Jump to content

Մասնակից:Լիլիթ Վարոսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերնագիրը գրել՝ Թվիթի

Թվիթի (անգլ.՝ Tweety), Թվիթի Փեյ (Tweety Pie), «Warner Bros.»-ի «Looney Tunes» և «Merrie Melodies» շարքի մուլտիպլիկացիոն կերպար: «Թվիթի» անունը հիմնված է Tweet (ծլվլալ, երգել) և Sweety (նուրբ, հմայիչ) բառերի բառախաղի վրա: Թվիթին հայտնվել է ամերիկյան անիմացիայի Ոսկե դարաշրջանի 48 մուլտֆիլմում։ Առաջին անգամ հայտնվել է «Պատմություն երկու կատուների մասին» մուլտֆիլմում:

Բոբ Քլեմփեթի առաջին մուլտֆիլմերում Թվիթին բավականին ագրեսիվ է տրամադրված իր թշնամիների նկատմամբ։ Հաճախակի վիճում է։ Նրա բնավորությունը «մեղմացել» է, երբ սկսել է աշխատել մուլտիպլիկատոր Ֆրից Ֆրելենգը: Թվիթին վերածվել է նուրբ, հմայիչ թռչնակի, որը հաղթում է թշնամիներին նրանց հիմարության և իր խորամանկության շնորհիվ։

Թվիթիի կերպարը հնչյունավորել է Մել Բլանքը[1]։

Շատ հաճախ Թվիթին հայտնվում է էկրանին Տատիկի և Սիլվեստր կատվի հետ միասին՝ հանդես գալով որպես տնային դեղձանիկ[2][3][4]։

Մուլտֆիլմերի հաճախ հանդիպող սյուժեներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քաղցած Սիլվեստրը ցանկանում է թռչնին ուտել, բայց մյուս կերպարները նրան թույլ չեն տալիս (սովորաբար Տատիկը կամ Հեկտոր շունը)։
  • Թվիթին ասում է իր «կախարդական խոսքը»՝ «I tawt I taw a puddy tat!» և «I did, I did taw a puddy tat!»։
  • Սիլվեստրը փորձում է Թվիթիին բռնել տարբեր սարքերի և թակարդների միջոցով, սակայն հաճախ ոչինչ չի ստացվում, և երբեմն էլ հենց ինքն է հայտնվում իր թակարդներում:
  • Թվիթին հայտնվել «Ով է դավել Ռոջեր ճագարին» ֆիլմում։ Նա գալիս է այն պահին, երբ Էդդի Վելիանտը երկու ձեռքով կախվել էր ձողից։ Մատներով խաղալով «որդեր» խաղը՝ Թվիթին պատահաբար ցած է նետում Էդդիին։
  • 1990-ական թվականներին Թվիթին եղել է «Սիլվեստր և Թվիթի․ Առեղծվածային պատմություններ» անիմացիոն սերիալի հերոսը, որտեղ Տատիկը Թվիթիի, Սիլվեստրի և Հեկտորի հետ հիմնադրում է խուզարկուական գործակալություն։
  • Թվիթին եղել է «Թվիթիի մեծ արկածը» անիմացիոն ֆիմի գլխավոր հերոսը, որտեղ ճանապարհորդել է ամբողջ աշխարհով։
  • «Tiny Toon Adventures» մուլտֆիլմում Թվիթին կատարում է դեղձանիկ Սվիթիի ուսուցչի դերը։
  • «Animaniacs» և «Ի՞նչ նորություն կա, Սկուբի Դու» ֆիլմերում հանդես է եկել փոքիկ կամեոյով։
  • «Loonatics Unleashed» հեռուստատեսային շոուում Թվիթիի հետնորդը, որը հայտնի էր որպես Թագավորական Թվիթումս, դառնում է Բլանք մոլորակի ղեկավարը այն բանից հետո, երբ գլխավոր հերոսները գահընկեց են անում Թագուհի Գրեննիկուսին (Տատիկի հետնորդը) և Սիլտ Վեստրին (Սիլվեստրի հետնորդը), որոնք չէին ցանկանում, որ մոլորակում իշխի Թվիթումսի բացարձակ միապետությունը։
  • Թվիթին հանդես է եկել նաև «Looney Tunes: Back in Action» և «Տիեզերական ջեմ» խաղային ֆիլմերում։
  • Թվիթին «The Looney Tunes Show» նոր մուլտսերիալի հերոսներից մեկն է, որն ապրում է քաղաքում «Looney Tunes» մուլտֆիլմի հերոսների հետ։
  • «Warner Bros.» ընկերությունը հայտնել է նաև Թվիթիի և Սիլվեստրի մասնակցությամբ 3D ձևաչափով նոր կարճամետրաժ մուլտֆիլմերի մասին։ Մուլտֆիլմերը պետք է ցուցադրվեն կինոթատրոններում՝ այդ ընկերության թողարկած որոշ ֆիլմերից առաջ[5]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

MM - Merrie Melodies
LT - Looney Tunes

Ռեժիսոր-Բոբ Կլեմպետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր-Ֆրից Ֆրելենգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Tweetie Pie (1947) - MM
  • I Taw a Putty Tat (1948) - MM
  • Bad Ol' Putty Tat (1949) - MM
  • Home Tweet Home (1950) - MM
  • All a Bir-r-r-rd (1950) - LT
  • Canary Row (1950) - MM
  • Putty Tat Trouble (1951) - LT
  • Room and Bird (1951) - MM
  • Tweety’s S.O.S. (1951) - MM
  • Tweet Tweet Tweety (1951) - LT
  • Gift Wrapped (1952)- LT
  • Ain’t She Tweet (1952) - LT
  • A Bird In A Guilty Cage (1952)- LT
  • Snow Business (1953) - LT
  • Fowl Weather (1953) - MM
  • Tom Tom Tomcat (1953) - MM
  • A Street Cat Named Sylvester (1953) - LT
  • Catty Cornered (1953) - MM
  • Dog Pounded (1954) - LT
  • Muzzle Tough (1954) - MM
  • Satan’s Waitin' (1954) - LT
  • Sandy Claws (1955) - LT
  • Tweety’s Circus (1955) - MM
  • Red Riding Hoodwinked (1955) - LT
  • Tweet and Sour (1956) - LT
  • Tree Cornered Tweety (1956) - MM
  • Tugboat Granny (1956) - MM
  • Tweet Zoo (1957) - MM
  • Tweety and the Beanstalk (1957) - MM
  • Birds Anonymous (1957) - MM
  • Greedy For Tweety (1957) - LT
  • A Pizza Tweety Pie (1958) - LT
  • A Bird in a Bonnet (1958) - MM
  • Trick or Tweet (1959) - MM
  • Tweet and Lovely (1959) - MM
  • Tweet Dreams (1959) - LT
  • Hyde and Go Tweet (1960) -MM
  • Trip For Tat (1960) - MM
  • The Rebel Without Claws (1961) - LT
  • The Last Hungry Cat (1961) - MM
  • The Jet Cage (1962) -LT

Ռեժիսոր-Ջերիի Չինիկվայ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hawaiian Aye Aye (1964) - MM

Ռեժիսոր-Չակ Ջոնս

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • No Barking (1954) (камео) - MM

Ամերիկյան անիմացիայի Ոսկե Դարաշրջանից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Tiny Toon Adventures» (1990)
  • «Carrotblanca»(1995)
  • «Սիլվեստր և Թվիթի․ առեղծվածային պատմություններ» (1995)
  • «Տիեզերական ջեմ» (1996)
  • «Թվիթիի մեծ արկածը» (2000)
  • «Baby Looney Tunes» (2002)
  • «Looney Tunes: Back in Action» (2003)
  • «Ճիչ թանգարանում» (2004)
  • «Bah, Humduck! A Looney Tunes Christmas» (2006)
  • «The Looney Tunes Show» (2011)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Flint, Peter B. (1989-07-11). «Mel Blanc, Who Provided Voices For 3,000 Cartoons, Is Dead at 81». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018-01-16-ին.
  2. Beck, Jerry (May 27, 2005). «Tweety – Male or Female?». Cartoon Brew. Արխիվացված է օրիգինալից December 23, 2012-ին. Վերցված է February 18, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Looney Tunes – Stars of the Show – Tweety». Warner Bros. Արխիվացված է օրիգինալից October 1, 2002-ին. Վերցված է February 18, 2017-ին.
  4. «Sylvester and Tweety». Cartoon Network. Արխիվացված է օրիգինալից January 23, 2001-ին. Վերցված է February 18, 2017-ին.
  5. Warner Bros. (8 июня 2011). «Ещё больше новых мультфильмов с участием персонажей Looney Tunes в формате 3D на подходе!» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-08-27-ին. Վերցված է 2011-11-12-ին.