Մասնակից:Էրիկ Պեպանյան/Ավազարկղ20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էրիկ Պեպանյան/Ավազարկղ20

Դելիսյաս (իսպ.՝ Delicias), համայնք Մեքսիկայի Չիուաուա նահանգի համանուն քաղաքում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 137 935 մարդ։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Delicias անվանումը իսպաներենից կարելի է թարգմանել որպես հմայք, ուրախություն, հաճույք։ Այն առաջացել է համայնքի նախկին ասյենդայից, որը գտնվում է հարևան Ռոսալես մունիցիպալիտետում[1]։

Համայնքի տարածքը 533 կիլոմետր քառակուսի է, ինչը կազմում է նահանգի ընդհանուր տարածքի 0,22 տոկոսը[2], իսկ ամենաբարձր կետը հասնում է 1280 մետրի, գտնվում է Լա Պրիետա բնակավայրում։

Դելիսյասը սահմանակից է Չիուաուա նահանգի այլ համայնքների․ հյուսիսում՝ Մեոկիին և Հուլիմեսին, արևելքում և հարավում՝ Սաուսիլյոյին, և արևմուտքում՝ Ռոսալեսին։

Հիմնադրում և կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հիմնադրվել է 1935 թվականի հունվարի 7-ին[1]։ Նրա կազմի մեջ է մտնում 317 բնակավայր, որոնցից ամենախոշորներն են․

INEGI

Կոդ

Բնակավայր Բնակչության քանակ
(2005 թվական)
[3]
Բնակչության քանակ

(2010 թվական)[4]

021 Ընդհանուր 127211 137935
0001 Դելիսյաս (Չիուաուա) (իսպ.՝ Delicias)
28°11′36″ հս․ լ. 105°28′16″ ամ. ե.HGЯO
108187 118071
0858 Կոլոնիա Ռևոլուցիոն
(իսպ.՝ Colonia Revolución)
28°14′30″ հս․ լ. 105°26′37″ ամ. ե.HGЯO
3615 3995
0083 Միգել Իդալգո (իսպ.՝ Miguel Hidalgo)
28°09′13″ հս․ լ. 105°23′38″ ամ. ե.HGЯO
3017 2850
0609 Կոլոնիա Կամպենսինա
(իսպ.՝ Colonia Campesina)
28°08′25″ հս․ լ. 105°31′36″ ամ. ե.HGЯO
2014 2365
0108 Կոլոնիա Նիկոլաս Բրավո
(իսպ.՝ Colonia Nicolás Bravo (Km. Noventa y Dos))
28°05′32″ հս․ լ. 105°31′40″ ամ. ե.HGЯO
1435 1772
0371 Կոլոնիա Տերազաս (իսպ.՝ Colonia Terrazas)
28°14′15″ հս․ լ. 105°28′05″ ամ. ե.HGЯO
1614 1602
0002 Կոլոնիա Աբրահամ Գոնսալեսշ
(իսպ.՝ Colonia Abraham González (La Quemada))
28°12′24″ հս․ լ. 105°24′27″ ամ. ե.HGЯO
1432 1404

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխատունակ բնակչությունը զբաղվում է տնտեսության հետևյալ մասնաճյուղերով՝ գյուղատնտեսություն, անասնապահություն, ձկնորսություն՝ 27,9 տոկոս, արդյունաբերություն և շինարարություն՝ 42,6 տոկոս, սպասարկման և զբոսաշրջության ոլորտ և այլ ծառայություններ՝ 2,3 տոկոս[2]։

Ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի կառուցվածքը ըստ 2010 թվականի վիճակագրական տվյալների[2]

  • էլեկտրաֆիկացում՝ 99,5 %
  • ջրամատակարարում՝ 99,4 %
  • ջրահեռացում (կոյուղի)՝ 98,9 %

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]