Մասնակից:Ժենյա1/Ավազարկղ 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժենյա1/Ավազարկղ 6

Ռոզմարի Դանսմոր, (անգլ.՝ Rosemary Dunsmore, ) կանադացի դերասանուհի և թատրոնի ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանսմորը ծնվել է Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Յորկսկիի համալսարանը, որից անմիջապես հետո սկսել է կարիերան բեմում[1]։ Այդ ժամանակից ի վեր նա բազմաթիվ դերեր է խաղացել կանադական բեմում, իսկ 1980-ականներից աշխատել է նաև հեռուստատեսությունում[1]։

Հեռուստատեսությունում Դանսմորը հայտնի է իր երկրորդական դերերով «Քեմփբելներ», «Ճանապարհ դեպի Էյվոնլի» և «Ռեգենեզիս» սերիալներում։ Տարբեր տարիների նա նկարահանվել է բազմաթիվ հեռուստաֆիլմերում և մինի սերիալներում, ներառյալ «Աննան կանաչ կտուրներից. Շարունակություն» (1987), իսկ ամերիկյան հեռուստատեսությունում հայտնվել է «Լոս Անջելեսի օրենք», «Մթնշաղի գոտի» և «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմերում: Դանսմորը երկու անգամ առաջադրվել է «Ջեմինի» մրցանակի, «Գեղասահորդուհի» հեռուստաֆիլմում (1988) և «Թաց գործերի բաժին» սերիալում (2001) կատարած դերերի համար[2]։ Նա նաև ստացել է ACTRA Award «Հաստափոր բանաձև» (2008) կինոֆիլմում կատարած դերի համար[2]։ 2015 թվականին Դանսմորը միացել է BBC America«Մթին երեխան» սերիալի նկարահանումներին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Rosemary Dunsmore». The Canadian Encyclopedia. Վերցված է 2015-06-29-ին.
  2. 2,0 2,1 «Rosemary Dunsmore Awards». Internet Movie Database. Վերցված է 2015-06-29-ին.
  3. Marisa Roffman (20 июня 2015). «'Orphan Black' Boss on the Finale's Loss and Season 4's "New Kind of Enemy"». The Hollywood Reporter. Վերցված է 2015-06-29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա: Կանադացի դերասաններ