Մասնակից:Թրվանց Արա/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրվանց Արա/Ավազարկղ6

Սևակ Սուրիկի Աղաջանյան , արցախցի ռազմական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական Հայրենիք» կուսակցության պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևակ Աղաջանյանը ծնվել է 1975 թվականի հուլիսի 9-ին, Հայաստանի Կիրովական քաղաքում: Այնուհետև տեղափոխվել և բնակվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում: 1992 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։

1992-1994 թվականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 1995 թվականին Սևակ Աղաջանյանին շնորհվել է սպայի կոչում։ Նա մինչև 2019 թվականը զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

2006 թվականին ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Իրավագիտություն» բաժինը[1]:

2019 թվականին նշանակվել է զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական։ Մայորի կոչումով անցել է զինվորական կենսաթոշակի և զորացրվել Հայաստանի զինված ուժերի պահեստազոր:

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]