականի մարտի 4-ը Kadokawa Shoten հրատարակչության "Young Ace" ամսագրում[4]։ Առաջին հատորը թողարկվել է 2013 թվականի հունվարի 26-ին[5]։ Ընդհանուր հրատարակվել է 8 հատոր։ Մանգան թարգմանվել է ռուսական "Իստարի կոմիքս" հրատարակչության կողմից, որտեղ դրան տվել են «Город, в котором меня нет» վերնագիրը[6]:
2016 թվականի հունիսի 4-ից մինչև նոյեմբերի 4-ը թողարկվել է մանգայի Boku dake ga Inai Machi: Re սփին-օֆֆը, որը պատմում է գլխավոր հերոսի ընկերների կյանքի մասին[2]։
№ | Ճապոներեն | Հայերեն | ||||
---|---|---|---|---|---|---|
Հրատարակման ամսաթիվ | ISBN | Հրատարակման ամսաթիվ | ISBN | |||
1 | 26 января 2013 года | ISBN 978-4-04-120557-0 | 2018 год | ISBN 978-5-907014-30-5 | ||
| ||||||
2 | 2013 թվականի հունիսի 2 | ISBN 978-4-04-120701-7 | 2018 год | ISBN 978-5-907014-31-2 | ||
| ||||||
3 | 2013 թվականի դեկտեմբերի 2 | ISBN 978-4-04-120911-0 | 2019 год | ISBN 978-5-907014-57-2 | ||
| ||||||
4 | 2014 թվականի հունիսի 3 | ISBN 978-4-04-101742-5 | ||||
| ||||||
5 | 2014 թվականի դեկտեմբերի28 | ISBN 978-4-04-101743-2 | ||||
| ||||||
6 | 2015 թվականի հունիսի 5 | ISBN 978-4-04-103134-6 | ||||
| ||||||
7 | 25 декабря 2015 года | ISBN 978-4-04-103675-4 | ||||
| ||||||
8 | 27 апреля 2016 года | ISBN 978-4-04-103915-1 | ||||
|
Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]
Անիմե-ադապտացիան ստեղծվել է A-1 Pictures ստուդիայում։ Սերիալի ռեժիսորը Թոմոխիկո Իտոն է, սցենարիստը՝ Տակու Քիսիմոտոն, իսկ կերպարների դիզայնի համար պատասխանատու է Քեյգո Սասակին։ Առաջին անգամ հեռարձակվել է 2016 թվականի հունվարից մինչև մարտ ամիսներին, Fuji TV հեռուստաալիքի noitaminA ծրագրային բլոկում: Միաժամանակ սերիալը հեռարձակվել է նաև Crunchyroll, Daisuki, Funimation և AnimeLab սթրիմինգային ծառայություններում[7]։
Անգլերենում տեղայնացման ժամանակ որպես ստեղծագործության անվանում օգտագործվել է Erased-ը։
№ | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ (ներ) | Պրեմիերան Ճապոնիայում |
---|---|---|---|---|
1 | Flashing Before My Eyes «Սոյմատոյ» ճապ.՝ 走馬灯 | Տոմոհիտո Իտո | Տակու Քիշիմոտո | 2016 թվականի հունվարի 8 |
2 | Palm of the Hand «Տենոհիրա» ճապ.՝ 掌 | Տոշիմասսա ԻԻսսի | Տակու Քիշիմոտո | 2016 թվականի հունվարի 15 |
3 | Birthmark «Աձա» ճապ.՝ 痣 | Տակարիմո Սիկամա | Յատակա Յասունագա | 2016 թվականի հունվարի 22 |
4 | Accomplishment «Տասսեյ» ճապ.՝ 達成 | Սինյա Վատադա | Տակու Քիշիմոտո | 2016 թվականի հունվարի 29 |
5 | Getaway «Տոյբոյ» ճապ.՝ 逃亡 | Մակոտո Հոսինո | Տակու Քիշիմոտո | 2016 թվականի փետրվարի 5 |
6 | Grim Reaper «Շինիգամի» ճապ.՝ 死神 | Դայկի Մորի | Տակու Քիշիմոտո | 2016 թվականի փետրվարի 12 |
7 | Out of Control «Բոյսոյ» ճապ.՝ 暴走 | Տոշիմասսա Իսսի | Յատակա Յասունագա | 2016 թվականի փետրվարի 19 |
8 | Spiral «Ռասեն» ճապ.՝ 螺旋 | Կասայա | Յատակա Յասունագա | 2016 թվականի փետրվարի 26 |
9 | Closure «Սյույմակու» ճապ.՝ 終幕 | Տոմոհիկո իտո | Տակու Քիշիմոտո | 2016 թվականի մարտի 4 |
10 | Joy «Կանկի» ճապ.՝ 歓喜 | Տակահիրո Սիկամա | Տակու Քիշիմոտո | 2016 թվականի մարտի 11 |
11 | Future «Միրայ» ճապ.՝ 未来 | Մակոտո Հոսիո | Տակու Քիշիմոտո | 2016 թվականի մարտի 18 |
12 | Treasure «Տակարամոնո» ճապ.՝ 宝物 | Տոսսիմատտա Իսսի | Տակու Քիշիմոտո | 2016 թվականի մարտի 25 |
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալի բացումը՝ «Re:Re:»-ն, կատարել է Asian Kung-Fu Generation խումբը, իսկ փակումը՝ «Sore wa Chiisana Hikari no You na» (անգլ.՝ それは小さな光のような «Դա նման է ճրագների»), կատարել է Սայուրին[8]։
Այլ մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մարտի 19-ին թողարկվել է լիամետրաժ խաղարկային ֆիլմ ՝ Տացուեյ Ֆուձիվարայի մասնակցությամբ։
2017 թվականի մարտին Netflix-ը Kansai TV-ի հետ համատեղ ներկայացրել է այս մանգայի հիման վրա նկարահանած խաղարկային սերիալ[1]։ Netflix Original-ը 1 սեզոնը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։ Ի տարբերություն Անիմե և լիամետրաժ ֆիլմի, սերիալը պետք է ամբողջությամբ համապատասխանի մանգային և չշեղվի դրա սյուժեից: Մեծահասակ Սատորուի դերում խաղացել է Յուկի Ֆուրուկավան, մանուկ հասակում՝ Ռեո Ուտիկավան, իսկ Միո Յուկին խաղացել է Այրիի դերը[9]։
Ռոմասի տեսքով Սփին-օֆֆը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականը, Bungei Kadokawa ամսագրում, Հաջիմե Նինոմաեի հեղինակությամբ։ Բոլոր գլուխները ներառող ամբողջական գիրքը լույս է տեսել 2016 թվականի մարտի 30-ին[10]։
Քննադատություն և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանգան եղել է 2015 և 2016 թվականների Մանգա Թայսեի համապատասխանաբար 8-րդ և 9-րդ մրցանակների հավակնորդներից[11][12]։ 2017 թվականին առաջադրվել է Սեյունի 48-րդ մրցանակին՝ "Լավագույն կոմիքս" անվանակարգում[13]։
Անիմեն 2016 թվականին առաջադրվել է Crunchyrol Anime Awards-ի տարբեր անվանակարգերում, ներառյալ "տարվա Անիմե" անվանակարգը։ Հաղթել է «Տարվա դրամա» անվանակարգում, մինչդեռ Գակու Յաշիրոն ճանաչվել է որպես «տարվա չարագործ»[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Netflix to Stream "ERASED" Live-Action Drama Next Winter».
- ↑ 2,0 2,1 «ERASED/Boku dake ga Inai Machi Re Spinoff Manga Ends in November».
- ↑ 3,0 3,1 «FEATURE: Crunchyroll Anime Awards - The Results are In! See Who Won!». Crunchyroll (անգլերեն). 2017-01-11. Վերցված է 2018-12-21-ին.
- ↑ «Boku dake ga Inai Machi/ERASED Manga Ends in March». Anime News Network. February 2, 2016. Վերցված է February 2, 2016-ին.
- ↑ «Boku Dake ga Inai Machi jp Vol.1». manga-news.com (French). Վերցված է November 16, 2014-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «ГОРОД, В КОТОРОМ МЕНЯ НЕТ. ТОМ 1» (ռուսերեն). Истари комикс. Վերցված է 2018-12-23-ին.
- ↑ McCallum, Jessica (2015-12-15). «AnimeLab Simulcast Line-Up For Winter 2016». AnimeLab. Վերցված է 2016-01-30-ին.
- ↑ «Asian Kung-Fu Generation, Sayuri Perform ERASED/Boku Dake ga Inai Machi Anime's Songs». Anime News Network. 2015-12-10. Վերցված է 2016-01-29-ին.
- ↑ Crunchyroll - Netflix "Erased" Live-Action Drama Dated For Japan with New Visual
- ↑ «僕だけがいない街 Another Record». Amazon.co.jp. Վերցված է 2018-12-23-ին.
- ↑ «8th Manga Taisho Awards Nominates 14 Titles». Anime News Network. 2015-01-18. Վերցված է 2015-01-19-ին.
- ↑ «9th Manga Taisho Awards Nominate 11 Titles». Anime News Network. January 18, 2016. Վերցված է March 8, 2016-ին.
- ↑ Jennifer Sherman (2017-04-11). «Shin Godzilla, 'your name.,' Kabaneri, Erased Nominated for Seiun Sci-Fi Awards». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2018-12-23-ին.