Մասնակից:Լլիլիթ Կարապետյան01/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քանգքանգսուլլե ( կորեերեն՝ 강강술래), Չոլլադո գավառից Հարավային Չոլլա փոխանցված ժողովրդական խաղ-պար:

Քանգքանգսուլլե

Ինչպես նաև այն Հարավային Կորեայի 8-րդ ազգային ոչ նյութական արժեքն է, իսկ 2009 թվականի սեպտեմբերին այն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը[1]: Սա խաղ-պար է, երբ գեղեցիկ հանդերձներ հագած կանայք լուսնային օրացույցի օգոստոսի 15-ի գիշերը հավաքվում են բացատում (հիմնականում Հենամում, Մուանում, Ջինդոյում, Վանդոյում) և իրար ձեռք բռնած՝ շրջան են կազմում և երգելով Քանգքանգսուլլե կոչվող երգի կրկներգը՝ թռչկոտելով պտտվում են: Ամբողջ գիշեր շարունակվող շուրջպարով պտտվելուն միանում են ժողովրդական խաղեր[2]:

Դա պար է, որը տարածվել է Հարավային Չոլլայի ափամերձ տարածքներում և կղզիներում: Պարը սկսվում է Քինջունգմորի ռիթմով, փոխվում Գուտկորիի, իսկ ավարտին մոտենալիս արագանում է Չաջինմորիյով:

Քանգքանգսուլլեն կանանց խմբային խաղ-պար է, որտեղ համակցված են երգն ու պարը, և հիմնականում անցկացվում է Հարավային Չոլլայի ծովափնյա շրջանում Չուսոկից առաջ և լուսնային գիշերը:

Կարճ նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսություն կա, որ խաղ-պարը առաջացել է այն ժամանակ, երբ ճապոնական գաղութային տարիներին գեներալ Ի Սուն Շինը թշնամու բանակին կորեական զորքի մեծաքանակ լինելը ցույց տալու համար որպես զինվորների հավաքել է գյուղի կանանց, նրանք հագել են տղամարդկանց շորեր և պտտվել Օկմե սարի վրա:

Երբ կլոր լուսինը սկսում է բարձրանալ արևելյան երկնքում, կանայք ձեռքերը բռնում են և շրջվում դեպի աջ՝ կլոր շրջան նկարելու համար։ Երբ բարձր և լավ ձայնով մարսնակիցը ամենաառջևում է կանգնում և կատվանման ձայներ է հանում, մնացած մասնակիցները ասում են՝ Քանգքանգսուլլե և այդպես ստեղծում ընդհանուր ձայն: Այն սկսվում է դանդաղ ռիթմով, իսկ հետո թե՛ երգը, և թե՛ պարը արագանում են և վերջում շարժումները այնքան են արագանում, որ կարծես մարդիկ վազում են: Որպես կանոն, երբ շրջան գծելով շուրջպար են պարում, և երբ հետաքրքրություն է սկսում առաջանալ, ընթացքում մի մարդ միանում է և սկսում այն փոխել այլ ազգային պարերի (նամսենգինորի և այլն): Քանգքանգսուլլեն սկզբից մինչև վերջ հեշտ չէ, քանի որ պետք է ամբողջ ընթացքում երգել ու պարել և ստանալ աշխույժ ու բնական ներկայացում:

Խաղ-պարը սկսվում է դանդաղ Քանգքանգսուլլեյով, ապա փոխվում միջին և արագ Քանգքանգսուլլեի, ինչին հավասար արագանում է նաև ոտքերի աշխատանքը՝ հասցնելով տրամադրությունը գագաթնակետին: Ամմբողջ ընթացքում ամենագեղեցիկ և կանացի ոճը դանդաղ Քանգքանգսուլլեն է, իսկ միջին Քանգքանգսուլլեն հատկանշական է միայն Հենամի և Չինդո շրջաններին:

Այն ժամանակաշրջանում, երբ կանանց խաղ-պարերը քիչ էին, Քանգքանգսուլլեն ցույց տվեց կանանց կենդանի ու տոկուն ոգին, և որպես ազգային խաղ-պար՝ գեղեցիկ կերպով արտահայտեց ազգային հույզերը:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե ուսումնասիրենք ծագումնաբանությունը, մեզ փոխանցվել է մի հետաքրքրաշարժ պատմություն. Ճապոնայի ներխուժման ժամանակ տեղի ունեցած Մյոնգնյանգ Ճակատամարտի ընթացքում գեներալ Ի Սուն Շինը իր հովանու տակ է վերցրել ծովային ուժերը և Հենամի Ուսույոնգում առճակատվել է թշնամու բանակի հետ: Ասում են՝ որպեսզի թվար, թե Չոսոնի ծովային զորքը մեծաթիվ է, և թշնամու զորքը չկարողանա ներխուժել, կանանց ստիպել է հագնել տղամարդկանց շորեր,ու նրանք խմբերով բարձրանում էին Օկմե սար և շրջան կազմում: Այսպիսով, ծովից վերև գտնվող թշնամու զորքերը, մտածելով, թե Ի Սուն Շինի զորքը իսկապես մեծաթիվ է, վախեցան ու փախուստի դիմեցին: Կռվից հետո շրջակա գյուղի կանայք երգում էին Քանգաքագուլլեն՝ ի հիշատակ կռվի: Այդ օրերի երգն ու զվարճանքը հենց այն Քանգքանգսուլլեն է, որ երգում են հիմա: Հետևաբար հանջայով «강강수월래(強羌水越來)»-ն մեկնաբանվում է հետևյալ կերպ.«ուժեղ բարբարոսը անցնում է գետի մյուս ափ»: Այնուամենայնիվ, եթե մանրամասնորեն վերլուծենք կորեերենը, «քանգքանգ»-ի «քանգ»-ը Չոլլադոյի բարբառով նշանակում է «շուրջ(圓)», իսկ «սուլլե»-ն հանջայի «սուլլա(巡羅)»-յից է սերում և նշանակում է«զգոն լինել»: Այսպես այն կնշանակի նախազգացում․ «զգոն եղիր շրջապատի նկատմամբ»:Այնուամենայնիվ կարծիք կա, որ «սուլլե»-ն լսվում է «սվոլլե» և երբեմն այդպես պարզ է գրվում այն պատճառով, որ երգելիս բառը երկարեցնելու դեպքում այն այդպես է հնչում:

Չինական գրանշանների վերը նշված մեկնաբանությունը տիպիկ անհեթեթություն է։ Քանգքանգսուվոլլեն՝ իմաստ չունեցող կամ սկզբնական իմաստը նոսրացված երգչախումբ է, և ի հայտ է գալիս որպես այդ ժամանակի պատմությանը միաձուլված մեկնություն:

Համաշխարհային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերին որպես ներկայացուցիչներ ընտրվեցին Փաք Սոնը, Փաք Յանգ Էն, Քիմ Չոնգ Շիմը, Փաք Չոնգ Սուգը, Փաք Բո Դոգը, Չոնգ Սուն Յոբը, Ի Ին Ջան և Քիմ Բոգ Ջան[3]:

Համաշխարհային ժառանգության կոմիտեն հայտարարեց, որ բավարարվել են հետևյալ չափանիշները.

  • R1: Կատարողներն ունեն միասնության զգացում և ներկայացնում են կանանց՝ սերունդներով փոխանցված ազատ արտահայտման ուղին:
  • R2: Քանգքագնսուլլեի գրանցումը օրինակ կներկայացնի մարդկանց միջև սիրով լի ու ներդաշնակ կապի մասին, և հարգանքի տուրք կմատուցվի մշակութային բազմազանությանը և մարդկային ստեղծագործությանը:.
  • R3: Կատարողներն ունեն որոշակի անհատականություն։

Տարածաշրջանային տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանգքանգսուլլեն, կախված տարածաշրջանից, մեկնվում և փոխանցվում է որպես ազատ «Քանգքանգսուլլե»: Այդ իսկ պատճառով Քանգքանգսուլլեի ամեն տարածաշրջանում փոխանցված մեթոդները տարբեր են, տարբեր են նաև Քանգքանգսուլլեի արտահայտած իմաստները[4]:

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://news.kbs.co.kr/article/culture/200909/20090930/1856669.html. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |쪽= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |날짜= ignored (օգնություն); Unknown parameter |저자= ignored (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |출판사= ignored (օգնություն); Unknown parameter |확인일자= ignored (օգնություն)Կաղապար:깨진 링크
  2. https://terms.naver.com/entry.naver?cid=62348&docId=2029100&categoryId=62475. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |언어= ignored (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |확인날짜= ignored (օգնություն)
  3. http://www.unesco.org/culture/ich/doc/src/00188-community_consent.pdf
  4. Կաղապար:저널 인용

Հավելյալ տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:위키문헌 Կաղապար:위키공용분류

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]